ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 242-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 61-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հունվարի 30-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանին» ծրագրի մասին» N 61-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Անգոռ-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09216379) 2024 թվականի մարտի 4-ին կնքված՝ N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 33-րդ փողոցի 14 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 3,592,839 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Բերձոր Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09220729) 2024 թվականի մարտի 4-ին կնքված՝ N 3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի Ս. Բարխուդարյան 11/1 հասցեի շինության վերանորոգման աշխատանքների իրականացում` 4,452,461 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Բերձոր Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09220729) 2024 թվականի մարտի 6-ին կնքված՝ N 4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի 2-րդ փողոցի 4 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 3,783,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Անգոռ-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09216379) 2024 թվականի մարտի 6-ին կնքված՝ N 5 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 46-րդ փողոցի 6 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 2,717,879 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Բերձոր Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09220729) 2024 թվականի մարտի 7-ին կնքված՝ N 6 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 44-րդ փողոցի 24 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 2,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Անգոռ-Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09216379) 2024 թվականի մարտի 7-ին կնքված՝ N 7 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի 18-րդ փողոցի 10 բնակելի տան վերանորոգման աշխատանքների իրականացում` 1,870,578 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
09.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |