ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2014 թվականի N 491-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 176-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
1. Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
(1-ին կետը խմբ. 27.06.18 N 831-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին նշանակել Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
(2-րդ կետը խմբ. 11.11.16 N 1066-Ա)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 9-ի «Ասիական զարգացման բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 176-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 27 Երևան |