ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4814-Ա |
«09» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 88.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռոբերտ Եղյանի դիմումը՝ Կոմիտասի պողոտայի հ.56 հասցեում, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված 88.6քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14062024-01-0175 վկայական/ ենթավարձակալության տալու թույլտվության մասին:
Նշված տարածքը երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրվել է Ռոբերտ Եղյանին, որի հիման վրա 07.06.2024թ. կնքվել է հ.3599 ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը:
Հաշվի առնելով ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի 2.3-րդ կետի 2.3.1 ենթակետը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով.
1. Թույլատրել Ռոբերտ Եղյանին՝ Կոմիտասի պողոտայի հ.56 հասցեում գտնվող 88.6քմ մակերեսով տարածքը հանձնել ենթավարձակալության:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |