ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2018 թվականի N 205-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 23-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 73-Ն որոշման 4-րդ կետում «ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի ապրիլի 10-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) դադարեցնել սույն որոշման 1-ին կետում նշված որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի փետրվարի 5-ին կնքված N 2/2016 վարկային պայմանագրի շրջանակներում վարկային պարտավորությունների գծով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները` պարտքը ներելու միջոցով.
2) 10-օրյա ժամկետում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի փետրվարի 5-ին կնքված N 2/2016 վարկային պայմանագրում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 2 Երևան |