ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 150 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՀԱՆԻՉ, ՄԻՋԱՏԱՍՊԱՆ ԵՎ ՏԻԶԱՍՊԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 9-րդ կետին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառության կարգավորման կանոնները (այսուհետ՝ Կանոններ):
2. Սահմանել, որ.
ա) անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների գրանցումը և դրա հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) օրենսդրությամբ նախատեսված՝ այդպիսի միջոցները՝ շրջանառության մեջ բաց թողնելու համար անհրաժեշտ այլ ընթացակարգեր, որոնք սկսվել և չեն ավարտվել սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, իրականացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
բ) անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների գրանցման վկայականները և մինչև սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու ամսաթիվը կամ սույն կետի «ա» ենթակետին համապատասխան՝ նման միջոցները շրջանառության մեջ բաց թողնելու համար տրված անհրաժեշտ այլ փաստաթղթեր վավերական են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված ժամկետների ընթացքում, սակայն 2032 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ.
գ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների գրանցման դոսյեները ենթակա են համապատասխանեցման Կանոններին մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը.
դ) Միության մաքսային տարածքում մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը թույլատրվում է՝
մինչև սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառությունը՝ հաշվի առնելով 127-րդ և 128-րդ կետերի դրույթները.
անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մյուս ընթացակարգերին համապատասխան շրջանառության մեջ բաց թողնված անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառությունը՝ մինչև Կանոններով նախատեսված կարգով իրականացվող դրանց գրանցման ընթացակարգի ավարտը.
ե) մինչև Միության շրջանակներում այն ընդհանուր գործընթացները գործողության մեջ դնելը, որոնց իրագործման միջոցով իրականացվում է անդամ պետությունների անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառության ոլորտի լիազորված մարմինների (փորձագիտական հիմնարկների) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջև տեղեկատվական փոխգործակցությունը, թույլատրվում է թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի փոխանակում․
զ) սույն կետի «դ» ենթակետում նշված անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառության հետ կապված վիճելի իրավիճակների լուծումն իրականացվում է Հանձնաժողովի մասնակցությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված՝ դրա լիազորությունների շրջանակներում)։
3. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝ մինչև սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրը՝
ա) սահմանել Կանոններով նախատեսված վճարների (տուրքերի) կամ այլ պարտադիր վճարումների չափերը, և (կամ) դրանց հաշվարկման կարգը (անհրաժեշտության դեպքում)՝ հաշվի առնելով անդամ պետությունների՝ գրանցման մասով ռեֆերենտ մարմնի և (կամ) անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառության ոլորտի լիազորված մարմինների (փորձագիտական հիմնարկների) կողմից կատարվող ընթացակարգերի բարդությունը և աշխատանքների ծավալը, այդ թվում՝ հետևյալի ժամանակ՝
անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցը գրանցելու
անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցի գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու.
անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցի գրանցման դոսյեի՝ Կանոնների պահանջներին համապատասխանեցնելու.
անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցի գրանցումը ճանաչելու․
անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների արտադրության տեսչական ստուգման․
բ) սահմանել անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների գրանցման և դրա հետ կապված այլ ընթացակարգերի իրականացման և (կամ) այդպիսի միջոցների արտադրության տեսչական ստուգման համար լիազորված մարմիններն ու այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից՝ 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի սեպտեմբերի 1–ին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
ԿԱՆՈՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական նշանակության ախտահանիչ, միջատասպան և տիզասպան միջոցների շրջանառության կարգավորման
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: