ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2439-Ա |
«01» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով.
1. Հրաժարվել 2024 թվականի մայիսի 29-ին հրապարակված հողամասերի բաց դասական աճուրդից:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետին՝ վերադարձնել 2024 թվականի մայիսի 29-ին հրապարակված հողամասերի բաց դասական աճուրդին մասնակցության հայտ ներկայացրած մասնակիցների կողմից Երևանի քաղաքապետարանի հ.հ. 900015211411 և 900015211403 հաշվեհամարներին վճարված նախավճարները և մասնակցության վճարները:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը՝ սույն որոշման մասին տեղեկատվությունը տարածել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |