Գլխավոր տեղեկություն
Համար
N 950-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.12.2022-18.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2019 թվականի N 950-Ա

 

«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,389,412,953 դրամ ընդհանուր արժողությամբ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.04.2022 N 259-Ա, 29.08.22 N 590-Ա, 02.12.22 N 866-Ա)

2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

1) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22 ին կնքված N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 263,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2019 թվականի հունիսի 4 ին կնքված N 0123405 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2011 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 098/01/08/2011 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` ամսական 500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02225918) 2019 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված N 15-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ընթացիկ փաստաբանական ծառայությունների մատուցում՝ ամսական 375,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2019 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 063/2019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տվյալների փոխանցման և ինտերնետին համակցման ծառայությունների մատուցում` ամսական 390,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Քլինլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01847941) 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում (2019 թվականի մայիսի 23-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մաքրման աշխատանքների իրականացում՝ ամսական 1,730,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված N 160719-մ1 պայմանագրում (2019 թվականի նոյեմբերի 27-ի համաձայնագրի խմբագրությամբ) նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մեդիամոնիթորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Քրոսս Նեթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834381) 2010 թվականի մայիսի 5-ին կնքված N 5249 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 5,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Սիմոնյան» կրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

      

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 24-ի N 950-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր


«ԹՈՒՄՈ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ»

(վերնագիրը խմբ. 13.04.22 N 259-Ա)

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել կրտսեր խմբի (12-18 տարեկան) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներին ընդհանուր գիտելիքներ ձեռք բերել ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում:

Առանձին դասընթացների միջոցով աջակցել կրտսեր խմբի երիտասարդներին զարգացնելու իրենց տեխնոլոգիական գիտելիքները կոնկրետ ուղղություններով:

Առանձին նպատակաուղղված դասընթացների միջոցով աջակցել ավագ խմբի (19-26 տարեկան) Հայաստանի Հանրապետության երիտասարդներին իրենց մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը կոնկրետ ուղղություններով: Խրախուսել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին ստեղծել շփումներ իրենց հասակակից օտարերկրյա երիտասարդների, մասնագետների և արհեստավարժների հետ:

Աջակցել կենտրոնի կրտսեր և ավագ խմբի անդամներին իրենց մասնագիտական տեսական գիտելիքները օգտագործել

պրակտիկ, գործարար դաշտում` այսպիսով օժանդակելով նոր աշխատատեղերի և գործարար հարաբերությունների ստեղծմանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով oրենքով uահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագիրն իրականացվելու է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի սեփական միջոցների, «Սեմ և Սիլվա Սիմոնյաններ» հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի, Ջեյ Էյչ Էմ բարեգործական հիմնադրամի, Շվեյցարիայի հարավկովկասյան հիմնադրամի, ինչպես նաև տարբեր ոչ առևտրային կազմակերպություններից ստացվող հանգանակությունների, նվիրատվությունների և նվիրաբերությունների հաշվին: Ծրագրի կատարողը, օգտագործելով սույն ծրագրի, ինչպես նաև նախորդ`

«Ստեղծարար Տեխնոլոգիաների Երիտասարդական Կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի առկա ազատ ռեսուրսները, իրականացնելու է նաև ծրագրից անկախ այլ՝ հիմնադրամի կանոնադրությանը չհակասող ձեռնարկատիրական գործունեություն, որից ստացվող զուտ եկամուտը նույնպես

ուղղվելու է ծրագրի ֆինանսավորմանը:

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում` ստեղծարար տեխնոլոգիաների բնագավառում:

6.

Ծրագրի բյուջեն

5,389,412,953 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Ծրագրի շահառուներն են`

- կրտսեր խմբի 12-18 տարեկան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի նման բոլոր շահառուների համար, որոնք ինքնուրույն կամ ծնողների միջոցով հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող ընդհանուր և կոնկրետ ուղղություններով կրթական գործունեությանը: Շահառուների ընտրությունը կլինի բաց անդամագրության միջոցով: Ծրագիրը հերթափոխության միջոցով տարվա ընթացքում կարող է հյուրընկալել հազարավոր երիտասարդներ, այն կգործի գրեթե արտադասարանային ակումբների ոճով, սակայն յուրօրինակ կրթական մեթոդներով: Որոշ դեպքերում մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով.

- ավագ խմբի 19-26 տարեկան Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության երիտասարդներ: Ծրագիրը բաց կլինի արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ ունեցող շահառուների համար, որոնք ինքնուրույն հետաքրքրություն կցուցաբերեն ծրագրի շրջանակներում մատուցվող նպատակաուղղված դասընթացներին: Որոշ

դեպքերում, մասնակիցները կընտրվեն բաց մրցույթի միջոցով:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

«Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագիրը, լինելով նախորդ «Ստեղծագործական տեխնոլոգիաների երիտասարդական կենտրոն» և «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրերի շարունակությունը, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագիրը պայմանականորեն կարելի է բաժանել որպես մի քանի զուգահեռ իրականացվող միջոցառումների ամբողջություն, որոնք անընդհատ իրականացվելու են հետագա երեք տարիների ընթացքում և միտված են ծրագրի նպատակների իրագործմանը, մասնավորապես` ծրագրի կատարողն իրականացնելու է հետևյալ միջոցառումները.

- ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդներին ընդհանուր գիտելիքների տրամադրում.

- նպատակաուղղված դասընթացների միջոցով խորացնել երիտասարդների մոտ առանձին ուղղվածության գիտելիքները.

- տարբեր միջոցառումների կազմակերպման միջոցով խրախուսել կենտրոնի երիտասարդների միջև շփումը:

Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են՝ 5,389,412,953 դրամ որից`

1. Ուղղակիորեն շահառուներին սպասարկող անձնակազմի (ուսուցանողներ, ուսումնական բովանդակության մշակողներ և մասնագետներ, վարժանքներ ստուգողներ, ծրագրավորողներ, հաղորդակցման ոլորտի աշխատողներ, խորհրդատուներ և այլն) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 2,925,913,953 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

2. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ - 276,012,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման ծախսեր – 331,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Ծրագրի ազդեցության գնահատման ծառայություն – 82,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը:

5. Գրասենյակային, կոմունալ, փոստային, տպագրական, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 410,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 121,700,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

7. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 10,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

8. Տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 43,200,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

9. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր – 553,465,500 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

10. Շինարարական աշխատանքներ և նյութեր – 501,402,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

11. Գործուղման ծախսեր – 133,920,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի հունվարի 1-ից մինչև

2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 332,084,500 դրամ:

2. Տրանսպորտային միջոցի, սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից – 221,380,500 դրամ:

3. Գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 82,120,000 դրամ:

4. Գրասենյակային, կոմունալ, փոստի, հեռահաղորդակցման և այլ համանման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 328,480,000 դրամ:

5. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին

բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 26,340,000 դրամ:

6. Առկա հիմնական միջոցների (համակարգչային, տեխնիկա, արտադրական և տնտեսական գույք, սարքավորումներ և այլն) և շենքային պայմանների՝ այդ թվում հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման, վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և տարածքի պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) - 105,360,000 դրամ:

7. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 66,240,000 դրամ:

8. Ծրագրի ազդեցության գնահատման ծառայության ձեռքբերում արտերկրից - 82,000,000 դրամ:

9. Նպատակաուղղված դասընթացների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 264,960,000 դրամ:

10. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 34,560,000 դրամ:

11. Տարբեր միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 8,640,000 դրամ:

12. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում և ներմուծում արտերկրից - 120,000,000 դրամ:

13. Շինարարական աշխատանքների և նյութերի ձեռքբերում Հայաստանի Հանրապետությունից - 381,402,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական ծախսերը կազմում են 410,200,000 դրամ, որից`

1. Վարչական մասի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ -276,012, դրամ:

2. Վարչական մասի գրասենյակային, կոմունալ, փոստային, հեռահաղորդակցման և այլ համանման ծախսեր – 30,088,000 դրամ:

3. Վարչական մասի հիմնական միջոցների և տարածքի պահպանման ծախսեր – 4,200,000 դրամ:

4. Հիմնադրամին պատկանող առանձին բնակարանների և բնակելի տների պահպանման և վերանորոգման ծախսեր (էլեկտրական, սանտեխնիկական, հարդարման, կոյուղու վերանորոգման և շենքային պայմանների պահպանման համար անհրաժեշտ այլ նմանատիպ ապրանքներ և ծառայություններ) – 10,000,000 դրամ:

5. Գործուղման ծախսեր – 57,600,000 դրամ:

6. Վարչական մասով տարբեր միջոցառումների կազմակերպման ծախսեր – 6,700,000 դրամ:

7. Սարքավորումների, համակարգչային ծրագրերի, տնտեսական և արտադրական գույքի ձեռքբերման ծախսեր – 25,600,000 դրամ:

12.

Համագործակցությունը պետական

կառավարման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագիրն անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել տարբեր շահագրգիռ պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման և այլ պետական և մասնավոր մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

(հավելվածը խմբ. 13.04.22 N 259-Ա, 26.07.22 N 539-Ա, փոփ. 29.08.22 N 590-Ա, խմբ. 02.12.22 N 866-Ա)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան