ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2018 թվականի N 625-Ա
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 6-ի N 625-Ա որոշման |
«Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Միրզոյան |
- առաջին փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ) | |
Է. Աղաջանյան |
- վարչապետի աշխատակազմի ղեկավար | |
Կ. Բրուտյան |
- ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար | |
Ս. Քրմոյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար | |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ս. Վասիլյան |
- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Ա. Բադալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ | |
Հ. Քոչարյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ա. Սարգսյան |
- վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ | |
Կ. Առուստամյան |
- ՀՀ հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծությունների և միջազգային կապերի վարչության պետ (համաձայնությամբ) | |
Ա. Մկրտչյան |
-պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |