ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 2009-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին ու «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կապիտալ ծախսեր իրականացնելու նպատակով «Հանրակրթության ծրագիր» ծրագրի շրջանակներում դպրոցներին հատկացված սուբսիդիայից չօգտագործված գումարներից վերջիններիս գանձապետական հաշիվների մնացորդները՝ 28,404.8 հազ. դրամի չափով փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես «Նախորդ տարիների՝ ՀՀ պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին:
2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում կատարել փոփոխություններ, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9 և 9.1 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) 832.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի աշակերտական սեղանների և աթոռների ձեռքբերման համար.
2) 234.2 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Գ. Գյուլբենկյանի անվ. թիվ 190 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ տեսաձայնագրիչ սարքերի ձեռքբերման համար.
3) 900.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Գրիգոր Զոհրապի անվան հ. 97 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ էլեկտրոնային գրատախտակի ձեռքբերման համար.
4) 934.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի հ. 46 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դասասենյակների գույքի ձեռքբերման համար.
5) 913.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աբովյանի թիվ 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ դասասենյակների գույքի ձեռքբերման համար:
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝
1) 3,818.9 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մարտունու Մ․ Մելիք Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի ճաշարանի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար.
2) 18,475.7 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աստղաձոր գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
3) 2,297.0 հազ. դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գավառի Գեորգի Մնացականյանի անվան N 7 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների և պատուհանագոգերի փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|