ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 875-Ա
«ՀԱՅ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից իրականացվող` 125,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Օգնություն դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայ դպրոց» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 30-ի N 875-Ա որոշման |
«ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կրթական պետական համակարգի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին դպրոցական և նախադպրոցական գույքի տրամադրում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի Հայ դպրոց հիմնադրամ (Armenia School Foundation – USA,) իրավաբանական հասցեն՝ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայ դպրոց» հիմնադրամ (իրավաբանական հասցեն` քաղ. Երևան, Բաղրամյան 17, գործունեության հասցեն` քաղ. Երևան, Վերին անտառային փողոց, 127/2 շենք, բն. 6, ՀՎՀՀ` 02566785) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և Արցախի Հանրապետության շրջաններում՝ կրթության բնագավառում: |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ներկայացվող ծրագրի համար բյուջեն կազմում է 125,000,000 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
ՀՀ և ԱՀ հանրակրթական համակարգի դպրոցները և նախադպրոցական հաստատությունները: Սույն ծրագրով նախատեսվում է գույքով ապահովել շուրջ 100 դպրոց և մանկապարտեզ: Դպրոցները և նախադպրոցական հաստատությունները կընտրվեն «Հայ դպրոց» հիմնադրամի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ մշակված ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքում` ելնելով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների կարիքավորության աստիճանից: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի հունվարի 10-ից 2025 թվականի դեկտեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
«Հայ դպրոց» հիմնադրամի ծրագրի տևողությունը կազմում է հինգ տարի: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ փայտյա հումքի ձեռքբերում՝ MDF –ի ձեռքբերում՝ 12,500,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական գումարը նախատեսվում է ծրագրի ընդհանուր արժեքի 12 տոկոսը, որը կազմում է 15,000,000 դրամ: Այս գումարը, ըստ կազմված նախահաշվի, պետք է օգտագործվի հետևյալ ծախսերի համար. |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման շրջանակներում հիմնադրամը համագործակցելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ, ինչպես նաև մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի իրականացման վերահսկողությունը իրականացվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.03.2024, N 181-Ա | 13.03.2024, N 875-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|