ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3676-Ա |
«25» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 25.09.2024թ. հ. 3676-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Անդրանիկ Եսայան |
Ն. Չարբախ 14-րդ փողոց, հ.41 |
հողամաս |
Անդրանիկ Եսայանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Չարբախ 14-րդ փողոցի հ.41 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.28082024-01-0231/ բաժանման հատակագծով առանձնացվող 78.1քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 14-րդ փողոց, հ.41/1 |
01113QXQSXM4 |
|
2 |
Սուրեն Արզաքանյան |
Շ. Կուրղինյան փողոց, հ.10 |
հողամաս |
Ջուլետտա Արզաքանյանին սեփականության իրավունքով պատկանող, Շ. Կուրղինյան փողոցի հ.10 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18092024-01-0285, շին. 228.15քմ, պարիսպ 22.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 649.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շ. Կուրղինյան փողոց, հ.10/6 |
01073FNNT5RK |
|
3 |
Լուիզա Փասոդյան |
Մանուշյան փողոց, հ.59ա |
բնակելի տուն |
Լուիզա Փասոդյանին սեփականության իրավունքով պատկանող, Մանուշյան փողոցի հ.59ա հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1143136/ տրամադրել հասցե՝ Մ. Մանուշյան փողոց, հ.60/1 |
01033MK6MFVU |
|
4 |
Դավիթ Հակոբյան |
Նուբարաշեն Ա-3 այգետարածք, 3-րդ տեղամաս, հ.20-18 |
հողամաս |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 27.08.2024թ. հ.13866 և հ.13867 լրացուցիչ վկայագրերով, Հմայակ Համբարձումյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Նուբարաշեն Ա-3 այգետարածքի 3-րդ տեղամասի հ.20-18 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն «Ա» այգեգործական տարածք, հ.20/18 |
01103JM8YVCS |
|
5 |
Գոհարիկ Աբրահամյան |
Հալաբյան փողոց, հ.34 շենք, հ.52 |
բնակարան |
Գոհարիկ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող, Հալաբյան փողոցի հ.34 շենքի հ.52 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.15082024-01-0080/ տրամադրել հասցե՝ Կարո Հալաբյան փողոց, հ.34 շենք, բն.52/1 |
01013HSUABRD |
|
6 |
Անդրանիկ Թադևոսյան |
Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց, հ.2 |
հողամաս |
Անդրանիկ Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.17092024-01-0151, շին. 72.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 184.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ներքին Շենգավիթ 13-րդ փողոց, հ.2/3 |
01113QDNRREL |
|
7 |
Դավիթ Թահմազյան |
Վանի 1915 թվականի հերոսամարտի |
բնակելի տուն |
Վանի 1915 թվականի հերոսամարտի /Այգեստան 10-րդ/ փողոցի հ.10 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 17.09.2024թ. հ.5860 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Վանի 1915 թվականի հերոսամարտի փողոց, հ.10/3 |
01063DDW58PE |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |