«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 ապրիլի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 11618105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
| 7 ապրիլի 2018 թ. | N 245-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
Հաստատել 2018 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը, համաձայն հավելվածի:
 Նախարար Վ. Մարտիրոսյան
 
 
 
| Հավելված | 
2018 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԹԵՄԱՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ, ԱՆՎԱՆԱԳԻՆԸ ԵՎ ՏՊԱՔԱՆԱԿԸ
| Հ/հ | Փոստային վճարման պետական նշանների անվանումը | Քանակը | Գործողու-թյան մեջ դնելու | Անվանագինը | Տպաքա-նակը  | 
| 1. | ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ | ||||
| 1.1 | (կետն ուժը կորցրել է 15.08.18 N 627-Ն) | ||||
| 1.2 | Սպիտակի երկրաշարժ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 230 | 30 000 | 
| 1.3 | Ամանոր և Սուրբ Ծնունդ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 220 | 40 000 | 
| 2. | XII ՆՈՒՅՆԱՏԻՊ ԹՈՂԱՐԿՈՒՄ | ||||
| 2.1 | 12-րդ նույնատիպ թողարկում. | 3 նամականիշ | I եռամսյակ | 70 | 2 400 000 | 
| 3. | ՍՊՈՐՏ | ||||
| 3.1 | 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր «Փհենչհան-2018» | 1 նամականիշ | II եռամսյակ | 380 | 40 000 | 
| 3.2 | Ֆուտբոլի գավաթի աշխարհի առաջնություն. Ռուսաստան | 1 նամականիշ | II եռամսյակ | 450 | 40 000 | 
| 3.3 | Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 330 | 40 000 | 
| 3.4 | Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ. Գավաթակիրներ | գեղաթերթիկ 1 նամականիշով | IV եռամսյակ | 500 | 15 000 | 
| 3.5 | Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան | 1 նամականիշ | IV եռամսյակ | 450 | 40 000 | 
| 4. | ՄԻՋԱԶԳԱՅԻՆ | ||||
| 4.1 | Եվրոպա 2018. Կամուրջներ | 1 նամականիշ | II եռամսյակ | 350 | 40 000 | 
| 4.2 | Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր | 2 նամականիշ | II եռամսյակ | 280 | 40 000 x 2 | 
| 4.3 | Կապի տարածաշրջանային համագործակցություն. Արգելոցներ | 1 նամականիշ | III եռամսյակ | 230 | 40 000 | 
| 4.4 | «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» | գեղաթերթիկ 2 նամականիշով | III եռամսյակ | 300 | 12 000 | 
| 4.5 | Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության գագաթաժողովը Երևանում | գեղաթերթիկ 1 նամականիշով | IV եռամսյակ | 870 | 12 000 | 
| 4.6 | Չինական Նոր Տարի | 1 նամականիշ | IV եռամսյակ | 330 | 40 000 | 
| 5. | ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԵՐ | ||||
| 5.1 | Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը | 2 նամականիշ | III եռամսյակ | 170 230 | 30 000 x 2 | 
| 5.2 | Հակոբ Պարոնյանի ծննդյան 175-ամյակը | 1 նամականիշ | IV եռամսյակ | 230 | 30 000 | 
| 6. | ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ | ||||
| 6.1 | «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Թոմ Քաթինա | 1 նամականիշ | II եռամսյակ | 350 | 15 000 | 
| 7. | ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ՀԱՅԵՐ | ||||
| 7.1 | Շառլ Ազնավուր | գեղաթերթիկ 1 նամականիշով | IV եռամսյակ | 870 | 20 000 | 
| 8. | ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ | ||||
| 8.1 | Հայաստանի փոստային ծառայության և առաջին նամականիշի 100-ամյակը | գեղաթերթիկ 2 նամականիշով | IV եռամսյակ | 450 650 | 15 000 | 
| 8.2 | Երևանի հիմնադրման 2800-ամյակը | գեղաթերթիկ 4 նամականիշով | IV եռամսյակ | 220 | 15 000 | 
| 9. | ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | ||||
| 9.1 | Հայոց պետականություն. | գեղաթերթիկ 1 նամականիշով | III եռամսյակ | 480 | 12 000 | 
| 9.2 | ՀՀ դատախազության հիմնադրման 100-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 330 | 30 000 | 
| 9.3 | ՀՀ Ոստիկանության հիմնադրման 100-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 120 | 30 000 | 
| 9.4 | Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը | 1 նամականիշ | III եռամսյակ | 170 | 30 000 | 
| 9.5 | ՀՀ ազգային արժույթի 25-ամյակը | 1 նամականիշ | IV եռամսյակ | 230 | 30 000 | 
| 9.6 | Հայաստանի հեռագրական գործակալության` Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը | 1 նամականիշ | IV եռամսյակ | 120 | 30 000 | 
| 9.7 | Հայաստան-Սփյուռք | 1 նամականիշով բացիկ | IV եռամսյակ | 240 | 500 | 
| 10. | ԿՐՈՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ | ||||
| 10.1 | Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը | 1 նամականիշով բացիկ | II եռամսյակ | 240 | 500 | 
| 10.2 | Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հիմնադրման 1400-ամյակը | գեղաթերթիկ 1 նամականիշով | III եռամսյակ | 870 | 20 000 | 
| 10.3 | Գորիսը` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք | 1 նամականիշ | III եռամսյակ | 330 | 30 000 | 
| 10.4 | Գևորգ Զ Չորեքչյան Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակը | գեղաթերթիկ 1 նամականիշով | IV եռամսյակ | 560 | 12 000 | 
| 10.5 | Պոլսի «Ժամանակ» օրաթերթ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 100 | 30 000 | 
| 11. | ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱ | ||||
| 11.1 | ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյակը | 1 նամականիշով բացիկ | IV եռամսյակ | 240 | 500 | 
| 11.2 | Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակ | 2 նամականիշ | IV եռամսյակ | 160 | 30 000 x 2  | 
| 12. | ՄԱՆԿԱԿԱՆ ՖԻԼԱՏԵԼԻԱ | ||||
| 12.1 | Հայկական մուլտֆիլմեր | 1 նամականիշ | IV եռամսյակ | 100 | 40 000 | 
| 12.2 | Կոմիքսներ | 2 նամականիշ | IV եռամսյակ | 230 | 40 000 x 2 | 
| 13. | ՖԼՈՐԱ ԵՎ ՖԱՈՒՆԱ | ||||
| 13.1 | Հայաստանի ֆլորա և ֆաունա. Նուռ. Սևանի կողակ | 2 նամականիշ | III եռամսյակ | 230 | 40 000 x 2 | 
| 13.2 | Հին աշխարհի ֆլորա և ֆաունա | 2 նամականիշ | III եռամսյակ | 220 | 40 000 x 2 | 
| 14. | ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ | ||||
| 14.1 | Տրանսպորտային միջոցներ | 1 նամականիշ | IV եռամսյակ | 380 | 40 000 | 
(հավելվածը փոփ. 11.06.18 N 407-Ն, փոփ., խմբ. 15.08.18 N 627-Ն)
 
                