ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1888-Ա |
«27» մայիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշմամբ ստեղծված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, ինչպես նաև հասարակության և պետության կարիքների սեփականության օտարման ձեռք բերված հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդներով) տրամադրման կամ օտարման նպատակով ստեղծված հրապարակային սակարկությունների (աճուրդների) կազմակերպման և անցկացման ու հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովների կողմից արձանագրություններով ներկայացված առաջարկությունները:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 463-464-րդ, հողային օրենսգրքի 67-ից 70-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ գլխով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ և 8.1-րդ գլուխներով, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշմամբ.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել աճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա հողամասերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը և սահմանված կարգով ապահովել աճուրդի անցկացումն ու արդյունքների ամփոփումը։
3․ Հանձնարարել Երևանի Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի27.05.2024 թ. հ. 1888-Ա որոշման |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
№ |
Հողամասի հասցեն |
Ծածկա-գիրը |
Հողի կա-դաստրային ծածկագիրը |
Մա-կերեսը |
Հողամասի նպատա-կային նշանա-կությունը |
Հողամասի գործառ-նական նշանա-կությունը |
1քմ հողամասի կա-դաստրային արժեքը (ՀՀ դրամ) |
1քմ հողամասի մեկնար-կային գինը ՀՀ դրամ |
/գտնվելու վայրը/ | ||||||||
տարածա-գնահատման գոտին | ||||||||
Նորք-Մարաշ վարչական շրջան |
||||||||
1 |
Բուժաշ-խատողների փողոց, հ.117 |
Ա2024/02 |
01-009-0060-0008 |
1,711.70 |
Բնակա-վայրերի |
բնակելի կառու-ցապատ-ման |
24889 |
65.000 |
2 |
Գ.Հովսեփյան փողոց, հ.62/1 /6-րդ գոտի/ |
Ա2024/01 |
01-009-0090-0737 |
1,776.75 |
Բնակա-վայրերի |
բնակելի կառու-ցապատ-ման |
38290 |
65.000 |
Ավան վարչական շրջան |
||||||||
3 |
Մ.Բաբաջանյան փողոց, հ.62 |
Ա2024/04 |
01-002-0002-0238 |
70.61 |
Բնակա-վայրերի |
հասարա-կական կառու-ցապատ-ման |
38290 |
77.000 |
Նոր Նորք վարչական շրջան |
||||||||
4 |
Հ.Թևոսյան փողոց, հ.1/13 /6-րդ գոտի/ |
Ա/2024/03 |
01-008-0201-0042 |
1,466.80 |
Բնակա-վայրերի |
հասարա-կական կառու-ցապատ-ման |
38290 |
65.000 |
Տ. Ավինյան |