«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 11813297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունիսի 2013 թ. թիվ 500-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՉԱՓԱՆԻՇԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 83-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Ֆինանսական միջոցներ» չափանիշի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթի և դրա գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
|
Դ. Սարգսյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի հունիսի 20-ի N 500-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՉԱՓԱՆԻՇԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Ընդհանուր դրույթներ
1. Պատվիրատուների կողմից Մասնակիցների` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ փաստաթղթի հիման վրա.
Այն ընկերությունների դեպքում, որոնց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջ` չձևափոխված /դրական/ աուդիտորական եզրակացություն:
2. Պատվիրատուները մասնակիցների «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատում են հետևյալ ցուցանիշի հիման վրա.
Աուդիտորական եզրակացության գնահատման ցուցանիշ՝ աուդիտորական եզրակացությունը պետք է տրված լինի ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ նախատեսված «Աուդիտի միջազգային ստանդարտ 700»-ի պահանջներին համապատասխան:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|