ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 39-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1264-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1065-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1264-Ա որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
2017 թ. հունվարի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 19-ի N 39-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
|
Ն. Սարգսյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
|
Գ. Մամիկոնյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական |
|
Է. Ավանեսով |
- Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ) |
|
Ա. Պետրոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ |
|
Է. Ալեքսանյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ |
|
Ա. Հակոբյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
|
Ռ. Մուրադյան |
- Ըմբշամարտիկ (համաձայնությամբ) |
|
Ա. Ջուլֆալակյան |
- Ըմբշամարտիկ (համաձայնությամբ) |
|
Դ. Ֆահրադյան |
- Հայաստանի ցատկացանցի ազգային ֆեդերացիայի նախագահ, գինեսի ռեկորդակիր (համաձայնությամբ) |
|
Ս. Գրիգորյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
|
Ա. Պապիկյան |
- «Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրի մարզիչ (համաձայնությամբ) |
|
Ա. Բարխուդարյան |
- Սպորտային հոգեբան (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
|
Ա. Հարությունյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մենեջմենթի և հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր |
|
Ռ. Շառոյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր |
|
Մ. Ասատրյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային բժշկության և ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ |
|
Է. Գալտագազյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ըմբշամարտի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ |
|
Ա. Գյոզալյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ որակի ապահովման բաժնի պետ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ |
|
Ա. Դանիելյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ, դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
|
Ռ. Գրիգորյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
|
Հ. Գևորգյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
|
Տ. Ներսիսյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
|
Ա. Նովրուզյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
|
Ա. Մխիթարյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող |
|
Մ. Պողիկյան |
- Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ մագիստրատուրայի ուսանող |
(հավելվածը փոփ. 24.03.17 N 297-Ա, խմբ. 28.12.18 N 1689-Ա)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |