Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.07.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
22.05.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2023 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 41-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի «Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ հավաստագրման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին» թիվ 100 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի ««Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 100 որոշմամբ հաստատված կարգին այն համապատասխանեցնելու նպատակով (հաշվի առնելով սույն որոշմամբ նաախատեսված փոփոխությունները)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

       

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2023 թվականի մայիսի 22-ի

թիվ 62 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 100 որոշման մեջ կատարվող

 

1. 2-րդ կետի «բ» ենթակետը հանել։

2. 3-րդ կետի «ա» ենթակետը «ռեեստր» բառից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ՝ միասնական ռեեստր)» բառերով։

3. Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում Համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ հավաստագրման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները) ներառելու, ինչպես նաև սույն որոշմամբ հաստատված՝ այն ձևավորելու ու վարելու կարգում՝

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.

«փաստաթղթերի մասսայական անհիմն տրամադրում»՝ Միության մեկ կամ մի քանի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն տրամադրում (երեքից ոչ պակաս), ինչը հայտնաբերվել է Միության անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի մեկ գնահատման և (կամ) համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի գործունեության մեկ վերահսկողական միջոցառման ընթացքում (այն դեպքում, երբ հսկողության այդպիսի միջոցառման անցկացումը նախատեսված է Միության անդամ պետության օրենսդրությամբ).

«փաստաթղթերի անհիմն տրամադրում»՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի տրամադրում սույն կարգով նախատեսված համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտմամբ․

«փաստաթղթերի սիստեմատիկ անհիմն տրամադրում»՝ 1 տարվա ընթացքում բազմիցս կրկնվող (առնվազն 3 անգամ) սահմանված կարգով բացահայտված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի անհիմն տրամադրում՝ անկախ անհիմն տրամադրված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի քանակից։

Սույն կարգում գործածվող այլ հասկացություններ կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 11 հավելված) սահմանված իմաստներով։».

բ) 5-րդ կետի «ա» ենթակետի չորրորդ պարբերությունից «տեխնիկական վիճակի գնահատման (տեխնիկական քննության) կամ հետազոտության ձևով այն շրջանառության մեջ դնելուց հետո» բառերը հանել.

գ) 8-րդ կետում՝

«ե» և «զ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) 1 տարվա ընթացքում այն փաստաթղթերի անհիմն տրամադրման բացահայտված դեպքերի բացակայությունը, որոնք հանգեցրել են անդամ պետության օրենսդրության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին (միասնական ցանկում ներառված արտադրանքի համար) կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն․

զ) 1 տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական և (կամ) սիստեմատիկ անհիմն տրամադրման բացահայտված դեպքերի բացակայությունը.».

լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» ենթակետեր.

«է) հավաստագրման մարմնի աշխատակազմում սույն կետի «ե» և «զ» ենթակետերում նշված խախտումները թույլ տված անձանց բացակայությունը.

ը) հավաստագրման մարմնի ղեկավարի, նրա տեղակալների (առկայության դեպքում) կրթության և աշխատանքային փորձի համապատասխանությունն անդամ պետության օրենսդրության պահանջներին (առկայության դեպքում)։».

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 81-րդ կետ.

«81. Փաստաթղթերի անհիմն տրամադրմանը հանգեցնող՝ հավաստագրման մարմինների կողմից համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներին են վերաբերում՝

ա) հավատարմագրման ոլորտի խախտումը.

բ) հավատարմագրման սխեմայի խախտումը.

գ) արտադրանքի նույնականացման մասով պահանջների խախտումը.

դ) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) ընտրության պահանջների խախտումը.

ե) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագրի ձևավորման պահանջների խախտումը.

զ) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման պահանջների խախտումը։».

ե) 9-րդ կետում՝

«դ» և «ե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) 1 տարվա ընթացքում այն փաստաթղթերի անհիմն տրամադրման բացահայտված դեպքերի բացակայությունը, որոնք հանգեցրել են անդամ պետության օրենսդրության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին (միասնական ցանկում ներառված արտադրանքի համար) կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն.

ե) 1 տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական և (կամ) սիստեմատիկ անհիմն տրամադրման բացահայտված դեպքերի բացակայությունը»․

լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» և «է» ենթակետեր.

«զ) փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) օրինական հիմքով տարածքների և սարքավորումների առկայությունը, որոնք ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության՝ հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի), ինչպես նաև միասնական ցանկում ներառված արտադրանքի բնութագրերի (ցուցանիշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացումը.

է) փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) ղեկավարի, նրա տեղակալների (առկայության դեպքում) կրթության և աշխատանքային փորձի համապատասխանությունն անդամ պետության օրենսդրության պահանջներին (առկայության դեպքում)։».

զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 91 կետ.

«91. Փաստաթղթերի անհիմն տրամադրմանը հանգեցնող՝ փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) կողմից համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներին են վերաբերում՝

ա) հավատարմագրման ոլորտի խախտումը.

բ) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) ընտրության պահանջների խախտումը.

գ) փորձարկվող նմուշի նախապատրաստման կամ մշակման պահանջների խախտումը.

դ) արտադրանքի հետազոտության (փորձարկման) և չափման մեթոդի կիրառման խախտումը.

ե) չափման միջոցների, փորձարկման սարքավորմանը, օժանդակ սարքավորմանը ներկայացվող պահանջների խախտումը․

զ) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման պայմանների խախտումը.

է) անձնակազմին ներկայացվող պահանջների խախտումը։».

է) 10-րդ կետում՝

«գ» ենթակետում «կամ» բառը փոխարինել «և» բառով.

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) տեսչական մարմնի աշխատակազմում` մեկ տեսչական մարմնի կազմում, հավատարմագրման ոլորտին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով տեսչական ստուգման համար պատասխանատու, աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատող աշխատողների առկայությունը․»․

լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե»-«է» ենթակետեր.

«ե) 1 տարվա ընթացքում այն փաստաթղթերի անհիմն տրամադրման բացահայտված դեպքերի բացակայությունը, որոնք հանգեցրել են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն․

զ) 1 տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական և (կամ) սիստեմատիկ անհիմն տրամադրման բացահայտված դեպքերի բացակայությունը․

է) տեսչական մարմնի ղեկավարի, նրա տեղակալների կրթության և աշխատանքային փորձի համապատասխանությունը (առկայության դեպքում) անդամ պետության օրենսդրության պահանջներին (առկայության դեպքում)։»․

ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ 101 և 102 կետեր.

«101. Փաստաթղթերի անհիմն տրամադրմանը հանգեցնող՝ տեսչական մարմինների կողմից համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներին են վերաբերում՝

ա) հավատարմագրման ոլորտի խախտումը․

բ) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) ընտրության պահանջների խախտումը․

գ) տեսչական ստուգման ծրագրի ձևավորման պահանջների խախտումը․

դ) տեսչական ստուգման անցկացման պահանջների խախտումը։

102. Սույն կարգի 81, 91 և 101 կետերում նշված խախտումներին չեն վերաբերում տեխնիկական սխալները (գրասխալները, վրիպակները, քերականական սխալները).».

թ) 12-րդ կետում՝

«ա» ենթակետում՝

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«միասնական ռեեստրում ներառելու (դրանից հանելու) մասին որոշման ամսաթիվը.».

վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«հավատարմագրման կարգավիճակի փոփոխության մասին որոշման ամսաթիվը.».

«բ» ենթակետում՝

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«միասնական ռեեստրում ներառելու (դրանից հանելու) մասին որոշման ամսաթիվը.».

վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«հավատարմագրման կարգավիճակի փոփոխության մասին որոշման ամսաթիվը.».

«գ» ենթակետում՝

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«միասնական ռեեստրում ներառելու (դրանից հանելու) մասին որոշման ամսաթիվը.».

վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«հավատարմագրման կարգավիճակի փոփոխության մասին որոշման ամսաթիվը.».

ժ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 171 կետ.

«171. Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտի ընդլայնման (կրճատման) դեպքում լիազորված մարմինը ներկայացնում է սույն կարգի 12-րդ կետում նշված համապատասխանության գնահատման մարմնի մասին արդիականացված տեղեկություններ։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան