ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 404-Ա
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցության կողմից՝ ԱՄՆ-ի «Հայաստան-Արցախ» հիմնադրամի միջոցով, երեխաներին անհատույց ատամնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (2,214 կգ ընդհանուր քաշով, 116,512 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
(1-ին կետը փոփ. 15.07.24 N 493-Ա)
2. «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումները և բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
10.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 404-Ա որոշման |
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
NN ը/կ |
Ապրանքի անվանում |
Չափի միավոր |
Քա-նակ |
Միավորի արժեք (ԱՄՆ-ի դոլար) |
Գումար (ԱՄՆ-ի դոլար) |
Շահառու |
1. |
Ատամի խոզանակ |
հատ |
38,016 |
1 |
38,016 |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության շահառու հանդիսացող երեխաներ |
2. |
Ատամի մածուկ |
հատ |
38,016 |
1 |
38,016 |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության շահառու հանդիսացող երեխաներ |
3. |
Բժշկական դիմակ |
հատ |
20,240 |
2 |
40,480 |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության բժշկական անձնակազմ |
Ընդամենը |
116,512 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
10.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.07.2024, N 513-Ա | 20.07.2024, N 404-Ա | |
15.07.2024, N 493-Ա | 16.07.2024, N 404-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|