ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2017 թվականի N 1467-Ա
«ԳՈՐԻՍԸ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝
1) 30-օրյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ կատարված աշխատանքների մասին։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. դեկտեմբերի 13-ի N 1467 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԸ` 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Գաբրիելյան |
- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ամիրյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Վ. Հակոբյան | - ՀՀ Սյունիքի մարզպետ |
Շ. Քոչարյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ջանջուղազյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Գ. Գրիգորյան | - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ս. Խաչատրյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Վ. Մկրտչյան | - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Մ. Ապրեսյան | - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Ա. Առուշանյան | - Գորիսի համայնքի ղեկավար (համաձայնությամբ) |
Մ. Հովսեփյան | - Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Լ. Քարամյան | - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |