ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2018 թվականի N 808-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 592 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 661 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 592 որոշման 2-րդ կետում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 661 որոշման 2-րդ կետում «հիմնադիր հանդիսացող պետական կառավարման» բառերը փոխարինել «հիմնադրի անունից հանդես եկող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 23 Երևան |
|