Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.10.2006-25.12.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.328
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2006
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.11.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11506275

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

31 հուլիսի 2006 թ.
ք. Երևան

N 138-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ, ՄԻԱՅՆԱԿ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԻ, ՆՐԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՉԱՓԻ, ԱՆԱՍՆԱՏԵՍԱԿԻ ՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» 5-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

ա) «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» կարգը՝ համաձայն հավելված 1-ի,

բ) ընտանիքի սոցիալական անձնագրի ձևը՝ համաձայն հավելված 2-ի,

գ) միայնակ կենսաթոշակառուի դիմում-հայտարարության ձևը՝ համաձայն հավելված 3-ի,

դ) ընտանիքի կազմի և նրա գյուղատնտեսական նշանակության հողի չափի, անասնատեսակի քանակի մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելված 4-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Ա. Վարդանյան

Հավելված N 1


Հաստատված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. հուլիսի 31-ի
N 138-Ն հրամանով

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (այսուհետ` գործակալություն):

Գործակալությունը տվյալ ընտանիքի համար տվյալ բնակության վայրում լրացնում է սոցիալական անձնագիր (այսուհետ՝ ՍԱ)՝ համաձայն N 2 հավելվածի՝ երկու օրինակից: Երկու օրինակն էլ հաշվառվում են նույն համարով, որից մեկը տրվում է դիմողին:

2. ՍԱ-ի մյուս օրինակը ներկայացված բոլոր փաստաթղթերի հետ պահվում է գործակալությունում և համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ:

3. ՍԱ-ում պահանջվող տվյալները լրացվում են անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա՝ համաձայն ձև N 1-ի:

4. Ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին ՍԱ հատկացնելիս, նրան ծանոթացվում է ՍԱ-ի վարման կանոններին, հաստատելով ստացողի ստորագրությամբ, որը նշվում է ՍԱ-ի 16-րդ դաշտում:

5. Գործակալության յուրաքանչյուր աշխատակից գործակալության պետի կարգադրությամբ կատարում է իր սպասարկման  տարածքի ընտանիքների հաշվառումը:

2. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

6. ՍԱ-ը լրացնում է գործակալության աշխատակիցը պարզ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների: Բոլոր թվերը գրվում են արաբական թվանշաններով: Փոփոխությունների դեպքում նախկին գրառումը ջնջվում է մեկ պարզ գծով (ընթեռնելի՝ թողնելով նախորդը) և լրացվում է նոր տվյալը:

7. ՍԱ-երը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության (այսուհետ՝ ՍԱՎ) կողմից տվյալ գործակալության համար նախատեսված համարների տիրույթում:

8. ՍԱ-ի 1-ին  դաշտում լրացվում է հաշվառման համարը վեց նիշով:

Օրինակ՝

0

0

0

3

4

7


9. ՍԱ-ի 2-րդ, 3-րդ, 4-րդ դաշտերում լրացվում է փաստացի բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկի (ում անունով լրացվում է դիմում-հայտարարագիրը, այսուհետ` ընտանիքի գլխավոր) ազգանունը, անունը, հայրանունը լրիվ՝ անձնագրին համապատասխան:

Օրինակ`  Պողոսյան Գևորգ Աշոտի

10. ՍԱ-ի 5-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի համարը 3 նիշով, տրված ՍԱՎ-ի կողմից՝ համաձայն ձև N 2-ի:

Օրինակ`  0 1 1 կամ 2 6 5

11.  ՍԱ-ի 6-րդ դաշտում լրացվում է քաղաքի կամ տարածաշրջանի անվանումը` լրիվ:

Օրինակ` Աշտարակի տարածաշրջան կամ ք. Չարենցավան

12. ՍԱ-ի 7-րդ դաշտում լրացվում է համայնքի անվանումը:

Օրինակ` Քաջարան կամ Նոր Նորք

13. ՍԱ-ի 8-րդ դաշտում 3 նիշով լրացվում է վճարող մարմնի բաժանմունքի համարը:

Օրինակ` 018

14. ՍԱ-ի 9-րդ դաշտում լրացվում է փողոցի անունը, նրբանցքը, փակուղին:

Օրինակ` Ազատության 3 նրբանցք կամ Հանրապետության 1 փակուղի

15. ՍԱ-ի 10-րդ դաշտում լրացվում է շենքը, մասնաշենքը:

Օրինակ` 18 կամ 63գ կամ 143/5

16. ՍԱ-ի 11-րդ դաշտում լրացվում է բնակարանի համարը:

Օրինակ` 160 կամ 7/2 կամ 24ա

17. ՍԱ-ի 12-րդ դաշտում լրացվում է բնակարանի հեռախոսի համարը:

Օրինակ՝

5

4

8

8

6

5


18. ՍԱ-ի 13-րդ դաշտի 1-ին վանդակում նշվում է 0 կամ 1.

0 - առանձնատուն լինելու դեպքում,

1 - բազմաբնակարանային շենքի դեպքում

հաջորդ 2 վանդակներում 2 նիշով նշվում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի պայմանական համարը (պայմանական համարները տրվում են գործակալության կողմից):

Օրինակ`

17 թաղային կոմիտե - 0 1 7, 3 թաղային կոմիտե - 0 0 3
41 համատիրություն - 1 4 1
3 համատիրություն - 1 0 3

 

19. ՍԱ-ի 14-րդ դաշտում 4 նիշով լրացվում է գործակալության աշխատակցի ծածկագիրը:

Օրինակ` 1 2 0 6 կամ 0 1 0 5

20. ՍԱ-ի 15-րդ դաշտում գրվում է գործակալության պետի ազգանունը, անվան առաջին տառը՝ վավերացված կնիքով և ստորագրությամբ, իսկ 17-րդ դաշտում լրացվում է ընտանիքի հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին:

21. ՍԱ-ի 16-րդ դաշտում ստորագրում է ՍԱ-ը ստացող չափահաս անդամը, լրացվում է նրա ազգանունը, անվան, հայրանվան առաջին տառերը:

22. ՍԱ-ի 18-րդ դաշտում գրվում է՝ ՍԱ-ի լրացման պահին ընտանիքի փաստացի բնակվող բոլոր անդամների թիվը (24-րդ դաշտում լրացված «այո»-ների և «ոչ»-երի գումարը):

23. ՍԱ-ի 19-րդ դաշտում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու կազմակերպության տված տեղեկանքի (համաձայն հավելված N 4-ի) հիման վրա տվյալ բնակության վայրում հաշվառված կամ չհաշվառված և փաստացի բնակվող անձանց ազգանունը, անունը, հայրանունը,

19-րդ դաշտի առաջին տողում լրացվում է փաստացի բնակվող ընտանիքի գլխավորի տվյալները՝ ինչպես անձնագրում կամ ծննդյան վկայականում է:

19-րդ դաշտի հաջորդ տողերում լրացվում է այդ բնակարանում հաշվառված բնակվող, ինչպես նաև առանց հաշվառման բնակվող անձանց ազգանուն, անուն, հայրանունը:

Եթե ընտանիքի բոլոր անդամներն առանց հաշվառման  փաստացի բնակվում են տվյալ ընտանիքի բարեկամի (ծանոթի) տանը, որը բնակարանի սեփականատերն է և հաշվառված չէ և չի բնակվում տվյալ բնակության վայրում, ապա նրա տվյալները չեն լրացվում, իսկ եթե սեփականատերը հաշվառված է տվյալ բնակության վայրում և չի բնակվում, ապա նրա տվյալները լրացվում են փաստացի բնակվող ընտանիքի բոլոր անդամների տվյալներից հետո` մինչև 24-րդ դաշտը ներառյալ, ինչպես նաև 31-րդ դաշտը:

Սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ և գործակալության լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում միևնույն բնակության վայրում առանձին բնակարաններում բնակվող ընտանիքների համար առանձին սոցիալական անձնագրեր լրացվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքից լրացվում է միայն  տվյալ ընտանիքին վերաբերող տվյալները:

Ընտանիքի կազմի մեջ է մտնում նաև տվյալ ընտանիքի այն անդամը, որը  հանրապետության այլ բնակավայրում գտնվող ուսումնական հաստատության առկա բաժնի ուսանող է:

24. Եթե ընտանիքի անդամների թիվը 12-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 19-31 սյունակները:

25. ՍԱ-ի 20-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի սեռը՝ արական կամ իգական:

26. ՍԱ-ի 21-րդ դաշտում լրացվում է ընտանիքի գլխավորի նկատմամբ ընտանիքի  յուրաքանչյուր անդամի ազգակցական կապի ծածկագիրը՝ համաձայն ձև N 3-ի:

27. ՍԱ-ի 22-րդ դաշտում լրացվում է ծննդյան օրը, ամիսը, տարին` համապատասխանաբար՝ 2, 2 և 4-ական նիշերով:

Օրինակ`

17/08/1928 (1928 թ-ի օգոստոսի 17) կամ
03/12/1936 (1936 թ-ի դեկտեմբերի 3)

 

Եթե անձը հաստատող փաստաթղթում նշված է միայն տարին, ապա որպես ծննդյան օր լրացվում է նշված տարվա հուլիսի 1-ը (01/07....)

28. ՍԱ-ի 23-րդ դաշտում լրացվում է տվյալ անձի անձնագրի, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար՝ ծննդյան վկայականի սերիան և համարը  (ինչպես փաստաթղթում):

29.  ՍԱ-ի 24-րդ դաշտում լրացվում է`

այո - եթե տվյալ քաղաքացին հաշվառված է և բնակվում է այդ բնակության վայրում,

բացակա - եթե տվյալ քաղաքացին հաշվառված է, բայց չի բնակվում այդ բնակության վայրում,

ոչ - եթե տվյալ քաղաքացին հաշվառված չէ, բայց բնակվում է այդ բնակության վայրում:

«ոչ» - լրացված տվյալ ունեցող քաղաքացին իր հաշվառման վայրից ներկայացնում է տեղեկանք իր սեփականության կամ դրա բացակայության վերաբերյալ (հող, անասնատեսակ):

30. ՍԱ-ի 24-րդ դաշտում «բացակա» լրացրած ընտանիքի անդամին լրացվում է «հարգելի»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» 3-րդ կետով և 7-րդ կետի 18-րդ ենթակետով սահմանված դեպքերում:

Ընտանիքում հաշվառված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմում գտնվող «բացակա» անդամի համար ՍԱ-ի 25-րդ դաշտում լրացվում է «Ծ21» ծածկագիրը, իսկ 26-րդ դաշտում` զինվորական ծառայության ժամկետի լրանալու պահը:

Օրինակ՝ քաղաքացու 18 տարին լրացել է 2000 թ.-ի մարտի 15-ին և զինկոմիսարիատի կողմից տրված տեղեկանքի համաձայն զորակոչվել է բանակ 2000 թ.-ի ապրիլի 1-ին, ապա ՍԱ-ի 25-րդ դաշտում լրացվում է «Ծ21» ծածկագիրը, իսկ 26-րդ դաշտում՝ ժամկետը 01/04/2002թ.:

31. Եթե անձը որևէ սոցիալական խմբի (խմբերի) ներկայացուցիչ է, ապա 25-30-րդ դաշտերում լրացվում է այդ սոցիալական խմբի (խմբերի) ծածկագիրը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» 3-րդ և 7-րդ կետերի և ժամկետը, մնացած դեպքերում այդ դաշտերը չեն լրացվում:

ա) Կ 86` տարեց կենսաթոշակառու սոցիալական խմբի համար ժամկետի դաշտում գրվում է «ցմահ» բառը:

Մեկ սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-26 դաշտերը:

Երկու սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-28 դաշտերը:

Երեք սոցիալական խմբի դեպքում լրացվում են 25-30 դաշտերը:

Օրինակ` 2000թ. մայիսի 15-ին ծնված երեխայի համար լրացվում է`

Խումբ

ժամկետ

խումբ

ժամկետ

խումբ

ժամկետ

Ա 55

15/05/2002

 

/ /

 

/ /

եթե անձը 2-րդ խմբի հաշմանդամ է, ուսանող (ծնվ. 15.10.1984), ապա լրացվում է`

Խումբ

ժամկետ

խումբ

ժամկետ

խումբ

ժամկետ

Հ 22

01/01/2003

Ս 12

01/07/2005

Ա 66

15/10/2002

բ) Մ23` միակողմանի ծնողազուրկ երեխա, Ե56` առանց ծնողական խնամքի մնացած երեխա, Ա34` ամուսնալուծված ընտանիքի երեխա, Մ45` միայնակ մոր երեխա սոցիալական խմբերի ծածկագրերը նշվում են միայն երեխաների տողում:

31 կետի բ) ենթակետով սահմանված դեպքերում որպես 2-րդ սոցիալական խումբ գրանցվում է նրանց անչափահաս լինելը` Ա55, Ա66, իրենց ժամկետներով:

գ) Ուսումնական հաստատություններում սովորող միակողմանի ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած անձանց համար 31 կետի բ) ենթակետով սահմանված դեպքերում լրացվում է նաև կենսաթոշակի չափը:

31 կետի բ) ենթակետով սահմանված հանգամանքների վերանալու դեպքում Մ23 և Ե56 ծածկագրերը հանվում են:

դ) Եթե անչափահաս երեխան միաժամանակ պատկանում է սոցիալական 4 խմբի, ապա Ա55-ը կամ Ա66-ը չի լրացվում:

ե) Ամուսնության մեջ չգտնվող կնոջ կողմից անչափահաս երեխա որդեգրելու դեպքում, երեխայի տվյալներում դրվում է Մ45 ծածկագիր:

զ) Երրորդ խմբի հաշմանդամի` տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, նրա սոցիալական խումբը փոխվում է սոցիալական անձնագրում, եթե քաղաքացին դիմում է գործակալություն և ներկայացնում է տեղեկանք տարիքային կենսաթոշակի անցնելու մասին:

է) Կ87` միայնակ չաշխատող կենսաթոշակառու ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման  և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» 7-րդ կետի 21-րդ ենթակետի:

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուն (կենսաթոշակառուները) տալիս է (են) դիմում-հայտարարություն՝ համաձայն հավելված N 3-ի:

Միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) չաշխատող կենսաթոշակառուի համար Կ87 ծածկագիրը լրացվում է ժամկետով, եթե կա դրա համար համապատասխան ժամկետային սահմանափակում գոնե մեկ կենսաթոշակառուի համար:

Օրինակ` միայնակ բնակվող կենսաթոշակառուի միակ զավակը հաշմանդամ է ժամկետով: Կ87-ի ժամկետը լրացվում է մինչև համապատասխան հաշմանդամության ժամկետի ավարտը:

Եթե միայն կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքի անդամների համար սահմանված են տարբեր ժամկետներ, ապա Կ87-ի ժամկետը լրացվում է ավելի վաղ լրացող ժամկետին համապատասխան:

Միայնակ (միայն կենսաթոշակառուներից բաղկացած) չաշխատող կենսաթոշակառուի համար Կ87 ծածկագիրը լրացվում է հիմնական սոցիալական խմբի հետ զուգահեռ՝ Կ88, (Կ86), Հ11, Հ22, Հ33:

Հաշմանդամ երեխաների համար Հ44 ծածկագրին զուգահեռ նշվում են Ա66 կամ Ա55 ծածկագրերը` իրենց ժամկետներով:

Գ-99-ի համար ժամկետը նշվում է մեկ տարի տեղեկանքի տրման ամսաթվի նկատմամբ:

32. ՍԱ-ի 31-րդ դաշտում լրացվում է ընտանիքի եկամուտը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» 18-րդ կետի:

Գործազրկության նպաստի չափը հաշվի է առնվում տվյալ ՍԱ-ում գործազրկության լրացված ժամկետի համար նշանակված գործազրկության նպաստի միջին ամսական չափով:

Գործազուրկի գործազրկության նպաստի չափի մասին տեղեկանքը տրամադրում է տվյալ գործազուրկին գործազրկության նպաստ նշանակած մարմինը գործակալության հարցման հիման վրա` թղթային և էլեկտրոնային կրիչով, երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6 ամիս գործազրկության նպաստ ստացողների համար հաշվարկվում է հետևյալ կերպ՝

գործազրկության նպաստի չափ (7800 դրամ) x ժամկետ (6 ամիս) = 3900 դրամ:

12

Եթե կենսաթոշակառուն աշխատում է, ապա նրա աշխատավարձի չափը գրվում է ՍԱ-ի 45-րդ դաշտում՝ աշխատավարձի գրանցման կարգով:

Կենսաթոշակառուի կենսաթոշակի չափի մասին տեղեկանքը տրամադրում է տվյալ կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակած մարմինը գործակալության հարցման հիման վրա` թղթային և էլեկտրոնային կրիչով:

Եթե ընտանիքի որևէ անդամ չունի եկամուտ, ապա 31-րդ դաշտում գրվում է «չունի» բառը:

33. ՍԱ-ի 33-րդ դաշտը լրացվում է՝ համաձայն «գործակալության աշխատակցի նշումը ՍԱ-ի 33-րդ դաշտում» ձև N 4-ի:

34. ՍԱ-ի 34-րդ դաշտում լրացվում են տվյալներ բնակարանային պայմանների մասին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշմամբ հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման կարգի» 10-րդ կետի:

35. ՍԱ-ի 35-րդ դաշտում լրացվում է բնաիրային օգնության ծրագրի համարը և անվանումը` հաստատված համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Բնաիրային օգնության տրամադրման կարգը սահմանելու մասին» N 958-Ն որոշմամբ հաստատված «Բնաիրային օգնության տրամադրման կարգի» 7-րդ կետի:

Օրինակ՝ 23/մթերք

36. 36-րդ դաշտում լրացվում է օգնության ստացման օրը, ամիսը, տարին:

Օրինակ`  03/09/94 կամ 1994թ. սեպտեմբերի 3

37. ՍԱ-ի 37-րդ դաշտում լրացվում է օգնությունը հատկացնող կազմակերպության անվանումը:

38. Եթե ընտանիքի ստացած օգնությունների քանակը 28-ից ավելի է, ապա լրացվում է 2-րդ ՍԱ-ը նույն համարով և 1-ին էջի աջ վերին անկյունում, համարի տակ, գրվում է «շարունակություն»: 2-րդ ՍԱ-ում լրացվում են միայն 35-38 սյունակները:

39. ՍԱ-ի ընտանիքում մնացող օրինակի 38-րդ դաշտում ստորագրում է օգնություն հատկացնող գործակալության մասնագետը:

40. ՍԱ-ի 39-րդ դաշտում լրացվում է կրթությունը՝ համաձայն ձև N 5-ի:

41. ՍԱ-ի 41-րդ դաշտը լրացվում է միայն փախստականների համար:

Նշվում է նրանց վերջին վերագրանցման ժամանակ ստացած փախստականի վկայականի համարը:

42. ՍԱ-ի 42-րդ դաշտում լրացվում են տվյալներ զբաղվածության մասին:

Եթե անձը զբաղված է, ապա լրացվում է «Ա» տառը, եթե ոչ` «Չ» տառը:

Անձի զբաղվածությունը որոշվում է՝ համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքերում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի:

Պահանջվող փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ այլ իրավասու մարմնի տված տեղեկանքը չաշխատելու մասին, իսկ սովորողների համար` ուսումնական հաստատությունից սովորելու մասին: Երբևէ չաշխատած անձը, որը չունի աշխատանքային գրքույկ, տալիս է նաև գրավոր հայտարարություն այդ մասին:

43. ՍԱ-ի 43-րդ դաշտում լրացվում է.

առաջին տողում՝ հողագործությունից ստացած եկամուտը,

երկրորդ տողում՝ անասնապահությունից ստացած եկամուտը:

44. ՍԱ-ի 43-րդ դաշտի չորրորդ տողում լրացվում է էլեկտրաէներգիայի աբոնենտային գրքույկի համարը:

45. ՍԱ-ի 44-րդ դաշտում նշվում է ՝

ա) փաստագրման դեպքում՝ «փ» տառը և ժամկետը.

բ) ընտանիքում  տեղի  ունեցած փոփոխությունների (ընտանիքի կազմում, եկամուտներում, սոցիալական խմբերում և այլն) դեպքում՝ տվյալ ընտանիքում կատարվող փոփոխության հերթական համարը, օրը, ամիսը, տարին:

Օրինակ՝ 1-15/09/99, իսկ երկրորդ փոփոխությունը` 2-24/02/2000, փ-24/02/2000:

46. ՍԱ-ի 45-րդ դաշտի 1-ին սյունակում լրացվում է աշխատող կենսաթոշակառուի աշխատավարձի չափը:

47. ՍԱ-ի 46-րդ դաշտում լրացվում է կենսաթոշակառուի կենսաթոշակի վկայականի համարը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկու կենսաթոշակ ստացող և երկու կենսաթոշակի վկայական ունեցող կենսաթոշակառուի համար երկրորդ կենսաթոշակի վկայականի համարը լրացվում է 47-րդ դաշտում:

48. ՍԱ-ի 48-րդ դաշտում լրացվում է սոցիալական ապահովության քարտի համարը` 10 նիշով:

49. ՍԱ-ի 49-րդ դաշտում լրացվում է հանրակրթական ուսումնական հաստատության, ինչպես նաև հատուկ հաստատության տիպերը կամ մանկապարտեզը և դրանց համարը (հայտարարությամբ), եթե ունեն.

Օրինակ՝

«Դ125»` հանրակրթական դպրոցի դեպքում, 125-ը դպրոցի համարն է.

«Ք»` քոլեջի դեպքում.

«Վ»` վարժարանի դեպքում.

«Գ»` գիշերօթիկի կամ երկարօրյա դպրոցի դեպքում.

«Մ12»` մանկապարտեզի դեպքում, 12-ը մանկապարտեզի համարն է.

«Չ»` եթե անձը դպրոց կամ մանկապարտեզ չի հաճախում:

Եթե դպրոցը կամ մանկապարտեզը գտնվում է այլ բնակավայրում, ապա դրա անվանումը  գրվում է փակագծերում:

Օրինակ` Դ145 (ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ)

Երևանի 12 համայնքներում գտնվող դպրոցների կամ մանկապարտեզների գտնվելու վայրը լրացվում է «ԵՐԵՎԱՆ» բառով:

50. ՍԱ-ի 50-րդ դաշտը չի լրացվում:

 

3. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ


51. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կատարվում է ընտանիքի գլխավորի կամ չափահաս անդամներից որևէ մեկի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա:

52. ՍԱ-ում որևէ տվյալի փոփոխությունը կարող է առաջ բերել դրա հետ կապված այլ տվյալների փոփոխություններ:

Օրինակ` Ընտանիքի գլխավորի փոխվելու դեպքում հնարավոր է, որ փոխվի ընտանիքի մյուս անդամների ազգակցական կապը նրա նկատմամբ (21-րդ դաշտ) և այլն:

53. Ընտանիքի գլխավորի կամ որևէ չափահաս անդամի կողմից հայտարարված փոփոխությունը լրացվում է ՍԱ-ում:

ՍԱ-ում փոփոխվող տվյալի վրա քաշվում է մեկ ուղիղ գիծ այնպես, որ նախկին գրառումը մնա ընթեռնելի և գրվի նոր տվյալը, փակագծի մեջ նշելով այդ անձնագրի համար փոփոխությունների արձանագրման հերթական համարը: Նույն օրը կատարված բոլոր փոփոխություններն ունենում են նույն հերթական համարը:

ՍԱ-ում հայտարարված փոփոխություններն արձանագրելու տեղ չլինելու դեպքում դրանք գրանցվում են լրացուցիչ ՍԱ-ի վրա` լրացնելով ՍԱ-ի նույն համարը, միայն փոփոխվող տվյալ ունեցող ընտանիքի անդամի ազգանունը, անունը, հայրանունը, փոփոխված տվյալը, փոփոխության համարը, դատարկ թողնելով մնացած դաշտերը:

54. Ընտանիքը հաշվառումից դուրս է գալիս ընտանիքի գլխավորի դիմումի հիման վրա, որը պահվում է այդ ընտանիքի փաստաթղթերի ծրարում, իսկ ձևակերպումը տեղեկատվական բազայում կատարվում է հատուկ ձևով՝

«Տիպը» սյունակում լրացվում է ընտանիքի հաշվառումից դուրս գալու պատճառը՝ կատարելով հետևյալ գրառումները.

«Ե»-ընտանիքը տեղափոխվում է այլ բնակավայր (ընդ որում, աղյուսակից դուրս, ազատ տարածքում, նույն տողում նշվում է այն տարածաշրջանի ծածկագիրը, ուր տեղափոխվում է ընտանիքը),

«Կ»-կրկնակի հաշվառված լինելու դեպքում,

«Մ»-միայնակ անձանց մահվան դեպքում,

«Ի»-ընտանիքը դիմել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հաշվառումից դուրս գալու համար:

55. Ընտանիքի ՍԱ-ի 7-րդ էջում նշվում են ընտանիքի սոցիալական անձնագրի վարման կանոնները՝ համաձայն ձև N 6-ի:

Ձև N 1

Ց Ա Ն Կ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Դաշտի
N
Դաշտի բովանդակությունը

Դաշտի լրացման
հիմքը

Գործակալությունում
պահվող օրինակը

1 ՍԱ-ի համարը ՍԱՎ կողմից տրված համարների տիրույթ  
2 Ազգանուն անձնագիր  
3 Անուն անձնագիր  
4 Հայրանուն անձնագիր  
5 Բնակության վայր
(գործակալության ծածկագիրը)
Տես ձև N 2  
6 Տարածաշրջանի կամ քաղաքի
անվանումը
տեղեկանք տեղական
ինքնակառավարման կամ
այլ իրավասու մարմնից
(այսուհետ` ՏԻՄ)
 
7 Քաղաք, գյուղ տեղեկանք ՏԻՄ-ից տեղեկանք ՏԻՄ-ից
8 Փոստ հայտարարությամբ  
9 Փողոց տեղեկանք ՏԻՄ-ից տեղեկանք ՏԻՄ-ից
10 Շենք տեղեկանք ՏԻՄ-ից տեղեկանք ՏԻՄ-ից
11 Բնակարան տեղեկանք ՏԻՄ-ից տեղեկանք ՏԻՄ-ից
12 Հեռախոս հայտարարությամբ  
13 Բազմաբնակարան շենքի
կառավարման մարմնի կամ
տեղական
ինքնակառավարման մարմնի
պայմանական համարը
տեղեկանք ՏԻՄ-ից տեղեկանք ՏԻՄ-ից
14 Մասնագետ պետի կարգադրություն  
15 Գործակալության պետ (անուն,
ազգանուն, հայրանուն)
Հայաստանի
Հանրապետության
մարզպետի (Երևանի
թաղապետի) հրամանը
 
16 Քաղաքացի ընտանիքի չափահաս անդամ  
17 Լրացման ժամկետը    
18 Անդամների թիվը տեղեկանք ՏԻՄ-ից տեղեկանք ՏԻՄ-ից
19 Ազգանուն, անուն, հայրանուն անձնագիր, ծննդյան
վկայական
 
20 Սեռը անձնագիր, ծննդյան
վկայական
 
21 Ազգակցական կապը տեղեկանք ՏԻՄ-ից  
22 Ծննդյան տարեթիվը անձնագիր կամ ծննդյան
վկայական
ծննդյան վկայականի պատճենը
23 Անձը հաստատող
փաստաթուղթ
անձնագրի, ծննդյան
վկայականի համարը
ծննդյան վկայականի պատճենը
24 Հաշվառում տեղեկանք ՏԻՄ-ից և
անձնագիր
տեղեկանք ՏԻՄ-ից
25, 27,
29
Խումբ ՀՀ կառավարության
2005թ. դեկտեմբերի 29-ի
N 2317-Ն որոշմամբ
հաստատված կարգի
7-րդ կետ
ՀՀ կառավարության
2005թ. դեկտեմբերի
29-ի N 2317-Ն
որոշմամբ հաստատ-
ված կարգի 7-րդ կետ
26, 28, 30 Ժամկետ ՀՀ կառավարության
2005թ. դեկտեմբերի 29-ի
N 2317-Ն որոշմամբ
հաստատված կարգի 7-րդ
կետ
ՀՀ կառավարության
2005թ. դեկտեմբերի
29-ի N 2317-Ն
որոշմամբ
հաստատված կարգի 7-րդ կետ
31 Եկամուտ տեղեկանք
աշխատավայրից,
կենսաթոշակ,
կրթաթոշակ, նպաստ
նշանակող մարմնից
տեղեկանք աշխատավայրից, կենսաթոշակ, կրթաթոշակ, նպաստ նշանակող մարմնից
32 Ծանոթություն    
33 Գործակալության աշխատակցի
նշումներ
Տես ձև N 4  
34 Բնակարանային պայմաններ տեղեկանք բնակավայրից, իսկ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բնակարանի համար՝ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանք տեղեկանք ՏԻՄ-ից, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության լիազորած մասնագիտացված կազմակերպության կամ այդ կազմակերպությունից ստացված համապատասխան եզրակացության հիմքով տեղական ինքնակառավարման մարմնի տված տեղեկանք
35 Անվանում բնաիրային օգնության
ծրագիր
 
36 Օր, ամիս, տարի    
37 Օգնող
կազմակերպությունը
տվյալ բնաիրային
օգնության ծրագիր
 
38 Ստորագրություն    
39 Կրթությունը Տես ձև N 5 հայտարարությամբ
40 Հասարակական աշխատանք հայտարարությամբ  
41 Փախստականի վկայականի
գրանցման համարը
փախստականի
վկայական
փախստականի
վկայականի
պատճենը
42 Զբաղվածությունը աշխատանքային գրքույկ,
ստուգման գրքույկ,
տեղեկանք ՏԻՄ-ից
տեղեկանք ՏԻՄ-ից
կամ զբաղվածության
կենտրոնից
43/1
43/2
Ընտանիքի տվյալը տեղեկանք հողի,
տեսակի չափի, անաս-
նագլխաքանակի մասին
տեղեկանք հողի,
տեսակի չափի, անաս-
նագլխաքանակի մասին
43/4 Ընտանիքի տվյալը էլեկտրաէներգիայի
վարձի վճարման գրքույկ
 
44 Փաստագրման կամ փոփոխության ժամկետը փաստաթղթերը
ներկայացնելու ժամկետը
 
45 Կենսաթոշակառուի աշխատավարձը տեղեկանք
աշխատավայրից
տեղեկանք
աշխատավայրից
46 Կենսաթոշակի վկայականի համարը կենսաթոշակ նշանակող
մարմնի տված տեղեկանք
 
47 Երկրորդ կենսաթոշակի վկայականի համարը երկրորդ կենսաթոշակի
վկայականի համարը
 
48 Սոցիալական քարտի համարը սոցիալական քարտ սոցիալական քարտի պատճենը
49 Դպրոցի կամ մանկապարտեզի գտնվելու վայրը, տեսակը և համարը հայտարարությամբ  
50      

Ձև N 2

Ց Ա Ն Կ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ

N Գործակալության
անվանումը
Ծած-
կագիրը
Սպասարկման տարածքը
  Արագածոտնի մարզ    
01 Աշտարակի 016 քաղ. Աշտարակ
Աշտարակի նախկին վարչական տարածքը
02 Ապարանի 049 Ապարանի նախկին վարչական շրջանի տարածքը
03 Ծաղկահովտի 050 Արագածի նախկին վարչական շրջանի տարածքը
04 Թալինի 094 Թալինի նախկին վարչական շրջանի տարածքը
  Արարատի մարզ    
05 Արարատի 013 քաղ. Արարատ
06 Արտաշատի 014 քաղ. Արտաշատ
Արտաշատի նախկին վարչական շրջանի տարածքը
07 Մասիսի 077 Մասիսի նախկին վարչական շրջանի տարածքը
08 Վեդու 051 Արարատի նախկին վարչական շրջանի տարածքը
  Արմավիրի մարզ    
09 Արմավիրի 031 քաղ. Արմավիր
Արմավիրի նախկին վարչական շրջանի տարածքը
10 Բաղրամյանի 057 Բաղրամյանի նախկին վարչական շրջանի տարածքը
11 Վաղարշապատի 038 քաղ. Վաղարշապատ
Էջմիածնի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Գեղարքունիքի մարզ

   
12 Գավառի 025 քաղ. Գավառ
Կամոյի նախկին վարչական շրջանի տարածքը
13 Սևանի 035 քաղ. Սևան
Սևանի նախկին վարչական շրջանի տարածքը
14 Ճամբարակի 074 Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը
15 Մարտունու 076 Մարտունու նախկին վարչական շրջանի տարածքը
16 Վարդենիսի 058 Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Լոռու մարզ

   
17 Վանաձորի 026 քաղ. Վանաձոր
Գուգարքի նախկին վարչական շրջանի տարածքը
18 Թումանյանի 012 քաղ. Ալավերդի
Թումանյանի նախկին վարչական շրջանի տարածքը
19 Սպիտակի 036 քաղ. Սպիտակ
Սպիտակի նախկին վարչական շրջանի տարածքը
20 Ստեփանավանի 037 քաղ. Ստեփանավան
Ստեփանավանի նախկին վարչական շրջանի տարածքը
21 Տաշիրի 069 Տաշիրի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Կոտայքի մարզ

   
22 Աբովյանի 011 քաղ. Աբովյան
Կոտայքի նախկին վարչական շրջանի տարածքը
23 Հրազդանի 033 քաղ. Հրազդան
Հրազդանի նախկին վարչական
շրջանի տարածքը (բացի Արզական,
Ալափարս, Կարենիս, Բջնի և
Ֆանտան գյուղերից)
24 Չարենցավանի 039 քաղ. Չարենցավան, Արզական, Ալափարս, Կարենիս, Բջնի և Ֆանտան գյուղեր
25 Եղվարդի 080 Նաիրիի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Շիրակի մարզ

   
26 Ախուրյանի 055 Ախուրյանի նախկին վարչական շրջանի տարածքը
27 Ամասիայի 046 Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը
28 Աշոցքի 063 Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը
29 Արթիկի 015 քաղ. Արթիկ
Արթիկի նախկին վարչական շրջանի տարածքը
30 Գյումրի-1 268 քաղ. Գյումրի նախկին Շիրակի շրջանի վարչական տարածք
31 Գյումրի-2 269 քաղ. Գյումրի նախկին Մոսկովյան շրջանի վարչական տարածք

32

Մարալիկի 048 Անիի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Սյունիքի մարզ

   
33 Գորիսի 018 քաղ. Գորիս
Գորիսի նախկին վարչական շրջանի տարածքը
34 Կապանի 027 քաղ. Կապան
Կապանի նախկին վարչական շրջանի տարածքը
35 Մեղրու 079 Մեղրու նախկին վարչական շրջանի տարածքը
36 Սիսիանի 088 Սիսիանի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Վայոց ձորի մարզ

   
37 Եղեգնաձորի 065 Եղեգնաձորի նախկին վարչական շրջանի տարածքը
38 Ջերմուկի 020 քաղ. Ջերմուկ
39 Վայքի 044 Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը
 

Տավուշի մարզ

   
40 Բերդի 097 Տավուշի նախկին վարչական շրջանի տարածքը
41 Դիլիջանի 021 քաղ. Դիլիջան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ գյուղեր
42 Իջևանի 067 Իջևանի նախկին վարչական շրջանի տարածքը
43 Նոյեմբերյանի 081 Նոյեմբերյանի նախկին վարչական շրջանի տարածքը
 

քաղ. Երևան

   
44 Աջափնյակի 101 Աջափնյակ համայնք
45 Արաբկիրի 103 Արաբկիր համայնք
45 Էրեբունու 105 Էրեբունի համայնք
47 Կենտրոնի 106 Կենտրոն համայնք
48 Մալաթիա-Սեբաստիայի 107 Մալաթիա-Սեբաստիա համայնք
49 Նոր Նորքի 108 Նոր Նորք համայնք
50 Շենգավիթի 111 Շենգավիթ համայնք
51 Ավանի 102 Ավան համայնք
52 Նուբարաշենի 110 Նուբարաշեն համայնք
53 Քանաքեռ-Զեյթունի 112 Քանաքեռ-Զեյթուն համայնք
54 Նորք-Մարաշի 109 Նորք-Մարաշ համայնք
55 Դավթաշենի 104 Դավթաշեն համայնք

Ձև N 3

  ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԻ ԾԱԾԿԱԳՐԵՐ

ծածկագիր

անվանում

00

ընտանիքի գլխավոր

01

ամուսին

02

աղջիկ

03

տղա

04

մայր

05

հայր

06

քույր

07

եղբայր

08

տատ

09

պապ

10

հարս

11

փեսա

12

թոռ

13

սկեսուր

14

սկեսրայր

15

զոքանչ

16

աներ

17

այլ


Ձև N 4

ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆՇՈՒՄԸ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ «33»-րդ ԴԱՇՏՈՒՄ

«այո» - ընտանիքը սոցիալապես անապահով ճանաչելու դեպքում,

«ոչ»  - ընտանիքը բարեկեցիկ ճանաչելու դեպքում, որը լրացվում է՝ հիմնվելով սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության և լրացուցիչ ուսումնասիրության տվյալների վրա (կրկնակի տնային այցելություն):

01 - գործակալության կողմից վեց ամիս տվյալ ընտանիքին ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրամադրվող օգնություն ստանալու իրավունքից զրկելու դեպքում,

02 - ավտոմեքենայի առկայության դեպքում,

03 - ընտանիքի անդամներից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում,

04 - նպաստ կամ օգնություններ ստանալուց ընտանիքի կամավոր հրաժարվելու դեպքում,

05 - ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակն ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական սահմանային չափաքանակները գերազանցելու դեպքում.

06 - մաքսային մուծումներ կատարելու դեպքում,

07 - սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ լիակատար տնտեսական ընկերակցության կամ բաց բաժնետիրական ընկերության կամ փակ բաժնետիրական ընկերության մասնակից (բաժնետեր) կամ վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու կամ կոոպերատիվի փայատեր կամ ավանդատու լինելու, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերում.

08 - վստահության վրա հիմնված ընկերության մասնակից կամ ավանդատու լինելու դեպքում,

09 - ընտանիքի` տվյալ տարվա ցանկացած հերթական երեք ամիսների ընթացքում, միջքաղաքային խոսակցության համար վճարած միջին ամսական գումարի սահմանային չափաքանակները գերազանցելու դեպքում.

10 - անշարժ գույք ձեռք բերելու դեպքում,

Դիմում-հայտարարագրում քաղաքացու կողմից ներկայացված տվյալների և պետական այլ մարմիններից ստացված 02, 03, 07, 08, 10 ծածկագրերով տվյալների տարբերության դեպքում տվյալ ընտանիքի նախկինում ստացած նպաստի գումարի հետ գանձման հայց ներկայացնելու հարցը որոշվում է սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ և գործակալության ուսումնասիրության տվյալներով:

Զ - զոհված զինծառայողների ընտանիքների համար` հիմնվելով ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից կամ Հայաստանի Հանրապետության  կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունից տրված «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին տեղեկանքի վրա:

Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինվորական ծառայողների ընտանիքների համար չի կիրառվում տարբեր նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացվող տեղեկատվությունը:

 

Ձև N 5

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ

1.

նախադպրոցական

2.

տարրական ընդհանուր

3.

հիմնական ընդհանուր

4.

միջնակարգ (լրիվ) ընդհանուր

5.

հատուկ ընդհանուր

6.

նախնական մասնագիտական

7.

միջին մասնագիտական

8.

բարձրագույն մասնագիտական

9.

հետբուհական մասնագիտական

10.

գիտությունների թեկնածու

11.

գիտությունների դոկտոր

Ձև N 6



ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Ընտանիքի սոցիալական անձնագիրը լրացնում է սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցը և հաստատում կնիքով:

2. Սոցիալական անձնագիրը լրացվում է երկու օրինակից` մեկը պահվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում, իսկ մյուսը տրամադրվում է ընտանիքին: Երկու օրինակն էլ ունեն միևնույն համարը:

3. Ընտանիքի գլխավորը կամ չափահաս անդամներից մեկը տարեկան մեկ անգամ, փաստագրման նպատակով, նախորդ հաշվառումից (փաստագրումից) հետո 12 ամիս անց, սոցիալական ծառայության տարածքային գործակալություն է ներկայացնում պահանջվող փաստաթղթերը:

4. Սոցիալական անձնագիրը կորցնելու դեպքում նորը տրվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի որոշմամբ` քաղաքացու դիմումի հիման վրա:

5. Ընտանեկան նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը տրվում է ընտանիքի չափահաս անդամին՝ սոցիալական անձնագիր և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:

6. Սոցիալական անձնագրում` հատկացվող օգնության մասին գրառումը կատարվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից` ստացողի ներկայությամբ:

7. Ակնհայտ կեղծ տեղեկություններով (որոնք էականորեն ազդում են անապահովության սահմանային մեծության միավորի վրա) փաստաթղթեր ներկայացնելու, եկամուտները և ընտանիքում կատարված փոփոխությունները թաքցնելու դեպքում (մեկ ամսվա ընթացքում այդ մասին սոցիալական ծառայության տարածքային գործակալություն չներկայացնելու, կենսաթոշակի և աշխատավարձի չափերի փոփոխությունները ներկայացվում են միայն փաստագրման ժամանակ), տվյալ ընտանիքը վեց ամիս ժամկետով զրկվում է ընտանեկան նպաստ կամ այլ նյութական աջակցություն ստանալու իրավունքից:

8. Սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը ձեռնարկում է միջոցներ սույն կանոնների 7-րդ կետում նշված հիմքերով վճարված գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերականգնելու համար:

Հավելված N 2


Հաստատված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. հուլիսի 31-ի
N 138-Ն հրամանով


 

 

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

1. ԸՆՏԱՆԻՔԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ N

I_I_I_I_I_I_I

 

2. Ազգանուն ________________________

 

3. Անուն

________________________

4. Հայրանուն

_________________

 

5. Բնակության վայր I__I__I__I

6. _______________________________________

 

7. Քաղաք, գյուղ _________________________________ 8. Փոստ ____________

 

9. Փողոց

____________________

10. Շենք

_____________

11. Բնակարան

________

 

12. Հեռախոս

I_I_I_I_I_I_I

13. Թաղային կոմիտե բնակ.
շահագործման
տեղամաս

I_I_I_I

14. Տեսուչ

I__I__I__I__I

 

 

15. ___________________________

Սոցիալական ծառայության տարածքային

գործակալության պետ (ազգանուն, անուն, հայրանուն)

Վարման կանոններին ծանոթ եմ
16. ___________________________
(ազգանուն, անուն, հայրանուն)

 

17. ____ ______________ 200  թ.

 

 

ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱԶՄԸ

 

18. ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ___________

#

20

21

22

23

N ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ ՍԵՌԸ Ազգակ-
ցական
կապը
Ծննդյան
տարեթիվը,
օր/ամիս/տարի
ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ
ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
1.      

//

 
2.      

//

 
3.      

//

 
4.      

//

 
5.      

//

 
6.      

//

 
7.      

//

 
8.      

//

 
9.      

//

 

10.

     

//

 
11.      

//

 
12.      

//

 


 

24

25

26

27

28

29

30

31

32

ԳՐԱՆ-
ՑՈՒՄ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԽՈՒՄԲ ԵԿԱՄՈՒՏ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
ԽՈՒՄԲ ԺԱՄ-
ԿԵՏ
ԽՈՒՄԲ ԺԱՄԿԵՏ ԽՈՒՄԲ ԺԱՄԿԵՏ    
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   
    / /   / /  

/ /

   

33. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՆՇՈՒՄՆԵՐ  ______
34. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ  _____

                        ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

35

36

37

38

N ԱՆՎԱՆՈՒՄ ՕՐ /ԱՄԻՍ/
ՏԱՐԻ
ՕԳՆՈՂ
ԿԱԶՄԱ-
ԿԵՐՊ.
ՍՏՈ-
ՐԱԳ.
     

1

 

/ /

   

2

 

/ /

   

3

 

/ /

   

4

 

/ /

   

5

 

/ /

   

6

 

/ /

   

7

 

/ /

   

8

 

/ /

   

9

 

/ /

   

10

 

/ /

   

11

 

/ /

   

12

 

/ /

   

13

 

/ /

   

14

 

/ /

   

15

 

/ /

   

16

 

/ /

   

17

 

/ /

   

18

 

/ /

   

19

 

/ /

   

20

 

/ /

   

21

 

/ /

   

22

 

/ /

   

23

 

/ /

   

24

 

/ /

   

25

 

/ /

   

26

 

/ /

   

27

 

/ /

   

28

 

/ /

   

N  
           


 

 

39

40

41

42

43

44

45

46

47

48

49

50

N

ԿՐԹՈՒ-
ԹՅՈՒՆ

ՀԱՍԱ-
ՐԱԿԱ-
ԿԱՆ
ԱՇ-
ԽԱ-
ՏԱՆՔ

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ
ԳՐԱՆՑՄԱՆ
ՀԱՄԱՐԸ
ԶԲԱՂ-
ՎԱԾՈՒ-
ԹՅՈՒՆ
ԸՆՏԱՆԻՔԻ
ՏՎՅԱԼԸ
        ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՔԱՐՏ
ԴՊՐՈՑ  

1

    I I I I I I             I I I I I I I I I    

2

    I I I I I             I I I I I I I I I    

3

    I I I I I             I I I I I I I I I    

4

    I I I I I             I I I I I I I I I    

5

    I I I I I             I I I I I I I I I    

6

    I I I I I             I I I I I I I I I    

7

    I I I I I             I I I I I I I I I    

8

    I I I I I             I I I I I I I I I    

9

    I I I I I             I I I I I I I I I    

10

    I I I I I             I I I I I I I I I    

11

    I I I I I             I I I I I I I I I    

12

    I I I I I             I I I I I I I I I    

Հավելված N 3


Հաստատված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. հուլիսի 31-ի
N 138-Ն հրամանով

 

 

 

 

Ձ ԵՎ

միայնակ կենսաթոշակառուի դիմում-հայտարարության

(դիմումի երեսի կողմը)

_________________________________________________________________
սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետին

Քաղաքացի________________________________________________________ - ից
Բնակության վայրը___________________________________________________
Անձնագրի սերիա ___________N ____________ տրված ______________________
հեռախոս ____________________

Դիմում

 

Խնդրում եմ ինձ հաշվառել  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում որպես

________________________________________________________________
լրացնում է անձամբ միայնակ կենսաթոշակառուն


___________________
ստորագրություն

_____ ____________200__թ.

(դիմումի հակառակ կողմը)

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


Հայտնում եմ, որ ես միայնակ կենսաթոշակառու եմ, չեմ աշխատում և

_____________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________
____________________________________________________________________

ազատ շարադրանքով լրացնում է աշխատունակ չափահաս տղա, աղջիկ, ծնողներ և ՀՀ օրենսդրությամբ
սահմանված կարգով այլ խնամողներ չունենալու մասին

 

Ինձ տեղյակ է պահված, որ կեղծ հայտարարություն տալու դեպքում կզրկվեմ ընտանեկան նպաստ և մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից:

Պարտավորվում եմ ընտանիքիս կազմի փոփոխության կամ պետության լրիվ խնամքին անցնելու դեպքում մեկամսյա ժամկետում տեղյակ պահել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը:

___________________
ստորագրություն

_____ ____________200__թ.

տեղեկանքի երեսի կողմը

Հավելված N 4


Հաստատված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2006 թ. հուլիսի 31-ի
N 138-Ն հրամանով

 

 

 

 


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ընտանիքի կազմի ԵՎ նրա գյուղատնտեսական նշանակության հողի չափի, անասնատեսակի քանակի մասին

Ներմուծեք նկարագրությունը_17539

ՇՏԱՄՊ

 Բնակության վայր ________________________ _________

համայնք, փողոց, շենք, տուն, բնակարան ընտանիքի անդամների թիվը

Հ/հ

ազգանուն, անուն, հայրանուն ծննդյան տարին,
ամիսը, օրը
ազգակցական
կապը
փաստացի
բնակվում է
զբաղվածությունը

1

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

6

 

 

 

 

 

7

 

 

 

 

 

8

 

 

 

 

 

9

 

 

 

 

 

10

         

Ընտանիքն ունի՝

1) հող ________________________ (հա)
գնահատման խումբ, տեսակ

_________________________

2) ընտանի կենդանիներ ________________
անվանում

________________
քանակ

______________________  տնօրեն /    /___________________________
   կազմակերպության անվանումը                                                           ազգանուն, անուն, հայրանուն

 

____ _______________________200__թ.

_____________________________________________________________
կտրման գիծ


(տեղեկանքի հակառակ կողմը)

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

1. Սույն տեղեկանքը տրվում է համատիրությունների (բնակարանային շահագործման տեղամաս, թաղային կոմիտե, տեղական ինքնակառավարման մարմին) կողմից անվճար, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն ներկայացնելու համար և չի օգտագործվում այլ նպատակներով:

2. Տեղեկանքում լրացվում են այդ հասցեում ընտանիքի յուրաքանչյուր անդամի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, ազգակցական կապը ընտանիքի գլխավորի կամ սեփականատիրոջ նկատմամբ, ընդ որում, 1-ին տողում լրացվում են դիմողի կամ սեփականատիրոջ տվյալները:

3. Տեղեկանքում լրացվում են նաև այդ հասցեում հաշվառված և չհաշվառված ընտանիքի անդամի տվյալները:

4. Տեղեկանքում նախատեսված «փաստացի բնակվում է» սյունակը լրացվում է հետևյալ կերպ.

ա) «բացակա»՝ եթե ընտանիքի տվյալ անդամը նշված բնակարանում չի բնակվում.

բ) «առանց հաշվառման»՝ առանց հաշվառման բնակվող քաղաքացու համար.

գ) «ներկա»՝ տեղեկանքի տրման պահին բնակվող և հաշվառված քաղաքացիների համար:

5. Տեղեկանքում նախատեսված «զբաղվածություն» սյունակը լրացվում է հետևյալ կերպ.

ա) «չունի»՝ եթե ընտանիքի տվյալ անդամը չի աշխատել և չի ունեցել աշխատանքային գրքույկ.

բ) «չի աշխատում»՝ ընտանիքի տվյալ անդամն այդ պահին չի աշխատում.

գ) «աշխատում է»՝ ընտանիքի տվյալ անդամն աշխատում է:

6. Տեղեկանքում նշված անձերի համար բոլոր սյունակները ենթակա են լրացման:

7. «Բնակվողների թիվը» լրացվում է բառերով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2015, N 152-Ն 26.11.2015, N 138-Ն
05.11.2009, N 146-Ն 25.12.2009, N 138-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան