ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1199-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 212-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են հանդիսանում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը.
3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը.
4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, ինչպես նաև նույն վարչության՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ցամաքային անցման կետերում (ավտոմոբիլային կամ երկաթուղային) մաքսային հսկողություն և մաքսային գործառնություններ իրականացնող բաժինները.
5) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը.
6) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
26.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|