հայաստանի հանրապետության նախարարների խորհուրդ
ո ր ո շ ու մ
28 մարտի 1991 թվականի N 246
քաղ. Երևան
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՊԱՄԵՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինակների իրավունքները պահպանելու և գիտության, գրականության, արվեստի ստեղծագործությունների օգտագործման համար հեղինակային իրավունքի արտահանման ու ներմուծման բնագավառում ապամենաշնորհման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
1. 1991 թվականի ապրիլի 1-ից փոփոխել հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության հայկական հանրապետական բաժանմունքի ֆունկցիաները` կապված հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում օգտագործելու թույլտվության, ինչպես նաև օտարերկրյա հեղինակների ստեղծագործությունները Հայաստանում օգտագործելու համար պայմանագրեր կնքելու իրավունք ունենալու հետ, հաշվի առնելով, որ`
հեղինակները (նրանց իրավաժառանգորդները) գործող օրենսդրության համաձայն իրավունք ունեն տնօրինելու իրենց պատկանող հեղինակային իրավունքները և կարող են պայմանագրեր կնքել այդ ստեղծագործությունները արտասահմանում օգտագործելու ինքնուրույն կամ ՀԻՀԳ հայկական հանրապետական բաժանմունքի, հրատարակչությունների, մասնագիտացված գործակալությունների և այլ մարմինների միջնորդությամբ, գործելով հեղինակների (նրանց իրավաժառանգորդների) հանձնարարության հիման վրա, ունենալով ինքնուրույն գործարք կնքելու իրավունք հրատարակչական և գործունեության այլ ոլորտում` կապված անմիջականորեն օտարերկրյա հեղինակներից (նրանց իրավաժառանգորդներից) հեղինակային իրավունքի ձեռքբերման հետ, Հայաստանի Հանրապետության կազմակերպություններն իրավունք ունեն օտարերկրյա հեղինակների ստեղծագործություններն օգտագործել ինքնուրույն կամ ՀԻՀԳ հայկական հանրապետական բաժանմունքի կամ լիազորված կազմակերպության միջնորդությամբ.
հեղինակային իրավունքի արտահանման և ներմուծման պայմանագրեր կնքելու ոլորտում Հայաստանի Հանրապետության կազմակերպությունները, հանդես գալով միջնորդի դերում, ստանում են կոմիսիոն վարձատրություն, որի չափը որոշվում է հեղինակների, իրավատիրոջ և իրավաօգտագործողի միջև կնքվող պայմանագրերով.
հեղինակային իրավունքի բնագավառում արտահանման և ներմուծման հետ կապված հաշվարկները կատարվում են ԽՍՀՄ համապատասխան բանկային կազմակերպությունների միջոցով: Համապատասխան արժութային հաշիվները բացվում են ըստ սահմանված կարգի:
2. Հեղինակային իրավունքների արտահանումը և ներմուծումը կարգավորելու նպատակով հաստատել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշման մեջ մտցվող առդիր փոփոխությունները:
3. Սահմանել, որ առանձին պայմանագրով արտասահմանյան իրավատերերից հեղինակային իրավունք ձեռք բերելու գործունեության մեջ, որպես կանոն, պետք է գործի արժութային ինքնածախսածածկման սկզբունքը:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր մամուլի կոմիտեին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի և հեղինակային իրավունքի հայկական հանրապետական բաժանմունքի հետ համատեղ քննության առնել հեղինակային իրավունքների արտահանման և ներմուծման հետ կապված ծախսերը ծածկելու աղբյուրների հարցը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդ, ինչպես նաև սահմանել այդ միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվառման ու հաշվետվության կարգը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ են |
Փոփոխություններ, որոնք մտցվում են Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1973 թվականի սեպտեմբերի 19-ի N 510 որոշման մեջ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1973 թվականի սեպտեմբերի 19-ի «Հեղինակային իրավունքների համամիութենական գործակալության մասին» N 510 որոշման մեջ`
ա) ուժը կորցրած համարել 1-ին կետի «օ» ենթակետը և 2, 3, 5, 6 և 10-րդ կետերը.
բ) 1-ին կետի «ա»-«զ», «ժ» և «ի» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) պայմանագրային հիմունքներով հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերում իրավական օգնություն ցույց տալ խորհրդային և արտասահմանյան հեղինակներին (իրավահաջորդներին) արտասահմանում, ինչպես նաև ներկայացնել հեղինակների (իրավահաջորդների) օրինական իրավունքներն ու շահերը:
Խորհրդային հեղինակներին (իրավահաջորդներին) արտասահմանում իրավական օգնություն ցուցաբերելը գործակալությունը կենսագործում է այն դեպքում, երբ ստեղծագործություններն օգտագործվում են ըստ պայմանագրերի, որոնք կնքված են ՀԻՀԳ-ի մասնակցությամբ` ՀԻՀԳ-ի արժութային միջոցների հաշվին: Արտասահմանում խորհրդային հեղինակների (իրավահաջորդների) ստեղծագործությունների օգտագործման պայմանագրերով, առանց ՀԻՀԳ-ի մասնակցության, գործակալությունը իրավական օգնություն է ցուցաբերում հեղինակների (իրավահաջորդների) միջոցների հաշվին.
բ) գործակալության համաձայնագրի կնքումը` արտասահման խորհրդային հեղինակների ստեղծագործությունների առաջխաղացման համար և արտասահմանյան հեղինակներինը` ԽՍՀՄ. արտասահմանյան իրավաբանական և իրավասու անձանց հետ պայմանագրերի (կոնտրակտների) կնքումը արտասահմանում խորհրդային հեղինակների ստեղծագործությունների օգտագործման մասին` հեղինակների (իրավահաջորդների) կողմից տրվող լիազորությունների հիման վրա. միջնորդությունը խորհրդային հեղինակների ստեղծագործությունները արտասահմանում օգտագործելու վերաբերյալ` խորհրդային հեղինակների (իրավահաջորդների) և արտասահմանյան իրավաբանական ու իրավասու անձանց միջև պայմանագրեր կնքելիս. խորհրդային և արտասահմանյան իրավաբանական ու իրավասու անձանց միջև պայմանագրերի կնքումը և միջնորդությունների իրագործումը խորհրդային և արտասահմանյան իրավաբանական և իրավասու անձանց միջև այնպիսի ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր կնքելիս, որոնք անմիջապես կապված են գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների օգտագործման (խմբագրման, գրախոսման, նոտաների և նկարազարդված նյութերի, այդ թվում սլայդների, գունավոր ժապավենների, լուսանկարների պատրաստման կամ վարձույթի) իրավունքների զիջման ու ձեռքբերման հետ. միջնորդություն խորհրդային կազմակերպությունների կողմից խորհրդային հեղինակների ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում օգտագործելու մասին պայմանագրեր կնքելիս.
գ) միջնորդություն խորհրդային կազմակերպությունների և արտասահմանյան հեղինակային իրավատերերի միջև գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր կնքելիս.
դ) հեղինակների իրավունքների կառավարումը կոլեկտիվ հիմունքներով` նրանց ստեղծագործությունների հրապարակային կատարումների դեպքում, այդ թվում հեռուստատեսությամբ և ռադիոյով, տեսասրահներում, մեխանիկական և մագնիսային գրանցումների դեպքում, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործությունների տպաքանակի որոշման, արդյունաբերական արտադրանքի մեջ կերպարվեստի ստեղծագործությունների օգտագործման դեպքում, վերարտագրական վերարտադրության դեպքում, հեղինակների (նրանց իրավահաջորդների) անդամության հիման վրա.
ե) հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը ըստ գործակալական համաձայնագրերի, ՀԻՀԳ-ի մասնակցությամբ խորհրդային հեղինակների ստեղծագործությունները` արտասահմանում և արտասահմանյան հեղինակներինը ԽՍՀՄ-ում օգտագործելու վերաբերյալ պայմանագրերի, ինչպես նաև հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը ըստ ՀԻՀԳ մասնակցությամբ կնքված այն ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի, որոնք անմիջապես կապված են ստեղծագործությունների օգտագործման իրավունքի զիջման ու ձեռքբերման հետ. հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը հեղինակների իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման իրագործման շնորհիվ. վճարվող գումարների ստացումը և վճարումը օգտագործող կազմակերպությունների կողմից` ՀԻՀԳ-ի կողմից ստեղծագործությունների իրավատերերին իրավական օգնություն ցույց տալու դեպքում.
զ) հեղինակների (նրանց իրավահաջորդների) հանձնարարությամբ իրենց հասանելիք գումարների ստացումը և վճարումը ըստ բեմադրական, հրատարակչական, սցենարական և այլ հեղինակային պայմանագրերի` կնքված խորհրդային հեղինակների և խորհրդային կազմակերպությունների միջև. հեղինակային վարձատրության ստացումը և վճարումը ըստ ՀԻՀԳ-ի միջնորդության խորհրդային հեղինակների և խորհրդային կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի».
«ժ) պայմանագրային հիմունքներով խորհրդային հանդիսադիր կազմակերպությունների ապահովումը նոր դրամատիկական ստեղծագործությունների մասին տեղեկություններով և նրանց սպասարկումն այդ ստեղծագործություններով.
ի) ստեղծագործական միությունների ֆոնդեր օրենսդրությամբ սահմանված մասհանումների պայմանագրային հիմունքներով հավաքումը և վճարումը».
գ) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. ՀԻՀԳ-ն կենսագործում է կոլեկտիվ հիմունքներով հեղինակային իրավունքների կառավարման իրականացման շնորհիվ հասանելիք վարձատրության գումարների օտարերկրյա արժույթով հաշվարկները` ինչպես արտասահմանյան հեղինակային-իրավական կազմակերպությունների հետ, այնպես էլ խորհրդային հեղինակների (նրանց իրավահաջորդների) հետ».
դ) 11-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «բացառությամբ արտասահմանյան ֆիրմաների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ կոնֆլիկտների» բառերը.
ե) 12-րդ կետում`
առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12. Սահմանել, որ ՀԻՀԳ-ն համարվում է տնտհաշվարկային կազմակերպություն և պահվում է խորհրդային ու արտասահմանյան հեղինակների և նրանց իրավահաջորդների համար գործակալություն մուտք եղող վարձատրության գումարներից, մատուցած այն ծառայությունների համար գումարներից, որոնք անմիջապես կապված են ստեղծագործությունների օգտագործման իրավունքների զիջման և ձեռքբերման հետ, հեղինակներին (նրանց իրավահաջորդներին) ցուցաբերած իրավական օգնության շնորհիվ ստացվող վարձատրության գումարներից, ինչպես նաև ստեղծագործական միությունների ֆոնդերի համար գործակալության կողմից հավաքվող գումարներից կոմիսիոն մասհանումների հաշվին:
Կոմիսիոն մասհանումների չափը որոշվում է ՀԻՀԳ-ի կողմից այն հեղինակների (նրանց իրավահաջորդների), կազմակերպությունների և անձանց հետ պայմանավորվածության հիման վրա, որոնց ցուցաբերվում են ծառայություններ և իրավական օգնություն».
վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀԻՀԳ-ի վարչության ֆոնդի մասին կանոնադրությունը հաստատվում է ՀԻՀԳ-ի վարչության կողմից»: