Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 101

քաղ. Նուր-Սուլթան

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 5-ի

թիվ 101 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

 

Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող

 

1. Առաջին վանդակի անվանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր»։

2. IV բաժնում «9410-ից, 9403 30-ից՝ Կահույք փայտե՝ գրասենյակների համար» դիրքում առաջին վանդակում «9410-ից» բառերը փոխարինել «9401-ից» բառերով։

3. V բաժնում «8429 51-ից՝ Բեռնիչներ՝ ճակատային միաշերեփ ինքնագնաց՝ այլ» դիրքում երկրորդ վանդակի երրորդ պարբերության մեջ «7-ից պակաս» բառերը փոխարինել «7-ից ոչ պակաս» բառերով։

4. IX բաժնում «8537-ից՝ Լրակազմային տրանսֆորմատորային ենթակայաններ (ԼՏԵ), բլոկային-մոդուլային տրանսֆորմատորային ենթակայաններ (ԲՄՏԵ)» դիրքում առաջին վանդակում «8537-ից» բառերը փոխարինել «8504-ից» բառերով։

5. 5-րդ տողատակի ծանոթագրությունում տասնմեկերորդ պարբերության մեջ «3210-ից» բառերը փոխարինել «3210 00-ից» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան