Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2021 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

           

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՐԻՉՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան և «1994 թվականի սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի VII հոդվածի կիրառման մասին» համաձայնագրի, ներառյալ՝ դրան կից բացատրական նշումները, Համաշխարհային առևտրային կազմակերպության մաքսային գնահատման կոմիտեի 4.1 որոշման և Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի 13.1 մեկնաբանության հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող տեղեկատվության կրիչների, որոնք պարունակում են տեղեկատվության մշակման սարքավորման համար նախատեսված ծրագրային ապահովում, մաքսային արժեքը չպետք է իր մեջ ներառի ծրագրային ապահովման արժեքը՝ պայմանով, որ այն առանձնացված է փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից և փաստաթղթերով հաստատված է:

Տեղեկատվության կրիչ ասելով պետք է հասկանալ մագնիսական և օպտիկական օբյեկտներ, որոնք ունակ են պահպանել դրանց վրա զետեղված տեղեկատվությունը՝ բացառությամբ ինտեգրալային սխեմաների, կիսահաղորդիչների և նման սարքերի ու նման սխեմաներ և (կամ) սարքեր ներառող մասերի (դետալների):

Ծրագրային ապահովում ասելով պետք է հասկանալ տեղեկատվության մշակման սարքավորման աշխատանքին վերաբերող ծրագրեր, ընթացակարգեր, կանոններ և ցանկացած այլ համապատասխան փաստաթուղթ: Տվյալ հասկացությունը չի ներառում իր մեջ ձայնագրությունները, կինո- կամ տեսագրությունները:

Տեղեկատվության մշակման սարքավորում ասելով պետք է հասկանալ տեղեկատվության պահպանման, որոնման, վերլուծության, գնահատման, վերարտադրման հետ կապված գործառնություններ իրականացնելու համար նախատեսված սարքավորում՝ սպառողների կողմից օգտագործման համար հարմար տվյալների ձևով այն ներկայացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

          

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան