Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
27.04.2022
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 ապրիլի 2022 թվականի
ք. Երևան

N 167-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N 161-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 522-Ն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնների 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

          

«6) Արտադրող

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության իրավունք ունեցող և փաստացի արտադրող անձ, բացառությամբ կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում գտնվող կայանի, իսկ արտադրողի միացման դեպքում՝ նաև այդ միացման համար դիմած անձ».

   

2) Կանոնների 2-րդ կետի 51-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  

«51) Որակավորված սպառող՝

ԷՄՇ կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառող.».

   

3) Կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 54.1 ենթակետով.

 

«54.1) Վերականգնվող

էներգետիկ ռեսուրսներ՝

 

      

էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արևային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի և այլն)».

             

4) Կանոնների 34-րդ կետի 3-րդ ենթակետում «էներգիայի աղբյուրների» բառերը փոխարինել «էներգետիկ ռեսուրսների» բառերով.

5) Կանոնների 157-րդ կետի 11-րդ ենթակետում «աղբյուրների» բառը փոխարինել «էներգետիկ ռեսուրսների» բառերով.

6) Կանոնների 196-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«196. Հաղորդման ցանցին կարող են միանալ (այսուհետ՝ Դիմող անձ)․

1) Արտադրողը.

2) Բաշխողը.

3) Որակավորված սպառողը (բացառությամբ բնակչության).

4) Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձը (բացառությամբ բնակչության):».

7) Կանոնների 197-րդ կետի 1-ին ենթակետում «,եթե դիմում է արտադրող կայան միացնելու նպատակով» բառերը փոխարինել «՝ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մտադրության դեպքում» բառերով․

8) Կանոնների 199-րդ կետում «Տեղակայանքի» բառը փոխարինել «տեղակայանքի» բառով.

9) Կանոնների 212-րդ կետի 1-ին ենթակետից հանել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերը.

10) Կանոնների N 3 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«

2)

Դիմող անձի տեսակը

Արտադրող

   

Բաշխող

 

Որակավորված սպառող

 

Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ

 
».

  

11) Կանոնների N 4 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

             

«

2)

Միացողի տեսակը

Արտադրող

   
 

Բաշխող

 

Որակավորված սպառող

 

Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող անձ

 
»:

         

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից։

   

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

 

ք. Երևան

 27 ապրիլի 2022 թ.

 

 

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան