ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2024 թվականի |
թիվ 41 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը․
Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը․
Ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը․
Մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը․
Ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը․
Անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը։
2. Ուժը կորցրած ճանաչել՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 11-ի «Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, ազատ պահեստները տիրապետողների, ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրների ձևավորման մասին» թիվ 271 որոշումը.
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի «Անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը հաստատելու մասին» թիվ 128 որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ |
ԿԱՐԳ
մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման
1. Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրը մաքսային ներկայացուցիչների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումը իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա է տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։
2. Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում են անդամ պետությունների մաքսային ներկայացուցիչների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումն ու պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային ներկայացուցիչների ստացված ռեեստրների հիման վրա ընդհանուր ռեեստրի արդիականացումը։
3. Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորման համար անդամ պետությունների մաքսային ներկայացուցիչների ռեեստրները ներկայացնելն իրականացվում են մաքսային մարմինների կողմից։
4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների մաքսային ներկայացուցիչների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշման չեղարկում)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան։
5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված՝ անդամ պետությունների մաքսային ներկայացուցիչների ռեեստրների հիման վրա Հանձնաժողովն արդիականացնում է մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրը և ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
ՀԱՎԵԼՎԱԾ մաքսային ներկայացուցիչների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգի |
(ձև)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ
մաքսային ներկայացուցիչների
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմինը տրամադրել է իրավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստաթուղթը |
Ռեեստրում գրանցման համարը կամ իրավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը |
Իավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը |
Մաք-սային ներ-կայա-ցուցչի լրիվ անվա-նումը |
Մաքսային ներկայա-ցուցչի գտնվելու վայրը և կոնտակ-տային տեղեկատ-վությունը |
ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀՀ, ԱՆՀ, ՀՎՆՀ |
Այն կառուց-վածքային ստորաբաժա-նումների լրիվ անվանումը և գտնվելու վայրը, որոնց միջոցով իրականացվում է՝ որպես մաքսային ներկայացուց չի, գործունե-ությունը |
Ըստ ապ-րանքների կատեգորի-աների սահմա-նափա-կումները՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապա-տասխան ծածկագրի նշմամբ |
Առանձին մաքսային գործառնու-թյունների կատարման կամ գործունեության առանձին տա-րածաշրջանում մաքսային գործառնու-թյունների կատարման սահմանա-փակումները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ծանոթագրություն. 6-րդ սյունակում նշվում են՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)․
Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)․
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ |
ԿԱՐԳ
մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման
1. Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրը մաքսային փոխադրողների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա է տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։
2. Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում են անդամ պետությունների մաքսային փոխադրողների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումը և պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային փոխադրողների ստացված ռեեստրների հիման վրա ընդհանուր ռեեստրի արդիականացումը։
3. Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորման համար անդամ պետությունների մաքսային փոխադրողների ռեեստրները ներկայացնելն իրականացվում է մաքսային մարմինների կողմից։
4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների մաքսային փոխադրողների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշման չեղարկում)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 75 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան։
5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացվող՝ անդամ պետությունների մաքսային փոխադրողների ռեեստրների հիման վրա Հանձնաժողովն արդիականացնում է մաքսային փոխադրողների ընդհանուր ռեեստրը և ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
ՀԱՎԵԼՎԱԾ մաքսային փոխադրումների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգի |
(ձև)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ
մաքսային փոխադրողների
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմինը տրամադրել է իրավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստա-թուղթը |
Ռեեստրում գրանցման համարը կամ իրավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը |
Իավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը |
Մաք-սային փոխադ-րողի լրիվ անվա-նումը |
Մաք-սային փոխադ-րողի գտնվելու վայրը և կոնտակ-տային տեղեկատ-վությունը |
ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀ ԱՆՀ, ՀՎՆՀ |
Մաքսային գործի բնագա-վառում գործունե-ություն իրակա-նացնող իրավաբա-նական անձի պարտակա-նությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի համարը |
Մաքսային գործի բնագա-վառում գործու-նեություն իրականացնող իրավաբա-նական անձի պարտակա-նությունների կատարման ապահովումը հաստատող փաստաթղթի գործողության ժամկետի ավարտի ամսաթիվը |
Իրավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկած մաքսային մարմինը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ծանոթագրություն. 6-րդ սյունակում նշվում են՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)․
Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)․
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ |
ԿԱՐԳ
ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման
1. Ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրը ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումը իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա է տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։
2. Ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում են անդամ պետությունների ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումը և պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների՝ ստացված ռեեստրների հիման վրա, ընդհանուր ռեեստրի արդիականացումը։
3. Անդամ պետությունների ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ռեեստրները ներկայացնելը ժամանակավոր պահպանման տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման համար իրականացվում է մաքսային մարմինների կողմից։
4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշման չեղարկում)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 126 որոշմամբ հաստատված՝ «Ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան։
5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված՝ անդամ պետությունների ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ռեեստրների հիման վրա Հանձնաժողովն արդիականացնում է ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրը և ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգի |
(ձև)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ
Ժամանակավոր պահպանման պահեստները տիրապետողների
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմինը տրամադրել է իրավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստաթուղթը |
Ռեեստրում գրանցման համարը կամ ռեեստրում իրավաբա-նական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը |
Իավա-բա-նական անձին ռեեստ-րում ընդգր-կելու ամսա-թիվը |
Ժամանա-կավոր պահպան-ման պահեստը տիրապե-տողի լրիվ անվանումը |
Ժամանա-կավոր պահպան-ման պահեստը տիրապե-տողի գտնվելու վայրը և կոնտակ-տային տեղեկատ-վությունը |
ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀ ԱՆՀ, ՀՎՆՀ |
Ժամանա-կավոր պահ-պանման պահեստի գտնվելու վայրը |
Ժամանա-կավոր պահպան-ման պահեստի ընդհանուր մակերեսը (մ2) |
Տրանսպորտի այն տեսակը, որի միջոցով հնարավոր է ապրանքների առաքումը ժամանա-կավոր պահպանման պահեստ |
Մաքսային մարմինը, որի գործունե-ության տարածաշր-ջանում տեղակայ-ված է ժամանա-կավոր պահպան-ման պահեստը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ծանոթագրություն՝ 1. 6-րդ սյունակում նշվում են՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)․
Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)․
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։
2. 9-րդ սյունակը կարող է չլրացվել։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ |
ԿԱՐԳ
Մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման
1. Մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրը մաքսային պահեստները տիրապետողների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա է տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։
2. Մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում է անդամ պետությունների մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումը և պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների մաքսային պահեստները տիրապետողների՝ ստացված ռեեստրների հիման վրա ընդհանուր ռեեստրի արդիականացումը։
3. Մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման համար անդամ պետությունների մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրները ներկայացնելն իրականացվում է մաքսային մարմինների կողմից։
4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշման չեղարկում)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 135 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան։
5. Հանձնաժողովը սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված՝ անդամ պետությունների մաքսային պահեստները տիրապետողների ռեեստրների հիման վրա արդիականացնում է մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրը և ապահովում դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ մաքսային պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգի |
(ձև)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ
մաքսային պահեստները տիրապետողների
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմինն իրավաբա-նական անձին տրամադրել է ռեեստրում ընդգրկումը հաստատող փաստա-թուղթը |
Ռեեստրում գրանցման համարը կամ ռեեստրում իրավաբա-նական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը |
Իավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը |
Մաք-սային պահեստը տիրա-պետողի լրիվ անվա-նումը |
Մաքսային պահեստը տիրա-պետողի գտնվելու վայրը և կոնտակ-տային տեղեկատ-վությունը |
ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀ ԱՆՀ, ՀՎՆՀ |
Մաք-սային պահես-տի գտնվելու վայրը |
Մաք-սային պա-հեստի տեսակը |
Մաք-սային պա-հեստի ընդհա-նուր մակե-րեսը (մ2) |
Մաքսային մարմինը, որի գործունե-ության տարա-ծաշր-ջանում գտնվում է մաքսային պահեստը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ծանոթագրություն. 6-րդ սյունակում նշվում են՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)․
Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)․
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ |
ԿԱՐԳ
ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման
1. Ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրը ազատ պահեստները տիրապետողների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա է տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։
2. Ազատ պահեստների պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում են անդամ պետությունների ազատ պահեստները տիրապետողների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումը և պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների ազատ պահեստները տիրապետողների՝ ստացված ռեեստրների հիման վրա ընդհանուր ռեեստրի արդիականացումը։
3. Ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման համար անդամ պետությունների ազատ պահեստները տիրապետողների ռեեստրները ներկայացնելն իրականացվում է մաքսային մարմինների կողմից։
4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների ազատ պահեստները տիրապետողների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշման չեղարկում)՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 136 որոշմամբ հաստատված՝ «Ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան (նշված ընդհանուր գործընթացին միացած անդամ պետությունների համար)․
պաշտոնական գրությամբ՝ կցելով ռեեստրները *.doc կամ *.xlsx ձևաչափով, ինչպես նաև Հանձնաժողովի՝
cis@eecommission.org ևinfo@eecommission.org էլեկտրոնային փոստի հասցեներին (նշված ընդհանուր գործընթացին չմիացած անդամ պետությունների համար)։
5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված՝ անդամ պետությունների ազատ պահեստները տիրապետողների ռեեստրների հիման վրա Հանձնաժողովն արդիականացնում է ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրը և ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ Ազատ պահեստները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգի |
(ձև)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ
ազատ պահեստները տիրապետողների
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից տրվել է ռեեստրում իրավաբա-նական անձի ընդգրկումը հաստատող փաստաթուղթը |
Ռեեստրում գրանցման համարը կամ ռեեստրում իրավաբա-նական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը |
Իավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը |
Ազատ պահեստը տիրա-պետողի լրիվ անվա-նումը |
Ազատ պահեստը տիրա-պետողի գտնվելու վայրը և կոնտակ-տային տեղեկատ-վությունը |
ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀ ԱՆՀ, ՀՎՆՀ |
Ազատ պա-հեստի գտն-վելու վայրը |
Ազատ պա-հեստի ընդհա-նուր մակե-րեսը (մ2) |
Գոր-ծունե-ության տեսակը |
Մաքսային մարմինը, որի գործունե-ության տարա-ծաշր-ջանում գտնվում է ազատ պահեստը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ծանոթագրություն՝ 1. 6-րդ սյունակում նշվում են՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)․
Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)․
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։
2. 8-րդ և 9-րդ սյունակները կարող են չլրացվել։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ |
ԿԱՐԳ
անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման
1. Անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրը անմաքս առևտրի խանութները տիրապետողների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա է տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։
2. Անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում են անդամ պետությունների անմաքս առևտրի խանութները տիրապետողների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումը և պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների անմաքս առևտրի խանութները տիրապետողների՝ ստացված ռեեստրների հիման վրա ընդհանուր ռեեստրի արդիականացումը։
3. Անդամ պետությունների անմաքս առևտրի խանութները տիրապետողների ռեեստրները ներկայացնելն անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման համար՝ իրականացվում է մաքսային մարմինների կողմից։
4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների անմաքս առևտրի խանութների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), ռեեստրից իրավաբանական անձին հանելու մասին որոշման չեղարկում) պաշտոնական գրությամբ՝ կցելով ռեեստրները *.doc կամ *.xlsx ձևաչափով, ինչպես նաև Հանձնաժողովի՝ cis@eecommission.org և info@eecommission.org էլեկտրոնային փոստի հասցեներին։
5. Հանձնաժողովը սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված՝ անդամ պետությունների անմաքս առևտրի խանութների ռեեստրների հիման վրա արդիականացնում է անմաքս առևտրի խանութների ընդհանուր ռեեստրը և ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։
|
ՀԱՎԵԼՎԱԾ անմաքս առևտրի խանութները տիրապետողների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգի |
(ձև)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ
անմաքս առևտրի խանութները տիրապետողների
Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմինը տրամադրել է ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթուղթը |
Ռեեստրում գրանցման համարը կամ ռեեստրում իրավա-բանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը |
Իավաբա-նական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը |
Անմաքս առևտրի խանութը տիրա-պետողի լրիվ անվա-նումը |
Անմաքս առևտրի խանութը տիրա-պետողի գտնվելու վայրը և կոնտակ-տային տեղեկատ-վությունը |
ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀ ԱՆՀ, ՀՎՆՀ |
Անմաքս առևտրի խանութի գտնվելու վայրը |
Անմաքս առևտրի խանութի ընդհանուր մակերեսը (մ2) |
Մաքսային մարմինը, որի գործունե-ության տարածա-շրջանում տեղակայված է անմաքս առևտրի խանութը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ծանոթագրություն. 6-րդ սյունակում նշվում են՝
Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․
Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ)․
Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).
Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)․
Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: