Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.07.2020-29.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2020 թվականի N 810-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ծովափնյա ճեմուղու կառուցման (շուրջ 10 կմ) և դրա հարակից տարածքներում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հատվածներում, ինչպես նաև ճեմուղու կառուցման համար անհրաժեշտ հատվածներից մինչև լիճն ընկած տարածքներում առկա համապատասխան իրավունքի գրանցում ստացած հողամասերի և (կամ) շինությունների նկատմամբ իրավատեր հանդիսացող սուբյեկտների հետ համապատասխան գույքերի գնահատման և հետագա հնարավոր փոխհատուցման չափերի որոշման, ինչպես նաև այդ հատվածներում առկա ապօրինի շինությունների օգտագործողների հետ դրանց ապամոնտաժման հարցերը քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնելու և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար ժամկետ սահմանել 2020 թվականի օգոստոսի 17-ը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 16-ի N 810-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գ. Սանոսյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Կարապետյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հ. Սարգսյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ս. Թովմասյան

- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար

Վ. Մելիքյան

- ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ն. Պետրոսյան

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Հասրաթյան

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող

Ա. Շահբազյան

- ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Ա. Գրիգորյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Ա. Հունանյան

- «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2020, N 985-Ա 29.08.2020, N 810-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան