Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.03.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.08/49(1604) Հոդ.566
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 670-Լ

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն որոշման 1.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագրի միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի իրականացման պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մայիսի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 670-Լ որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

1. Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի (այսուհետ` համակարգ) ներդրման նպատակներն են.

1) Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության ոլորտում ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը.

2) իմիգրացիոն նոր հոսքերի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրումը, քանի որ օտարերկրացի աշխատողների ներհոսքը հարաբերականորեն նոր ձևավորված իմիգրացիոն միտում է, որը պահանջում է հստակ գործիքակազմի հիման վրա գործընթացի կարգավորում.

3) ՀՀ կառավարության 2019 թ. փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «ՀՀ կառավարության ծրագրի» ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները բաժնի «Կառավարության խնդիրներ» ենթաբաժնի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման ապահովումը.

4) շտկել ոլորտը կարգավորող իրավական ակտերում և գործառնական մեխանիզմներում առկա թերությունները.

5) թեթևացնել օտարերկրացի աշխատողներ ներգրավող գործատուների բեռը.

6) ապահովել համապատասխան վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացը։

 

II. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Նշված նպատակներին հասնելու և ոլորտը կարգավորող արդի համակարգ ներդնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները, որոնք ըստ բնույթի տարանջատված են 3 հիմնական խմբերում.

1) օրենսդրական բարեփոխումների իրականացում.

2) ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացում ներգրավված պետական մարմինների լիազորությունների շրջանակի հստակեցում.

3) ՀՀ-ում օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման էլեկտրոնային համակարգի մշակում և ներդրում։

 

III. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

3. Կիրականացվի ՀՀ ազգային աշխատաշուկայի պաշտպանության ապահովումը։

4. Կհեշտացվի վարչարարության իրականացումը՝ կդյուրինացվի աշխատանքի թույլտվության տրամադրման կարգը։

5. Կապահովվի համապատասխան վարչական վիճակագրության հավաքագրման և մշակման գործընթացը։ Ստացված արդյունքների վերլուծությունը հնարավորություն կստեղծի համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքի կառավարման քաղաքականությունում:

6. Կապահովվի աշխատելու նպատակով ՀՀ մուտք գործող օտարերկրացիների համապատասխան հաշվառումը, աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացիները կնույնականացվեն։

7. Աշխատանքի թույլտվությունը կծառայի որպես ՀՀ-ում օրինական բնակվելու հիմք: Նպատակահարմարության դեպքում աշխատանքի թույլտվության տրամադրման ժամկետն անհրաժեշտ է սահմանել կոնկրետ աշխատանքային պայմանագրի ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի։ Վավերականության ժամկետից հետո անհրաժեշտ կլինի նախատեսել կարգավորումներ՝ նոր աշխատանքի թույլտվության տրամադրման կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ։

8. Կապահովվի առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիների վերաբերյալ տեղեկությունների ստացումը, քանի որ վերջիններս առկա կարգավորումներով ստիպված են իրենց իրավունքի իրացման համար լրացուցիչ վարչարարական օղակներով անցնել, մասնավորապես՝ ձեռք բերել լրացուցիչ կացության կարգավիճակ։

 

IV. ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

 

9. Համակարգի թիրախային խմբերի կամ շահառուների շրջանակում ներառված են հետևյալ խմբերը, որոնցից յուրաքանչյուրի մասով առաջարկվող համակարգը տալիս է յուրահատուկ լուծումներ.

1) Մուտքի արտոնագրի (վիզա) հիման վրա ՀՀ մուտքի իրավունք ունեցող օտարերկրացիներ

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են ՀՀ մուտքի վիզաների տեսակները, որոնցում բացակայում է «աշխատանքի վիզա» տեսակը։ Միաժամանակ, գործող կարգավորումները չեն նախատեսում հնարավորություն՝ դիմելու աշխատանքի թույլտվություն ստանալու այն օտարերկրացիների համար, որոնք դեռևս չեն գտնվում ՀՀ-ում։ Այս կարգավորումները ժամանակի և ֆինանսական լրացուցիչ ծախսեր են առաջացնում թե՛ գործատուի, և թե՛ օտարերկրացու համար, որոնք առանց աշխատանքի թույլտվություն ստանալու որևէ երաշխիքի ստիպված են դիմել և ստանալ վիզա, հասնել ՀՀ և հետո նոր դիմել աշխատանքի թույլտվություն ստանալու համար։

Նախատեսվող համակարգը ենթադրում է ՀՀ մուտքի արտոնագրի նոր տեսակի՝ «Ա-վիզա», աշխատանքային վիզայի ներդրում, որի տրամադրումը կլինի աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի մաս, կթեթևացնի վարչարարությունը և որոշակի երաշխիքներ կապահովի օտարերկրյա պետություններից ՀՀ աշխատանքային գործունեություն իրականացնելու մտադրությամբ ժամանող օտարերկրացիների համար։

Մյուս կողմից օտարերկրացու համար մուտքի «Ա-վիզա» տրամադրելու գործընթացը դարձնելով աշխատանքի թույլտվության տրամադրման մաս՝ հնարավորություն է ընձեռվում մինչ օտարերկրացու՝ ՀՀ մուտք գործելն ապահովել ազգային անվտանգության համատեքստում տվյալ անձի ստուգումը.

2) Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող, ինչպես նաև մուտքի վիզայով ՀՀ-ում օրինական գտնվող օտարերկրացիներ

Առանց մուտքի վիզայի ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ունեցող, ինչպես նաև մուտքի վիզայով ՀՀ-ում օրինական գտնվող օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպման և կառավարման համատեքստում համակարգի ներդրումը հնարավորություն կընձեռի իրականացնելու այդ օտարերկրացիների անձի ստուգում (նույնականացում)՝ հաշվի առնելով ազգային անվտանգության սպառնալիքները, ինչպես նաև կարգավորելու նրանց մուտքը աշխատաշուկա.

ա. ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ

Համաձայն ԵԱՏՄ կարգավորումների՝ անդամ պետությունների քաղաքացիներն ազատված են ԵԱՏՄ տարածքում աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից։ Սակայն օտարերկրացիների հաշվառման համակարգի բացակայության պայմաններում այս քաղաքացիների մուտքը ՀՀ աշխատաշուկա դուրս է մնում հսկողությունից։

Մյուս կողմից՝ այս խմբի օտարերկրացիները ՀՀ-ում կարող են բնակվել տարվա ընթացքում առավելագույնը 180 օր, ինչը ենթադրում է, որ դրանից ավելի ժամկետով ՀՀ-ում բնակվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու համար նրանք պետք է ստանան ՀՀ-ում օրինական բնակվելու իրավական հիմքեր, ինչը լրացուցիչ ժամանակի կորուստ է։ Առաջարկվող համակարգի շրջանակներում հնարավորություն կստեղծվի, գրանցելով աշխատանքային պայմանագիրը ինտերնետային (առցանց) հաշվառման համակարգում, առանց լրացուցիչ փաստաթղթեր՝ մասնավորապես կացության կարգավիճակ ձեռքբերելու անհրաժեշտության, օրինական հիմունքներով բնակվելու ՀՀ-ում։ Բացի այդ, պայմանագրերի հաշվառումը թույլ կտա իրականացնել հսկողություն։ Արդյունքում, առանց լրացուցիչ վարչարարության, ԵԱՏՄ քաղաքացիները հնարավորություն կստանան օգտվելու ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով սահմանված արտոնություններից.

բ. Բացառությունների ցանկում ներառված խմբերի օտարերկրացիներ

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բացառությունների ցանկում ընդգրկված խմբերի օտարերկրացիները, համակարգում գրանցելով իրենց աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստանան ՀՀ-ում բնակվելու և իրականացնելու աշխատանքային գործունեություն անգամ իրենց մուտքի վիզաների ժամկետների սպառվելուց հետո՝ մինչև աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտը։ Բացի այդ, ՀՀ համապատասխան մարմինները հնարավորություն կունենան հսկողություն իրականացնելու այս անձանց կողմից ծավալվող աշխատանքային գործունեության նկատմամբ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվելիք օրենսդրական փոփոխությունների ժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ նաև բացառությունների ցանկում ընդգրկված խմբերի հստակեցմանը.

3) Աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման գործընթացում ներգրավված պետական կառավարման համակարգի մարմինները

Օտարերկրացիներին ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման համակարգի արդյունավետ գործարկման համար գործընթացներում պետք է ներգրավված լինեն հետևյալ պետական կառավարման համակարգի մարմինները և նրանց վերապահվեն հետևյալ գործառույթները.

ա. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով օտարերկրացիներին տրամադրում է Ա-վիզա՝ աշխատանքային վիզա.

բ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրականացնում է ՀՀ աշխատաշուկայի վիճակի վերլուծություն և ներկայացնում դիրքորոշում օտարերկրացիների՝ ՀՀ աշխատաշուկա մուտք գործելու վերաբերյալ։ Մասնավորապես, նման վերլուծության արդյունքում կարող է արգելվել ընդհանրապես օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրումը որոշակի ժամանակով կամ տնտեսության որևէ կոնկրետ ոլորտում նրանց ներգրավումը։

Ապահովում է հասանելիություն համակարգից ՀՀ ԱՍՀՆ ԶՊԳ տվյալների շտեմարանին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար՝ գործատուի կողմից մուտքագրված թափուր աշխատատեղի պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացի հայտնաբերելու համար։

Թափուր աշխատատեղի պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացի հայտնաբերելու դեպքում իրականացնում է օրենքով սահմանված իր գործառույթները։

ՀՀ քաղաքացու կողմից տվյալ թափուր աշխատատեղը չզբաղեցնելու դեպքում տալիս է դրական եզրակացություն օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու համար.

գ. ՀՀ ոստիկանություն

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն Ա-վիզա տրամադրելու վերաբերյալ (նախատեսել ըստ անհրաժեշտության օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում)։

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ (նախատեսել ըստ անհրաժեշտության օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում)։

Ապահովում է աշխատանքի թույլտվության հիման վրա ՀՀ-ում բնակվող և դրա վավերականության ժամկետը լրանալուց կամ անվավեր ճանաչվելուց հետո ՀՀ-ում բնակվելու այլ իրավական հիմք ձեռք չբերած և ՀՀ տարածքը կամավոր չլքած օտարերկրացու արտաքսումը ՀՀ-ից։

Ապահովում է հասանելիություն համակարգից ՀՀ բնակչության պետական ռեգիստրին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար՝ օտարերկրացիների կողմից ՀՀ-ում կացության կարգավիճակ կամ ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար.

դ. ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն Ա-վիզա տրամադրելու վերաբերյալ։

Հայտնում է իր դիրքորոշումը օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։

Ապահովում է հասանելիություն համակարգից ՍԷԿՏ համակարգին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար՝ օտարերկրացու կողմից աշխատանքի թույլտվության կամ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո ՀՀ տարածքը լքելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար.

ե. ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Ապահովում է հասանելիություն համակարգից ՀՀ ՊԵԿ տվյալների շտեմարանին ավտոմատացված հարցումներ ուղարկելու համար՝ օտարերկրացու կողմից վճարված եկամտային հարկերի չափի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

Հնարավորության դեպքում ապահովել համակարգի և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգի փոխկապակցվածությունը` ապահովելով նաև համակարգում հաշվառված օտարերկրացիների վերաբերյալ տվյալների առցանց հասանելիությունը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման» համակարգում, որը հնարավորություն կընձեռի նվազագույնի հասցնել առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիների աշխատանքի ընդունման դեպքերը.

զ. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն)

Համակարգում է սույն ծրագրով նախատեսվող համակարգի ներդնումը:

Ապահովում է համակարգի անընդմեջ շահագործումը, թարմացումը և տեխնիկական սպասարկումը։

Կայացնում է վերջնական որոշումներ օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման վերաբերյալ և տրամադրում «Աշխատանքի թույլտվություն»։

Կայացնում է որոշում օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման հնարավորության վերաբերյալ և դրական որոշման դեպքում օտարերկրացուն տրամադրում համապատասխան տեղեկանք։

ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության աշխատելու իրավունք ունեցող օտարերկրացիներին տալիս է համապատասխան տեղեկանքներ։

Մշակում է տրամադրվող փաստաթղթերի էլեկտրոնային ձևաչափը և վարում դրանց էլեկտրոնային շտեմարանը։

Իրականացնում է վարչական վիճակագրության հավաքագրման, մշակման և այլ շահագրգիռ մարմիններին ներկայացման գործառույթը։

Իրականացնում է հսկողություն ՀՀ-ում «Աշխատանքի թույլտվության» կամ համակարգում հաշվառված աշխատանքային պայմանագրի հիման վրա ՀՀ-ում օրինական բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների՝ ՀՀ-ում բնակվելու և աշխատանքային գործունեություն իրականացնելու օրինականության մասով.

է. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Օտարերկրացի աշխատողների իրավունքների պաշտպանության և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով՝ իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է վերահսկողություն։

Համակարգից ստանում է ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստացած, ինչպես նաև համակարգում գրանցված օտարերկրացիների վերաբերյալ անձնական տեղեկատվություն՝ իր իրավասությունների շրջանակում նրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։

Օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում նպատակահարմարության դեպքում կարող է նախատեսել, որ տալիս է դիրքորոշում Միգրացիոն ծառայության կողմից օտարերկրացուն շնորհված աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ։

Իր լիազորությունների շրջանակում իրականացված ստուգումների արդյունքում կարող է Միգրացիոն ծառայությանը ներկայացնել առաջարկ՝ օտարերկրացուն տրամադրված աշխատանքի թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու որոշում կայացնելու կամ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատելու և համակարգում գրանցված լինելու հիմքով ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացուն համապատասխան տեղեկանք տալը մերժելու վերաբերյալ.

ը. «ԷԿԵՆԳ» ՓԲԸ

Իր իրավասությունների շրջանակում ապահովում է ՀՀ ՊԵԿ-ի տվյալների շտեմարաններ, ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգ, ՀՀ ոստիկանության բնակչության պետական ռեգիստր համակարգից ուղարկվող և ստացվող ինքնաշխատ հարցումների անխափան աշխատանքը՝ ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով, համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» N 1093-Ն որոշման։

 

V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

10. Համակարգի ներդրման և արդյունավետ կիրարկման համար նախապայման է օրենսդրական բարեփոխումների արդյունքում «Աշխատանքի թույլտվության»՝ որպես ՀՀ-ում օրինական բնակվելու հիմքի ճանաչումը, ինչը կթեթևացնի օտարերկրացի աշխատողների և նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մտադրություն ունեցող գործատուների վարչարարական բեռը և կապահովի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը։ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը հնարավորություն կտա օտարերկրացիներին և գործատուներին խուսափելու կրկնակի ֆինանսական ծախսերից (ներկայումս գործող կարգավորումներով անհրաժեշտ է վճարել պետական տուրք ինչպես աշխատանքի թույլտվության, այնպես էլ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար)։

1) Մուտքի արտոնագրի (վիզա) հիման վրա ՀՀ մուտքի իրավունք ունեցող օտարերկրացիներ

Աշխատանքի նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիները պետք է ստանան հատուկ աշխատանքային վիզա՝ (Ա-վիզա)։ Ա-վիզա տրամադրվում է միայն ՀՀ հյուպատոսական հիմնարկների կողմից։ Սահմանի վրա օտարերկրացիները կարող են ստանալ միայն այցելության վիզա։ Ա-վիզա ստանալու համար օտարերկրացին, բացի գործող ընթացակարգով նախատեսված փաստաթղթերից, ՀՀ հյուպատոսական հիմնարկ պետք է ներկայացնի նաև Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված «Աշխատանքի թույլտվության տրամադրումը հնարավոր է» տեղեկանքը:

Քայլ 1.

Գործատուն գրանցվում է համակարգում և լրացնում թափուր պաշտոնի նկարագիրը։

Քայլ 2.

Համակարգը իրականացնում է ավտոմատացված համադրում ՀՀ ԱՍՀՆ տվյալների շտեմարանի հետ՝ ՀՀ քաղաքացի աշխատանք որոնող գտնելու նպատակով։

● Եթե համակարգը չի հայտնաբերում համընկնումներ, գործատուն անմիջապես տեղեկացվում է օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության մասին։

 Եթե համակարգը հայտնաբերում է համընկնում, ՀՀ ԱՍՀՆ-ի համապատասխան ստորաբաժանումը համակարգից ստանում է ծանուցում առկա թափուր աշխատատեղի մասին։ Սահմանված ժամկետում թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով չհամալրվելու դեպքում գործատուն ստանում է ծանուցում օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին։ Աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու պարագայում ԱՍՀՆ-ի կողմից կատարվում է համապատասխան նշում համակարգում, ինչից հետո գործատուի կողմից բացված «Հայց»-ը փակվում է և հեռացվում համակարգից։

Քայլ 3.

Գործատուն մուտքագրում է համակարգ օտարերկրացու տվյալները՝ կցելով պահանջվող փաստաթղթերը։

Քայլ 4.

ՀՀ ԱԱԾ-ի, ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ստանում են ծանուցում՝ համակարգ մուտքագրված օտարերկրացու տվյալների վերաբերյալ։

Սահմանված ժամկետում ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը հայտնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ օտարերկրացու վերաբերյալ՝ կողմ կամ դեմ։

Քայլ 5.

Միգրացիոն ծառայությունը ստացված կարծիքների հիման վրա կայացնում է որոշում՝ «Աշխատանքի թույլտվության տրամադրումը հնարավոր է» կամ «Մերժել աշխատանքի թույլտվության տրամադրումը»։

Քայլ 6.

Օտարերկրացին ստանում է Միգրացիոն ծառայության էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված՝ «ՀՀ-ում աշխատանքի թույլտվություն ստանալու հնարավորության մասին» տեղեկանք, որն այլ պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնում է ՀՀ հյուպատոսական հիմնարկ և ստանում Ա-վիզա։ Անհրաժեշտ է սահմանել տեղեկանքի գործողության ժամկետ: Եթե նշված ժամանակահատվածում օտարերկրացին չի դիմում Ա-վիզա ստանալու համար, տեղեկանքը համարվում է ուժը կորցրած և գործընթացը անհրաժեշտ է սկսել նորից։

Քայլ 7.

ՀՀ ժամանելուց հետո օտարերկրացին կնքում է աշխատանքային պայմանագիր և դրա պատճենը, ինչպես նաև առողջության ապահովագրությունը, ի թիվս այլ պահանջվող փաստաթղթերի, անձամբ ներկայացնում միգրացիոն ծառայություն, ինչից հետո սահմանված ժամկետում ծառայությունն ընդունում է օտարերկրացուն ՀՀ-ում աշխատանքի թույլտվության տրամադրման մասին որոշում։

Առողջության ապահովագրության ձեռքբերումը կատարվում է աշխատողի կամ գործատուի միջոցներով՝ փոխադարձ համաձայնությամբ, ինչը ամրագրվում է աշխատանքային պայմանագրում։

2) Առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու իրավունք ունեցող, ինչպես նաև մուտքի վիզայով ՀՀ-ում օրինական գտնվող օտարերկրացիներ

Քայլ 1.

Գործատուն գրանցվում է համակարգում և լրացնում թափուր պաշտոնի նկարագիրը։

Քայլ 2.

Համակարգն իրականացնում է ավտոմատացված համադրում ՀՀ ԱՍՀՆ-ի տվյալների շտեմարանի հետ՝ ՀՀ քաղաքացի աշխատանք որոնող գտնելու նպատակով։

Եթե համակարգը չի հայտնաբերում համընկնումներ, գործատուն անմիջապես տեղեկացվում է օտարերկրացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորության մասին։

Եթե համակարգը հայտնաբերում է համընկնում, ՀՀ ԱՍՀՆ համապատասխան ստորաբաժանումը ստանում է ծանուցում առկա թափուր աշխատատեղի մասին։ Սահմանված ժամկետում թափուր աշխատատեղը ՀՀ քաղաքացիով չհամալրվելու դեպքում գործատուն ստանում է ծանուցում օտարերկրացու հետ պայմանագիր կնքելու հնարավորության մասին։ Աշխատատեղը ՀՀ քաղաքացիով համալրելու պարագայում ԱՍՀՆ-ի կողմից կատարվում է համապատասխան նշում համակարգում, ինչից հետո գործատուի կողմից բացված «Հայց»-ը փակվում է և հեռացվում համակարգից։

Քայլ 3.

ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ստանում են ծանուցում համակարգ մուտքագրված օտարերկրացու տվյալների վերաբերյալ։

Սահմանված ժամկետում նշված մարմինները հայտնում են իրենց դիրքորոշումը կոնկրետ օտարերկրացու վերաբերյալ՝ կողմ կամ դեմ։

Քայլ 4.

Միգրացիոն ծառայությունը ստացված կարծիքների հիման վրա կայացնում է որոշում՝ «Տրամադրել աշխատանքի թույլտվություն» կամ «Մերժել աշխատանքի թույլտվության տրամադրումը»։

Քայլ 5.

Oտարերկրացին կնքում է աշխատանքային պայմանագիր և դրա պատճենը, ինչպես նաև առողջության ապահովագրությունը, ի թիվս այլ պահանջվող փաստաթղթերի, անձամբ ներկայացնում միգրացիոն ծառայություն, ինչից հետո սահմանված ժամկետում ծառայությունը նրան տրամադրում է համապատասխան փաստաթուղթը։

Առողջության ապահովագրության ձեռքբերումը կատարվում է աշխատողի կամ գործատուի միջոցներով՝ փոխադարձ համաձայնությամբ, ինչն ամրագրվում է աշխատանքային պայմանագրում։

3) ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ

Քանի որ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներն ազատված են աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ԵԱՏՄ-ի տարածքում, այս պարագայում համակարգը ոչ թե կտրամադրի աշխատանքի թույլտվություն, այլ հանդես կգա որպես գրանցման և հաշվառման հարթակ։

Քայլ 1.

ՀՀ-ում աշխատանքային պայմանագրի կամ ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքելուց հետո՝ սահմանված ժամկետում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին գրանցվում է համակարգում՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը և կցելով աշխատանքային պայմանագրի պատճենը։

Քայլ 2.

ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրվում է Միգրացիոն ծառայության կողմից հաստատված տեղեկանք՝ առ այն, որ անձի աշխատանքային պայմանագիրը գրանցված է համակարգում։ Տեղեկանքը կարող է ներկայացվել համապատասխան մարմիններ՝ որպես ՀՀ-ում օրինական բնակվելու իրավական հիմնավորում։

4) Բացառությունների ցանկում ներառված կատեգորիաների օտարերկրացի աշխատուժ

Քայլ 1.

Բացառությունների ցանկում ներառված համապատասխան խմբերի օտարերկրացիներն աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ սահմանված ժամկետում գրանցվում են համակարգում՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը և կցելով աշխատանքային պայմանագրի պատճենը։

Քայլ 2.

ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը սպառվելուց հետո, ՀՀ-ում բնակվելու այլ իրավական հիմք ձեռքբերած չլինելու դեպքում, նրանք կարող են դիմել և ստանալ Միգրացիոն ծառայության կողմից հաստատված տեղեկանք՝ առ այն, որ անձի աշխատանքային պայմանագիրը գրանցված է համակարգում։ Տեղեկանքը կարող է ներկայացվել համապատասխան մարմիններ՝ որպես ՀՀ-ում օրինական բնակվելու իրավական հիմնավորում։

5) Գործընթացի հսկողություն

Քայլ 1.

Աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրացու կողմից կոնկրետ գործատուի մոտ կոնկրետ աշխատանք կատարելու փաստը ենթակա է մշտադիտարկման։ Սահմանված ժամկետում համակարգը ավտոմատացված իրականացնում է ստուգում ՀՀ ՊԵԿ-ի տվյալների շտեմարանի հետ՝ աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացու կողմից վճարված եկամտային հարկի մասով։ Եթե հայտնաբերվում է, որ պայմանագրում նշված աշխատավարձի չափին համապատասխան եկամտային հարկեր չեն վճարվել, ապա միգրացիոն ծառայությունը գրավոր ծանուցում է օտարերկրացուն և գործատուին՝ աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու մտադրության մասին։

Քայլ 2.

Աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշում ընդունելու մտադրության մասին գործատուին և օտարերկրացի աշխատողին տեղեկացնելուց հետո՝ սահմանված ժամկետում պարզաբանումներ չստանալու դեպքում միգրացիոն ծառայությունն աշխատանքի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու որոշման նախագիծը ներկայացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ դիրքորոշում ստանալու համար։ Աշխատանքի թույլտվությունը համարում է ուժը կորցրած։ Համակարգը ավտոմատացված այդ մասին տեղեկացնում ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ ոստիկանությանը։

Քայլ 3.

Աշխատանքի թույլտվության ժամկետը լրանալուց և նոր թույլտվություն չստանալու դեպքում համակարգն ավտոմատ ստուգում է օտարերկրացու՝ ՀՀ-ում բնակվելու հանգամանքը՝ կապ հաստատելով ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգի հետ։ Եթե օտարերկրացին լքել է ՀՀ տարածքը, ապա գործը փակվում և հեռացվում է համակարգից։ Եթե օտարերկրացին չի հեռացել ՀՀ-ից, ապա համակարգն ավտոմատացված կարգով ստուգում է ՀՀ-ում բնակվելու այլ իրավական հիմքերի ձեռքբերման հանգամանքը՝ կապ հաստատելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հետ։ Եթե օտարերկրացին չի ստացել համապատասխան կացության կարգավիճակ կամ օրինական բնակվելու այլ հիմք, ապա համակարգն ավտոմատ ծանուցում է ՀՀ ԱԱԾ-ին և ՀՀ ոստիկանությանը խախտման մասին։ Կարող են նախատեսվել հսկողական այլ մեխանիզմներ ևս:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

11. Համակարգի տեխնիկական ներդրման համար ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 670-Լ որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Իրականացվելիք միջոցառումները

 

Գործողությունը

Պատասխանատու

կատարողը (կատարողները)

Ժամկետը

1.

ՀՀ-ում օտարերկրացիների աշխատանքի թույլտվու-թյան տրամադրման վերա-բերյալ նորմատիվ իրավա-կան ակտերն օտարերկրա-ցիներին աշխատանքի թույլտվության տրա-մադրման և օտարերկրա-ցիների հետ կնքված աշխատանքային պայմա-նագրերի հաշվառման էլեկտրոնային կառավար-ման համակարգի ներդրման ծրագրին համապատաս-խանեցնելուն ուղղված

նախագծերի մշակում

1.1.

Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2020 թ.

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

   

1.2.

Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել

«Վարչական իրավախախ-տումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն-ներ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ ոստիկանություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատութ-յան նախարարություն

2020 թ.

սեպտեմբերի

3-րդ տասնօրյակ

2.

ՀՀ-ում օտարերկրացի-ներին աշխատանքի թույլտվության տրա-

մադրման գործընթացում

ներգրավված պետական մարմինների լիազորու-թյունների շրջանակի

հստակեցում

2.1.

Մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել

«Հայաստանի Հանրապե-

տության վարչապետի 2018

թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ վար-

չապետի որոշման նախագիծը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարություն

2021 թ.

հոկտեմբերի

2-րդ տասնօրյակ

   

2.2.

Մշակել «Հայաստանի Հանրա-

պետության տարածքային

կառավարման և զարգացման

նախարարի 2018 թվականի

հունիսի 11-ի N 158-Լ հրամա-

նում փոփոխություններ և

լրացումներ կատարելու

մասին» ՀՀ տարածքային

կառավարման և ենթակառուց-

վածքների նախարարի հրա-

մանի նախագիծը և ներկայացնել ՀՀ ՏԿԵՆ-ի հաստատմանը

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

2021 թ.

հոկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

   

2.3.

Մշակել և ՀՀ վարչապետի

աշխատակազմ ներկայացնել

«Հայաստանի Հանրապե-

տության աշխատանքի և

սոցիալական հարցերի նախա-

րարության զբաղվածության

պետական գրասենյակի կանո-

նադրությունը հաստատելու

մասին» ՀՀ վարչապետի

որոշման նախագիծը

ՀՀ աշխատանքի և

սոցիալական

հարցերի

նախարարություն

2021 թ.

հոկտեմբերի

2-րդ

տասնօրյակ

3.

Օտարերկրացիներին

աշխատանքի թույլտվու-

թյան տրամադրման

էլեկտրոնային կառավար-

ման համակարգի մոդելա-

վորում՝ «Մեկ կանգառ,

մեկ պատուհան»

սկզբունքի ներդրման

հիման վրա

3.1.

Օտարերկրացիներին աշխա-

տանքի թույլտվության տրա-

մադրման և օտարերկրացի-

ների հետ կնքված աշխա-

տանքային պայմանագրերի

հաշվառման էլեկտրոնային

կառավարման համակարգի

տեխնիկական նկարագրի

մշակում

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

2020 թ.

ապրիլի 1-ին

տասնօրյակ

   

3.2.

Օտարերկրացիներին աշխա-

տանքի թույլտվության տրա-

մադրման և օտարերկրացի-

ների հետ կնքված աշխատան-

քային պայմանագրերի հաշ-

վառման էլեկտրոնային կառա-

վարման համակարգի ստեղծ-

ման տեխնիկական

առաջադրանքի մշակում ու

մրցույթի անցկացում

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

Միջազգային

կազմակերպություն-

ներ

(համաձայնությամբ)

2020 թ.

ապրիլի 2-րդ

տասնօրյակ

   

3.3.

Սերվերների և այլ տեխնիկա-կան բաղադրիչների ձեռքբե-րում և կարգաբերում, ծրագրային ապահովման մշակում

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություն

(համաձայնությամբ)

2020 թ.

հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ

 

Օտարերկրացիներին աշխատանքի թույլտվու-թյան տրամադրման էլեկտրոնային կառավար-ման համակարգի մոդելավորում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման հիման վրա

3.4.

ՀՀ քաղաքացիների անձնա-գրերի տեղեկատվական բազա-յին օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրա-ցիների հետ կնքված աշխա-տանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգից հավելվածի ծրագրային գործե-լակարգ հարցումներ (API call) ուղարկելու հնարավորության ապահովում՝ ՀՀ կառավա-րության փոխգործելիության հարթակի միջոցով՝ համաձայն 2015 թվականի օգոստոսի 31-ի

N 1093-Ն որոշման

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ ոստիկանություն

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

2021 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

   

3.5.

Օտարերկրացիների աշխա-տանքի թույլտվության տրա-մադրման և օտարերկրա-ցիների հետ կնքված աշխա-տանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգից ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգ իրական ժամանակում տվյալների տրամադրման և ստացման հավելվածի ծրագրային գործելակարգ հարցումներ (API call) իրակա-նացնելու հնարավորության ապահովում` ՀՀ կառավա-րության փոխգործելիության հարթակի միջոցով՝ համաձայն 2015 թվականի օգոստոսի 31-ի

N 1093-Ն որոշման

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

2021 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

   

3.6.

ՀՀ ՊԵԿ-ի տվյալների բազային օտարերկրացիներին աշխա-տանքի թույլտվության տրա-մադրման և օտարերկրա-

ցիների հետ կնքված աշխա-

տանքային պայմանագրերի

հաշվառման էլեկտրոնային

կառավարման համակարգից

հավելվածի ծրագրային

գործելակարգ հարցումներ (API

call) ուղարկելու հնարավորու-

թյան ապահովում` ՀՀ կառա-

վարության փոխգործելիության

հարթակի միջոցով՝ համաձայն

2015 թվականի օգոստոսի 31-ի

N 1093-Ն որոշման

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

ՀՀ պետական եկամուտների

կոմիտե

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

(համաձայնությամբ)

2021 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

   

3.7.

Ծրագրային ապահովման

տեղադրում սերվերների վրա և

փորձարկում

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

Մրցույթի

արդյունքում հաղթող

ճանաչված

ընկերություն

(համաձայնությամբ)

2021 թ.

օգոստոսի

2-րդ

տասնօրյակ

   

3.8.

Օտարերկրացիներին աշխա-

տանքի թույլտվության տրա-

մադրման և օտարերկրացի-

ների հետ կնքված աշխատան-

քային պայմանագրերի հաշ-

վառման էլեկտրոնային

կառավարման համակարգը

կառավարելու ձեռնարկի մշա-

կում և պետական կառավար-

ման համակարգի համապա-

տասխան մարմինների

ներկայացուցիչների համար

դասընթացի կազմակերպում

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

Մրցույթի

արդյունքում հաղթող

ճանաչված

ընկերություն

(համաձայնությամբ)

2021 թ.

օգոստոսի 2-րդ

տասնօրյակ

   

3.9.

Օտարերկրացիներին աշխա-

տանքի թույլտվության տրա-

մադրման և

օտարերկրացիների

հետ կնքված աշխատանքային

պայմանագրերի էլեկտրոնային

կառավարման համակարգի

մեկնարկ

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն

ծառայություն

2022 թ.

հունվարի

1-ին

տասնօրյակ

(հավելվածը խմբ. 10.09.20 N 1495-Լ, 25.03.21 N 401-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.03.2021, N 401-Լ 27.03.2021, N 670-Լ
10.09.2020, N 1495-Լ 12.09.2020, N 670-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան