ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2017 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
«ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 008/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23–ի թիվ 798 որոշմամբ ընդունված՝ «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 17-ի թիվ 12 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 008/2011) կատարվող
1. 2-րդ հոդվածը՝
ա) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«մագնիսային խաղալիք»՝ իր կառուցվածքում 1 կամ ավելի մագնիսներ և (կամ) մագնիսային տարրեր ունեցող խաղալիք.».
բ) տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«խաղալիքի մագնիսային տարր»՝ խաղալիքի մաս, որն իր մեջ ներառում է ամրացված մագնիս կամ ամբողջությամբ կամ մասնակիորեն տեղադրված մագնիս.».
գ) քսանչորսերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ֆունկցիոնալ մագնիս՝ խաղալիքների շարժիչների, ռելեների, բարձրախոսների և այլ էլեկտրական կամ էլեկտրոնային դետալների աշխատանքի համար նախատեսված մագնիս (այն դեպքում, երբ խաղալիքի մագնիսական հատկությունները չեն դասվում դրա խաղային բնութագրերի շարքին).»։
2. 4-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետի երրորդ պարբերության մեջ «խավավորված ռետինի, ստվարաթղթի և թղթի» բառերը փոխարինել «խավավորված նյութերի (ռետինի, ստվարաթղթի և թղթի)» բառերով.
բ) 3.2-րդ ենթակետի տասնչորսերորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ՝ «Կախովի ճոճանակները պետք է ամուր լինեն, մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված ճոճանակների նստատեղերը պետք է ունենան երեխայի ընկնելը խոչընդոտող կառուցվածք։».
գ) 3.6-րդ ենթակետի հինգերորդ պարբերությունը լրացնել «և ունենան դիէլեկտրական հատկություններ» բառերով.
դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.9-րդ ենթակետով՝ «3.9. Մագնիսական հատկությունները
Խաղալիքների չամրացված մագնիսները և մագնիսային տարրերը պետք է ունենան 0,5 Տլ2 մմ2-ից ոչ ավելի մագնիսական հոսքի հաշվարկային ցուցանիշ կամ այնպիսի չափսեր, որոնց դեպքում բացառվում է շնչառական ուղիներում դրանց հայտնվելը և դրանք կուլ տալը։».
ե) 4-րդ կետի երրորդ պարբերության մեջ «անհատական» բառը փոխարինել «սպառողական» բառով։
3. 6-րդ հոդվածի 4.2.2-րդ ենթակետում «5-րդ հոդվածի 1.2-րդ ենթակետում նշված Ստանդարտների ցանկից ստանդարտների» բառերը փոխարինել «5-րդ հոդվածի 1-ին կետում նշված» բառերով։
4. 7-րդ հոդվածի 3-րդ կետում «անհատական» բառը փոխարինել «սպառողական» բառով։
5. Նշված տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածի՝
ա) 1-ին աղյուսակում՝
«Պողպատ» դիրքում «քրոմ (Сг 3+)» և «քրոմ (Сг 6+)» տողերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ տողով՝
« |
|
». |
ավելացնել «Կաշի և մորթի» դիրքը՝ հետևյալ բովանդակությամբ՝
« |
|
». |
բ) 2-րդ ծանոթագրության մեջ՝
«և փայտե խաղալիքներից» բառերը փոխարինել «, փայտե խաղալիքներից, թղթից և ստվարաթղթից պատրաստված խաղալիքներից» բառերով.
«որոշվում է» բառից հետո ավելացնել «միայն» բառը։
6. Նշված տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով՝
«8. Բացառությամբ խաղալիքների էլեկտրական կամ էլեկտրոնային դետալներում գտնվող ֆունկցիոնալ մագնիսներով խաղալիքների՝ մագնիսային խաղալիքների սպառողական փաթեթվածքների վրա և (կամ) դրանց շահագործման վերաբերյալ հրահանգներում պետք է նշված լինի հետևյալ բովանդակությամբ նախազգուշացնող գրառումը՝
«Ուշադրությու՛ն։ Պարունակում է չամրացված մագնիսներ և մագնիսային տարրեր։ Օգտվել բացառապես մեծահասակների անմիջական հսկողության ներքո։ Մագնիսները և մագնիսային տարրերը կուլ տալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: