Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.12.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2020 թվականի

թիվ 92

քաղ.  Մինսկ

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 59-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 46-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) ցանկում, որը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) I բաժինը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0601 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

          

«Սերմեր և գրունտ պարունակող՝ բույսերի աճեցման համար հավաքածուներ կամ լրակազմեր՝ առանց հողի

 

0601-ից,

 

0703-ից,

 

1209-ից».

                 

բ) II բաժնում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2309 90 960 9-ից ծածկագրով դիրքը «մթերք» բառից առաջ լրացնել «օրգանական հիմքով» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

        

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

               

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան