Գլխավոր տեղեկություն
Համար
N 825-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 825-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 112,063,446 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք Լեռնային Ղարաբաղից ժամանած անձանց խնդիրներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անկողնային պարագաների և սրբիչների մատակարարում՝ 27,710,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 26,070,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012179) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բրդյա ծածկոցների մատակարարում ` 2,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 9,345,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական ապրանքների մատակարարում՝ 13,362,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ01808789) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի ձեռքբերում` 495,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 1,485,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

 

Հավելված

 ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

 դեկտեմբերի 23-ի N 825-Ա

 որոշման

 

«ԱՐՁԱԳԱՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցություն Լեռնային Ղարաբաղից ժամանած անձանց սոցիալական խնդիրներին` ապահովելով սննդի, հիգիենիկ և կենցաղային իրերի, ինչպես նաև առողջությանը նպաստող իրերի հասանելիությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Գերմանական Կարմիր խաչ ք․ Բեռլին, Կարցեն 58։ հեռ․+ (49) (30) 85404-0

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ` 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ք․ Երևան և ՀՀ մարզեր, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

112,063,446 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

10,119 Լեռնային Ղարաբաղից ժամանած անձիք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01․12․2020 թ․ – 31.12․2020 թ․

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․ Հումանիտար աջակցության տրամադրում Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած և ժամանակավոր կացարաններում բնակվող բնակչության սոցիալապես անապահով անձանց, ինչը ներառում է հիգիենիկ, կենցաղային պարագաների ձեռքբերում, տեսակավորում, փաթեթավորում, բեռնափոխադրում և բաշխում։

Ժամանակահատված՝ 1 դեկտեմբերի 2020 թ․ - 30 դեկտեմբերի 2020 թ․

Բյուջե 105,035,562 դրամ

2․ Հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակությունն ապահովող ապրանքների /անվասայլակներ, քայլակներ, ձեռնափայտեր/ գնում և տրամադրում։

Ժամանակահատված՝ 1 դեկտեմբերի 2020 թ․ - 30 դեկտեմբերի 2020 թ․

Բյուջե՝ 4,948,020 դրամ

3․ Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 2,079,864 ինչը ներառում է ծրագրի անձնակազմի և ծրագրով սահմանված աշխատուժի աշխատավարձեր` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ և վառելիքի ձեռքբերում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Սննդային ապրանքների ձեռքբերում՝ 51,678,000 դրամ արժողությամբ

2. Հիգիենիկ և կենցաղային պարագաների ձեռքբերում՝ 50,473,962 դրամ արժողությամբ

3. Շարժունակությունն ապահովող սարքերի ձեռքբերում՝ 4,948,020 դրամ

4. Բեռնատար մեքենաների վարձակալության և բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում ՝ 1,500,000 դրամ արժողությամբ

5. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար՝ 495,000 դրամ արժողությամբ։

6. Ծրագրի համակարգման համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայի ձեռք բերում՝ 600,000 դրամ արժողությամբ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 2,079,864 դրամ, ինչը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ՝ 942,084 դրամ արժողությամբ, ծրագրով սահմանված բանվորական աշխատուժի վճարները՝ 642,780 դրամ արժողությամբ, և վառելիքի ձեռքբերում՝ 495,000 դրամ արժողությամբ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքապետարանների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Գերմանական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան