ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2023 թվականի N 1034-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 79-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար համապատասխան ոլորտների թույլտվության տրման կարգերը հաստատելու մասին» N 79-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվության տրման կարգը` համաձայն N 6 հավելվածի»։
2. Որոշումը լրացնել N 6 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 22-ի N 1034-Ն որոշման |
«Հավելված N 6 ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի N 79-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով օտարերկրյա իրավաբանական անձանց՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ կետով ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու հետ կապված հարաբերությունները:
2. Ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվությունը տրամադրում է ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող մարմինը՝ էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):
3. Թույլտվություն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա իրավաբանական անձի կողմից կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
4. Թույլտվությունը տրվում է մինչև «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը։
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
5. Թույլտվություն ստանալու համար օտարերկրյա իրավաբանական անձի տնօրենը կամ վերջինիս կողմից լիազորված պատասխանատու անձը լիազոր մարմին է ներկայացնում հայտը՝ համաձայն N 1 ձևի՝ կցելով տվյալ պետության օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը և հայերեն թարգմանությունը նոտարական հաստատմամբ։
6. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալուց հետո օտարերկրյա իրավաբանական անձը պարտավոր է ապահովել «Ինկասացիայի մասին» օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանված ինկասացիոն գործունեության վերաբերյալ գործող կարգավորումների պահանջները։
7. Լիազոր մարմինը հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է թույլտվություն տրամադրելու կամ թույլտվությունը մերժելու մասին որոշում։ Թույլտվությունը տրամադրվում է՝ համաձայն N 2 ձևի։
8. Թույլտվությունը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով։ Օտարերկրյա իրավաբանական անձն օրենքով սահմանված թույլտվության պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրամադրման հայտը բավարարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Թույլտվությունը ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեությամբ.
3) հայտատուի կողմից սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում պետական տուրքը չի վճարվում։ Հայտը մերժելուց հետո լիազոր մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
10. Թույլտվություն ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
11. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված հիմքերով թույլտվություն ստանալու հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիազոր մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտնաբերված ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:
12. Թույլտվություն ստանալու հայտը մերժվում է գրավոր՝ հստակ նշելով մերժման պատճառներն ու իրավական հիմքերը, որն ուղարկվում է հայտատուին 1 աշխատանքային օրվա ընթացքում:
13. Թույլտվությունը վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
14. Տրամադրված թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու համար թույլտվություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է N 3 ձևով հաստատված հայտ:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏ
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
________________________________________________________________________________
(գտնվելու և գործունեության իրականացման վայրերի հասցեն, հեռախոսահամարը)
________________________________________________________________________________
(պետական գրանցման համարը)
Խնդրում եմ ինձ տալ ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվություն:
Կից ներկայացնում եմ անհրաժեշտ փաստաթղթերը՝
1) —————————
2) —————————
3) —————————
4) —————————
Դիմումատու __________ (պաշտոնը) |
________________________________ (ստորագրությունը) |
_______________________________ (անունը, ազգանունը) |
______ ___________________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի Ն Կ Ա Ս Ա Ց Ի Ո Ն Ծ Ա Ռ Ա Յ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր Ի Մ Ա Տ Ո Ւ Ց Մ Ա Ն
___________________________________
(թույլտվության համարը)
Տրված է
___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը)
______________________________________________________________________________________
(օտարերկրյա իրավաբանական անձի՝ տվյալ պետության օրենսդրությամբ համապատասխան
գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի սերիան, համարը)
Գործողության ժամկետը` ——————————————————————
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար
__________________________ (ստորագրությունը) |
|
_________________________________________
(թույլտվություն տալու օրը, ամիսը, տարեթիվը)
Ձև N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________________________________
(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը)
________________________________________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումն ու գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել ինկասացիոն ծառայությունների մատուցման թույլտվությունը: Հայտին կցվում է թույլտվության բնօրինակի պատկերամուտով անցկացված տարբերակը:
Դիմումատու __________ (պաշտոնը) |
________________________________ (ստորագրությունը) |
_______________________________ (անունը, ազգանունը) |
______ __________________20 թ.»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2023 թվական: