Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2020 թվականի N 397-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 45,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 15

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հուլիսի 15-ի N 397-Ա որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՍԵՎԱՆԻ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է բարելավել դպրանոցի տնտեսական պայմանները՝ առավել բարենպաստ դարձնելով սաների կենցաղային և ուսումնակրթական մակարդակը՝ նպաստելով հոգևոր սպասավորների կրթությանը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագիրը կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ՝ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Սևանի թերակղզի, Հոգևոր:

6.

Ծրագրի բյուջեն

45.000.000 դրամ:

7.

Բարեգործությունն ստացողը

Սևանի Վազգենյան դպրանոցի սաները:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01 հունվարի, 2020 թ.- 31 դեկտեմբեր, 2021 թ.:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է մոտ 90 սաների կրթող Սևանի Վազգենյան դպրանոցն ապահովել բնական գազով և էլեկտրաէներգիայով՝ 60.000.000 դրամ:
Գազի մատակարարում՝ 25.000.000 դրամ, որից 2020 թ.-12.500.000 դրամ, 2021 թ.- 12.500.000 դրամ, պայմանագիր՝ N 12108138204, կնքված՝ 01.08.2013 թ., Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) միջև:
Էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 20. 000.000 դրամ, որից 2020 թ.- 10.000.000 դրամ, 2021 թ.- 10.000.000 դրամ, պայմանագիր՝ N ԿՊ0054, կնքված՝ 10.03.2013 թ., Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀՎՀՀ՝ 01520882) ՓԲԸ-ի միջև:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է սպառել մոտ 25.000.000 դրամ գազ և 20.000.000 դրամ էլեկտրաէներգիա:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չկա

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան