ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 206-Ա
«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 372,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Օֆիս Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00861435) հետ 2022 թվականի մայիսի 5-ին կնքված N 9608BC21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում գրասենյակային և գրենական պարագաների մատակարարում 9,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոֆադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00019746) հետ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6399BC22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հիգիենայի պարագաների մատակարարում 3,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գարանտսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 00840437) հետ 2022 թվականի նոյեմբերի 15-ին կնքված N 6863BC22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում 3,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մաքս Օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 02662703) հետ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված N 461200 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի ձեռքբերում 6,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ասողիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 09104669) հետ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին կնքված N 447742 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում գովազդային ապրանքների տպագրական ծառայությունների մատուցում 9,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Էվրի դեյ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 01564042) հետ 2022 թվականի հունիսի 24-ին կնքված N RFQ-4906 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի և մեկանգամյա պլաստիկ բաժակների մատակարարում 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Էյչ Այ Ուայ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ՝ 01564042) հետ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 450075 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում 10,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 02500052) հետ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում «Կորպորատիվ VPN և ինտերնետ» ծառայությունների մատուցում 1,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 01551651) հետ 2021 թվականի նոյեմբերի 29-ին կնքված N IG-20211113 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում «Կորպորատիվ VPN և ինտերնետ» ծառայությունների մատուցում 1,000,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2022 թվականի հունվարի 26-ին կնքված N 2616973 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հետվճարային հեռախոսակապի ծառայությունների մատուցում 5,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Րայդթեք Էյ Էմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («Յանդեքս. Տաքսի Կորպ Էյէմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) հետ (ՀՎՀՀ՝ 02274309) 2021 թվականի հուլիսի 26-ին կնքված N 20210078 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում տաքսի ծառայությունների մատուցում 4,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
12) Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության «Երևան» մասնաճյուղի (ՀՎՀՀ՝ 01520882) հետ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում 8,700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Երևանի ԳԳՄ-ի («Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն, ՀՎՀՀ՝ 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 016.08.13.2539 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում 5,100,000 դրամի չափով՝առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ՝ 02655115) հետ 2017 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված N 5-14-34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում 500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի
հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված, բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 206-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում կարիքավոր ընտանիքներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական և տնտեսական աջակցություն, ապահովելով մշտական եկամտի աղբյուր և զարգացնելով տարբեր օժանդակ հմտություններ։ |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) «Վորլդ Վիժն» ԱՄՆ-ի աջակցող գրասենյակ հասցե՝ 34834 Weyerhaeuser Way So. Federal Way, WA 98001 2) «Վորլդ Վիժն» Գերմանիայի աջակցող գրասենյակ հասցե՝ World Vision Deutschland e.V. Am Houiller Platz 4 61381 Friedrichsdorf 3) «Միացյալ Ազգերի Զարգացման Ծրագիր» հասցե՝ Պետրոս Ադամյան 14, Երևան 0010, Հայաստան |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ (Հասցե` քաղաք Երևան, Ռոմանոս Մելիքյան փողոց 1, ՀՎՀՀ՝ 02528755) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական |
6 |
Ծրագրի բյուջեն |
372,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Բարեգործություն ստացողներն են Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի Երևանի, Տավուշի,Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի զարգացման ծրագրերում ընդգրկված կարիքավոր ընտանիքները և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հաշվետու ժամանակահատվածում սույն ծրագրի շրջանակներում նախատեսվում են հետևյալ միջոցառումները․ 1) «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» մոդելը, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, որի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման համակարգում համայնքի սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և զարգացման գործընթացին, աջակցել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան հայտնաբերել, կանխել և հասցեագրել իրենց սոցիալական խնդիրները: Բյուջե՝ 200,000,000 դրամ, ժամկետ՝ 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը: 1․1. Մասնագիտական վերապատրաստում 95 համայնքային սոցիալական աշխատողի համար. 1․2. Առանձնացնել համայնքներում ծայրահեղ կարիքավոր երեխաներին/ընտանիքներին` տնտեսական դիմակայունության բարձրացման ծրագրի միջոցով աջակցություն տրամադրելու համար։ (Ծրագրի շահառու են Տարածքային Զարգացման Ծրագրերում ընդգրկված համայնքների 305 ընտանիքներ):
2) «Ապահով տուն՝ Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի երեխաների պաշտպանություն` համայնքների դիմակայունության ամրապնդման և կենսակերպի բարելավման միջոցով» մոդելի նպատակն է աջակցել Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի Վարդենիս և Կապան համայնքների ամենախոցելի ընտանիքների և երեխաների դիմակայունության ամրապնդմանն ու կենսակերպի բարելավմանը։ Բյուջե՝ 120,000,000 դրամ, ժամկետ՝ 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը: 2․1. Քարտեզագրման և սոցիալական գնահատման արդյունքում ընտրված 200 ընտանիքների կենցաղային պարագաների տրամադրում - 24,000,000 դրամ. 2․2. 80 ընտանիքների տնտեսական բարելավման աջակցության տրամադրում՝ ըստ հմտությունների և մասնագիտության - 14,000,000 դրամ. 2․3. 80 անձանց համար մասնագիտական դասընթացների կազմակերպում ընտրված ոլորտներում - 4,000,000 դրամ. 2․4. 150 ամենախոցելի երեխաների ներգրավում «երեխայակենտրոն միջավայր» խմբակներին Վորլդ Վիժնի կենտրոններում և համայնքային դպրոցներում - 20,000,000 դրամ. 2․5. Հոգեբանական մոդուլի մշակում և շահառու երեխաների մոտ 80 ծնողների ընդգրկում դրական ծնողավարման, արտակարգ իրավիճակներում պահվածքի, տնտեսության վարման, ֆինանսական գրագիտության թեմաներով դասընթացներում - 3,000,000 դրամ. 2․6. Համայնքային ծրագրերի իրականացում՝ ուղղված քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակներին - 16,000,000 դրամ:
3) «Կանանց հզորացում տնտեսական զարգացման համար» մոդելի շրջանակներում աջակցել սոցիալապես անապահով կանանց՝ իրենց հնարավորությունների բացահայտմամբ, տնտեսական հնարավորությունների ու համապատասխան տեղեկատվության կիրառմամբ դառնալու ինքնազբաղ կամ միանալու ֆորմալ աշխատաշուկային, ինչպես նաև մասնակցելու տեղական որոշումների կայացմանը։ Ծրագրի շահառուները Գեղարքունիքի և Շիրակի մարզերի խոշորացված համայնքների կանայք են։ Բյուջե՝ 52,000,000 դրամ, ժամկետ՝ 2024 թվականի փետրվարի 19-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը. 3․1. 400 շահառուի դասընթացների (թեմաները՝ համայնքների խոշորացում, մասնակցություն, առաջնորդություն, գենդերային բյուջետավարում, գենդերային վերլուծություն) համար, ընդհանուր բյուջեն կազմում է 24,000,000 դրամ. 3․2. Համայնքային ծրագրերի համար, այդ թվում՝ խաղահրապարակներ, շրջիկ տիկնիկային թատրոն, կանգառներ, ճանապարհային նշաններ, փողոցների անվանական ցուցանակներ, կոյուղու ջրագիծ, ջեռուցման համակարգերի տեղադրում և այլն - 18,000,000 դրամ. |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման շրջանակներում ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները և դրանց արժեքները:
1) Գրասենյակային պարագաներ (գրենական պարագաներ և մաքրող նյութեր, հիգիենայի պարագաներ) - շուրջ 12,500,000 դրամ 2) Վառելիքի ձեռքբերում՝ ծրագրի իրականացման նպատակով - շուրջ 13,000,000 դրամ. 3) Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում- շուրջ 3,000,000 դրամ. 4) Կորպորատիվ VPN և Ինտերնետ ծառայություն - շուրջ 2,000,000 դրամ. 5) Հետվճարային հեռախոսակապի ծառայություն- շուրջ 5,500,000 դրամ. 6) Հյուրանոցային ծառայությունների ձեռքբերում- շուրջ 10,500,000 դրամ. 7) Տաքսի ծառայություն - շուրջ 4,500,000 դրամ. 8) Տպագրական ծառայություններ- շուրջ 9,500,000 դրամ. 9) Էլեկտրական էներգիայի մատակարարում - շուրջ 8,700,000 դրամ. 10) Բնական գազի մատակարարում - շուրջ 5,100,000 դրամ. 11) Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների մատուցում- շուրջ 1,200,000 դրամ. 12) Կենցաղային ապրանքներ և պարագաներ - շուրջ 24,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը ներառում են կոմունալ վճարներ Երևանի գրասենյակի համար. 1) Էլեկտրական էներգիայի մատակարարում - շուրջ 8,700,000 դրամ. 2) Բնական գազի մատակարարում - շուրջ 5,100,000 դրամ. 3) Խմելու ջրի մատակարարում և ջրահեռացման ծառայությունների մատուցում- շուրջ 1,200,000 դրամ. 4) Գրասենյակային պարագաներ (գրենական պարագաներ և մաքրող նյութեր, հիգիենայի պարագաներ) - շուրջ 12,500,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ներկայացված ծրագրի իրականացման շրջանակներում «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային սոցաշխատողների, մանկապարտեզների, եկեղեցիների, ոստիկանության, համայնքներում գործող դպրոցների, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենտրոնների հետ, ինչպես նաև առաջնորդվում է e-soc.am առաջնային կարիքների ներկայացման հարթակում գրանցված ընտանիքների տվյալներով։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
26.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |