ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3337-Ա |
«29» օգոստոսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Էրիկ Արայի Մկրտչյանի կողմից լիազորված անձ Հայկ Հրայրի Թորոսյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ.
1. «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2024 թվականի ամառային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի հ.21 շենքի հ.81 հասցեին հարակից 27քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման 2024 թվականի ամառային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է:
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «ԳԻՌՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |