ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1233-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1423-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N 1343-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1423-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 4-րդ կետի «իրավական հիմքը» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշում» բառերով, N 2 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 4-րդ կետի «իրավական հիմք» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշում» բառերով, N 3 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 14-րդ կետի «իրավական հիմք» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշում» բառերով, N 4 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 46-րդ կետի «իրավական հիմքը» սյունակում «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N 23-Ն որոշում» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված N 10 հավելվածի «Վերահսկողական բնույթի հարցեր» աղյուսակի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերի «Կշիռը» սյունակում «0,85» թիվը փոխարինել «0,9» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 օգոստոսի 2024 թվական: