ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1623-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված N ՀՀԷԵԲՊՆՋՏՊԿ-ԲԸՀԱՇՁԲ-17/3-Ա-2 գնման պայմանագիրը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի դադարեցմամբ կողմերի համար դադարում են փոխադարձ պարտավորությունները, և կողմերն ազատվում են պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու համար պատասխանատվությունից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 15 Երևան |