ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2018 թվականի N 811-Ն
ԱՅՆ ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՑՎԵԼ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 130-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ հիվանդությունների կոդերը ներկայացված են համաձայն հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի տասներորդ վերանայման` հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 811 -Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՑՎԵԼ
1. Դեմենցիա (թուլամտության բոլոր տեսակները) F00-03
2. Օրգանական ամնեստիկ համախտանիշ` չպայմանավորված ալկոհոլով կամ հոգեներգործուն նյութերով F04
3. Դելիրիում` չպայմանավորված ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի գործածմամբ F05
4. Օրգանական հալյուցինոզ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.0
5. Օրգանական կատատոնիկ խանգարում F06.1
6. Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.2
7. Անձի օրգանական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.0
8. Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ` պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով և ֆունկցիայի խանգարումով` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.8
9. Շիզոֆրենիա, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող և (կամ) կայուն դեֆեկտով F20
10. Շիզոտիպային խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F21
11. Խրոնիկական զառանցական խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F22
12. Ինդուկցված զառանցական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F24
13. Շիզոաֆեկտիվ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F25
14. Այլ ոչ օրգանական փսիխոտիկ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F28
15. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, ծանր դեպրեսիվ էպիզոդ` առանց փսիխոտիկ ախտանիշների, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.4
16. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, դեպրեսիվ էպիզոդ` փսիխոտիկ ախտանիշներով, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.5
17. Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, խառը բնույթի ընթացիկ էպիզոդ` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.6
18. Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` առանց փսիխոտիկ ախտանիշների F33.2
19. Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` փսիխոտիկ ախտանիշներով F33.3
20. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում ընթացող, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) դեկոմպենսացիաներով F60-69
21. Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` վարքի նշանակալի խանգարումներով F70.1
22. Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն F71
23. Ծանր աստիճանի մտավոր հետամնացություն F72
24. Խորը մտավոր հետամնացություն F73
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |