ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 դեկտեմբերի 2024 թ. |
N 262-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը, ընդհանուր՝ 15793760 (տասնհինգ միլիոն յոթ հարյուր իննսուներեք հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով, սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Երևանի ենթակայության մարզադպրոցներին՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. դեկտեմբերի 24 Երևան |
Երևան քաղաքի ավագանու |
