ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 887-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 51,031,650 դրամ ընդհանուր արժողությամբ «Արագ արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ներքնակների մատակարարում՝ 7,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012179) 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձերի և բրդյա ծածկոցների մատակարարում` 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 887-Ա որոշման |
«ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Նպաստել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած բնակչության կարիքներին արձագանքելու ջանքերին` տրամադրելով հումանիտար օգնություն` հիգիենիկ, կենցաղային պարագաներ, և սոցիալ-հոգեբանական օժանդակություն։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: |
3. |
Բարեգործը |
Դանիական Կարմիր խաչ, ք․ Կոպենհագեն Բլեգդամսվեյ 27, հեռ +45 3525 920019 |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Երևան և ՀՀ մարզեր, |
6. |
Ծրագրի բյուջեն |
51,031,650 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած 2600 անձինք, 600 երեխաներ և 200 ծնողներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
10․12.2020 – 15․03.2021 թթ․ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով` |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր` |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 7,618,800 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 4,638,800 դրամ արժողությամբ, կոմունալ և գրասենյակային սպասարկման ծառայություններ՝ 800,000 դրամ արժողությամբ, ՀԿԽԸ տեսանելիության համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերում՝ 200,000 դրամ արժողությամբ, հեռահաղորդակցման ծառայությունների ձեռքբերում՝ 320,000 դրամ արժողությամբ, աուդիտի իրականացման ծառայությունների ձեռքբերում՝ 1,100,000 դրամ արժողությամբ և մոնիտորինգի համար օրապահիկ՝ 560,000 դրամ արժողությամբ։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի շրջանակներում հաստատվելու է սերտ համագործակցություն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Դանիական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|