ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2018 թվականի N 1111-Ա
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հաստատել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի և անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ.օգոստոսի 21 -ի N 1111-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությունը կարգավորում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
4. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բարեգործության մասնակիցների ներկայացուցիչներ:
5. Հանձնաժողովի անդամներ են նաև հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարը:
6. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
7. Հանձնաժողովի գործունեության ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը, որի պետն ի պաշտոնե հանդիսանում է հանձնաժողովի նախագահի տեղակալ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Հանձնաժողովի նպատակը, «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.2-րդ մասի համաձայն, լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելն է՝ լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ:
9. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ինչպես նաև բարեգործության մասնակիցների և այլ կազմակերպությունների հետ:
10. Իր գործառույթների իրականացման նպատակով հանձնաժողովը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին՝ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծական նյութեր և այլ փաստաթղթեր ստանալու համար:
11. Հանձնաժողովը կարող է հրավիրել համաժողովներ՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
12. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր իրավասությունների սահմաններում, նիստերի, հարցման կարգով (հեռակա քվեարկությամբ) խորհրդատվական որոշումների (այսուհետ՝ որոշում) ընդունման միջոցով:
13. Հանձնաժողովի աշխատանքային խումբն իր գործունեությունն իրականացնում է հանձնաժողովի հանձնարարությամբ և աշխատանքների կատարման ժամանակացույցին համապատասխան:
14. Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների աշխատողների և մասնագետների:
15. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:
16. Հանձնաժողովի նախագահի հրավերով կամ հանձնաժողովի որոշմամբ խորհրդակցական ձայնի իրավունքով հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել հանձնաժողովի անդամ չհանդիսացող անձինք:
17. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների, իսկ հարցման կարգով քննարկում կազմակերպելու դեպքում՝ հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
18. Հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում ընդունված որոշման մասին նրա առարկությունը կամ վերապահումը պետք է արտացոլվի հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ:
19. Հանձնաժողովի որոշումները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի քարտուղարը:
20. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը, ապահովում նրա բնականոն աշխատանքը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.
3) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը, իսկ անհրաժեշտության դեպքում առանձին հարցերի քննարկումը կազմակերպում է հարցման միջոցով, ընդ որում, եթե ծրագիրը բարեգործական որակելու կամ հարակից գործարքների շրջանակը որոշելու վերաբերյալ հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, կամ դրանց պարունակած տեղեկությունները կարիք ունեն լրացուցիչ հիմնավորումների, ապա 10 օրացուցային օրվա ընթացքում ծրագիրն իրականացնողին տեղեկացվում է դրա մասին, և եթե 30 օրացուցային օրվա ընթացքում չի ստացվում պատասխանը, ապա հայտը հանվում է քննարկումից.
4) վարում է հանձնաժողովի նիստերը.
5) ստորագրում է հանձնաժողովի որոշումները.
6) հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերի լուծման համար.
7) հանձնաժողովի կազմի փոփոխման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին.
8) ապահովում է հանձնաժողովի աշխատանքի լուսաբանումն ու հրապարակայնությունը.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
21. Հանձնաժողովի նախագահի տեղակալը՝
1) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հանձնարարականները.
2) հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում փոխարինում է նրան.
3) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի գործունեությունը.
4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքային խմբերի աշխատանքը.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
22. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերն ու լիազորված մարմնի որոշումների նախագծերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.
2) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.
3) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) կազմակերպում է հանձնաժողովի գործավարությունը.
6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
23. Հանձնաժողովի անդամները՝
1) պարտավոր են սահմանված կարգով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
2) պատասխանատու են հանձնաժողովի որոշմամբ իրենց տրված հանձնարարականների կատարման համար.
3) իրավունք ունեն ծանոթանալու ծրագրերի ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանձնաժողովի աշխատակազմում առկա նյութերին ու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
4) հանձնաժողովի նիստից առաջ կարող են առաջադրել հարցեր հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով, ինչպես նաև հայտնել իրենց կարծիքն օրակարգի մասին.
5) իրականացնում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված այլ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 21 Երևան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2018 թ. օգոստոսի 21 -ի N 1111-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Կարապետյան |
- |
ՀՀ առաջին փոխվարչապետ Ա. Միրզոյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Բարխուդարյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ս. Խանդանյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ս. Թորոսյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Ա. Հովհաննիսյան |
- |
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Մանուկյան |
- |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ավանեսյան |
- |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Թանքարյան |
- |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Ռ. Ռուբինյան |
- |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ռ. Մակարյան |
- |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Լ. Առաքելյան |
- |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ն. Ղարիբյան |
- |
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Դ. Սարգսյան |
- |
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Դ. Գևորգյան |
- |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Հ. Քոչարյան |
- |
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ա. Եսայան |
- |
ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ |
Հ. Մուրադյան |
- |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ |
Հ. Արշամյան |
- |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Մարկոս քահանա |
- |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Օ. Եորդեկյան |
- |
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Սարգսյան |
- |
Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Եղիազարյան |
- |
Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ) |
Հ. Ներսեսյան |
- |
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ս. Գևորգյան |
- |
ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության մասնագետ (հանձնաժողովի քարտուղար): |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |