ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2011 թվականի N 787-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իէ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 15 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման |
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
(ամսական, օրական)
դիմերես
Չափը` 220 x 155մմ
դարձերես
_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ. _____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ. _____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ.
Ժամանակավոր թույլտվությունը |
տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին: |
Թույլատրվում է երթևեկել _________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _______________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _____________________________________________________ փողոցներով:
Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________
Կ.Տ. |
ՁԵՎ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
(տարեկան)
դիմերես
Չափը` 220 x 155մմ
դարձերես
Ժամանակավոր թույլտվությունը |
տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին: |
Թույլատրվում է երթևեկել _________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _______________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _____________________________________________________ փողոցներով:
Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________
Կ.Տ. |
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
(ամսական, օրական)
դիմերես
Չափը` 220 x 155մմ
դարձերես
_____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ. _____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ. _____ __________ 20 թ. մինչև _____ __________ 20 թ.
Ժամանակավոր թույլտվությունը |
տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին: |
Թույլատրվում է երթևեկել _________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _______________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _____________________________________________________ փողոցներով:
Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________
Կ.Տ. |
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
(տարեկան)
դիմերես
Չափը` 220 x 155մմ
դարձերես
Ժամանակավոր թույլտվությունը |
տրվում է _____________________________________________________________________ ավտոմոբիլին: |
Թույլատրվում է երթևեկել _________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _______________________________________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ _____________________________________________________ փողոցներով:
Արգելվում է երթևեկել ժամը ____________________________________
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ` ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն (այսուհետ` ժամանակավոր թույլտվություն) տալու ընթացակարգը:
2. Ժամանակավոր թույլտվություն ստանալու համար ավտոմոբիլի սեփականատերը (լիազորված անձը) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն (այսուհետ՝ համայնքային ոստիկանություն) է ներկայացնում դիմում, որում նշվում են սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը, բեռնափոխադրում իրականացնելու նպատակը, ժամկետը, վայրը` սկզբնակետն ու վերջնակետը, երթուղին, ինչպես նաև ժամանակավոր թույլտվություն ստանալը հիմնավորող այլ տեղեկություններ:
(2-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
3. Դիմումին կից ներկայացվում են ավտոմոբիլի հաշվառման վկայագրի պատճենը, ինչպես նաև այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են), որոնք հիմնավորում են բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրում իրականացնելու անհրաժեշտությունը:
4. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:
5. Դիմումն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային ոստիկանությունը կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1) տալիս է ժամանակավոր թույլտվություն.
2) ընդունում է որոշում ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին:
(5-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
6. Եթե դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, ապա համայնքային ոստիկանությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին` նրան առաջարկելով նոր երթուղի կամ այլ ժամանակահատված:
(6-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
7. Ժամանակավոր թույլտվություն տալը մերժվում է, եթե`
1) բեռնափոխադրման ժամանակ կարող է վտանգվել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը կամ կարող է դադարեցվել կամ սահմանափակվել (առաջանալ խցանումներ) ճանապարհային երթևեկությունը.
2) անձը սույն կարգով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.
3) դիմողի առաջարկած երթուղով կամ ժամանակահատվածում բեռնափոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն տալը հնարավոր չէ, և նա հրաժարվում է համայնքային ոստիկանության կողմից առաջարկված երթուղով կամ այլ ժամանակահատվածում փոխադրման իրականացման նպատակով ժամանակավոր թույլտվություն ստանալուց.
4) բեռնափոխադրումները կարող են իրականացվել առանց ժամանակավոր թույլտվություն ստանալու` այլ երթուղով:
(7-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
8. Տրված ժամանակավոր թույլտվությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունների հաշվառման մատյանում:
9. Ժամանակավոր թույլտվությունը փակցվում է բեռնատար ավտոմոբիլի խցիկի դիմապակու վերևի մեջտեղի մասում:
10. Յուրաքանչյուր ամսվա մինչև 5-ը համայնքային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության համայնքներին տեղեկատվություն է տրամադրում իրենց տարածքներում երթևեկելու համար նախորդ ամսվա ընթացքում 15 օրվանից ավելի ժամկետով տրված ժամանակավոր թույլտվությունների մասին: Եթե տեղեկատվությունն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը պատճառաբանված որոշում է ընդունում ժամանակավոր թույլտվության գործողությունը դադարեցնելու մասին, ապա ժամանակավոր թույլտվությունը համարվում է ուժը կորցրած, և համայնքային ոստիկանությունը հետ է պահանջում թույլտվությունը:
(10-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
11. Սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված որոշման և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը:
(11-րդ կետը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
(հավելվածը փոփ. 24.10.24 N 1686-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |