ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-112-Ն-42 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին հավելվածի 9-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակի «Անդրեասյան Սաթենիկ Հարությունի» բառերը փոխարինել «Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 13-րդ աղյուսակի «Քրեական մասնագիտացում» բաժնի 5-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Գորիս» բառը փոխարինել «Կապան» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Սիսիանի, Գորիսի» բառերը փոխարինել «Կապանի, Մեղրիի» բառերով, «Դատավոր» սյունակի «Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի» բառերը փոխարինել «Սմբատյան Վազգեն Արթուրի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող |
Կ. Թումանյան |
2024 թ. նոյեմբերի 28 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2024 թվական: