ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2023 թվականի N 549-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ավտոմատ» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.
2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերը փոխարինել «օրենքի 78-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ավտոմատ» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով, իսկ «այսուհետ՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված» բառերով.
4) որոշմամբ սահմանված N 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am)» բառերը փոխարինել «ՄՄԱՏՀ-ում» բառով,
բ. 5-րդ կետում «մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ ՄՄԱՏՀ)» բառերը փոխարինել «ՄՄԱՏՀ-ի» բառով,
գ. 8-րդ կետում «տեղեկությունները» բառից հետո լրացնել «հաստատող փաստաթղթերը» բառերով, իսկ «` էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված» բառերը հանել,
դ․ 11-րդ կետի 3-րդ ենթակետում «236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերով,
ե. 12-րդ կետից հանել «` էլեկտրոնային ձևաչափով» բառերը,
զ. 12.2-րդ կետում «փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները որպես էլեկտրոնային փաստաթուղթ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված» բառերը փոխարինել «փաստաթղթերը` որպես էլեկտրոնային փաստաթուղթ» բառերով, իսկ «լուսապատճենված» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով,
է. 13-րդ կետում «կետով» բառը փոխարինել «կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերով,
ը. 29-րդ կետում «մաքսային մարմին ներկայացնելու դեպքում կիրառվում է» բառերը փոխարինել «մաքսային մարմին է ներկայացվում» բառերով,
թ. 30-րդ կետում «մաքսային մարմին ներկայացվելու դեպքում կիրառվում է» բառերը փոխարինել «մաքսային մարմին է ներկայացվում» բառերով.
5) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի`
ա. 1-ին կետում «անձանց» բառից հետո լրացնել «(այսուհետ` Դիմումատու)» բառերով, իսկ «մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ ՄՄԱՏՀ)» բառերը փոխարինել «ՄՄԱՏՀ» բառով,
բ. 2-րդ կետում «ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ձեռք բերելու ցանկություն ունեցող անձը (այսուհետ՝ դիմումատու)» բառերը փոխարինել «Դիմումատուն» բառով,
գ. օրինակելի ձևից հանել «կառավարությանն առընթեր» բառերը, նույն ձևի 3-րդ կետում «ԵԱՏՄ» բառը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով, իսկ 5-րդ կետում «Մաքսային միության» բառերը՝ «Եվրասիական տնտեսական միության» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
21.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական: