ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2019 թվականի N 73-Ա
«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 88,901,840 դրամ արժողությամբ «Օրրան-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2013 թվականի փետրվարի 6-ին կնքված` N 117345015 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված` N 03108134796 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 2,933,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 218150806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 183,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2012 թվականի հունվարի 17-ին կնքված` N 000502 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,558,334 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00930884) հետ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 4-293 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 16-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 106,555 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Սպարապետ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 06915002) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում` 30,014,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Մխիթար Սիմոնյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 86035603) հետ 2018 թվականի հունվարի 8-ին կնքված` N 1/01-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հացամթերքի ձեռքբերում` 2,184,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Միքայել Բարաթյան» ԱՁ-ի (ՀՎՀՀ` 66900513) հետ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված` N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերք-մսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում` 2,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2018 թվականի նոյեմբերի 9-ին կնքված՝ N Ե 2823-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,185 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. մարտի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. մարտի 1-ի N 73-Ա որոշման |
Բ Ա Ր Ե Գ Ո Ր Ծ Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՕՐՐԱՆ-Վանաձոր» օգնություն կարիքավոր ընտանիքներին
1 |
Ծրագրի նպատակները |
Օգնել ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ընտանիքների երեխաներին, նրանց շրջանում վերացնել մուրացկանությունը, աջակցել աղքատ ընտանիքներին | ||||||
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը | ||||||
3 |
Բարեգործը (բարեգործները) |
Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակ (ՄԱԿ), ԱՄՆ-ում «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, Հովհաննիսյանների ընտանիք, Գրիգորյան բարեգործական հիմնադրամ (Անգլիա), Սերժ Թանկյան (ԱՄՆ) , Ակիյան ընտանիք | ||||||
4 |
Ծրագրի կատարողը |
«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն
ՀՎՀՀ՝ 02552842
Հասցե՝ Առաջին Եկմալյան 6 | ||||||
5 |
Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ. Վանաձոր, Սոցիալական բնագավառ | ||||||
6 |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի բյուջեն կազմում է 88,901,840 դրամ: | ||||||
7 |
Բարեգործություն ստացողը |
● 6-16 տարեկան 130 երեխա, որոնք ապրում են սոցիալական ծայրահեղ դժվարություններ ունեցող, մուրացկանության շեմին գտնվող ընտանիքներում։ Մի շարք երեխաներ աշխատում և մուրում են փողոցում: Երեխաների մեծ մասը միակողմանի ծնողազուրկ են, հաշմանդամ, բաժանված կամ ազատազրկված ծնողներ ունեն։
● 30 թոշակառուներ` 60 և ավելի բարձր տարիքի կանայք ու տղամարդիկ, որոնք անտուն են և մուրում են փողոցում, միայնակ են, ամուսնացած են և անժառանգ, I, II, III խմբերի հաշմանդամ են, ունեն ժառանգներ, սակայն լրացուցիչ աջակցության խիստ կարիք ունեն:
Շահառուների ընտրությունը կատարում է սոցիալական աշխատողը՝ նախապես մշակված չափանիշներով։ Յուրաքանչյուր դեպք քննարկվում է Օրրանի մասնագիտական խմբում, որի մեջ մտնում են Օրրանի սոցիալական աշխատողը, մանկավարժները, հոգեբանը, բժիշկը և գործադիր տնօրենը։ Շահառուների ընտրության հարցում Օրրանը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական բաժնի, սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ։
| ||||||
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն սկսվել է 2009 թ. հոկտեմբերից և այն շարունակական է: Սույն ծրագիրը նախատեսված է 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի համար: Այն կգործի այնքան ժամանակ, որքան կազմակերպությունը հնարավորություն կունենա իրագործել իր առաքելությունը և այդ նպատակով կունենա ֆինանսական միջոցներ: | ||||||
9 |
Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Օրրան ԲՀԿ-ն Վանաձորի Տիգրան Մեծ 4ա հասցեում գտնվող կենտրոնում մուրացիկ, թափառաշրջիկ և ծայրահեղ կարիքավոր ընտանիքների 130 երեխայի շաբաթը 6 օր մատուցում է տաք ճաշ և իրականացնում սոցիալական, կրթական, մշակութային, հոգեբանական և բժշկական ծառայություն։ Շաբաթը 6 օր Օրրանը տաք նախաճաշ է մատուցում 30 միայնակ, կարիքավոր ծերերի և հաշմանդամների։ ● 130 երեխայի և 30 թոշակառուի՝ ամենօրյա սնունդ, նաև՝ խոհանոցային սարքավորումներ և պարագաներ, տարեկան կազմում է 40681732 դրամ (մթերքի ձեռքբերում՝ 34598400 դրամ, խոհանոցային սարքավորումներ և պարագաներ՝ 2,000,000 դրամ, վարձատրություն խոհանոցի աշխատողներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի) 4,083,332 դրամ), ● բժշկական և հոգեբանական ծառայություններ՝ տարեկան 1,216,663 դրամ (բժշկական- սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռքբերում ՝ 300,000 դրամ, բուժքրոջ վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի ՝ 916,663 դրամ), ● սոցիալական ծառայություն, հագուստ և կոշիկ՝տարեկան 4,450,000 դրամ (ձմեռային կոշիկի և հագուստի ձեռքբերում ՝ 3,250,000 դրամ, սոցաշխատողի վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի ՝ 1,200,000 դրամ), ● մշակութային միջոցառումներ՝ տարեկան 3,116,662 դրամ (մշակութային աշխատողների վարձատրություն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 1,116,662 դրամ, մշակութային միջոցառումներ՝ թատրոն, կինո, պիկնիկ՝ 2,000,000 դրամ ), ● դպրոցահասակ երեխաների տնային պարապմունքների կազմակերպում դպրոցից հետո. շաբաթական 6 օր 130 երեխայի համար, գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ապահովում, տարեկան՝ 8,124,683 դրամ (գրենական պիտույքների, ուսումնական նյութերի, պայուսակների ձեռքբերում՝ 1,200,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներն (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 6,924,683 դրամ), ձեռարվեստի խմբակներ` մաքրամե, փայտամշակում, կավագործություն՝ տարեկան 3,716,660 դրամ (նյութեր՝ ձեռարվեստական կենտրոնի համար՝ 800,000 դրամ, վարձատրություն ուսուցիչներին (համաձայն քաղաքացիաիրավական պայմանագրերի՝ 2,916,660 դրամ ), ● արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների ցանկությամբ ուղարկված նվերներ, գրենական պիտույքներ, խաղալիք), տարեկան՝ 1,000,000 դրամ, ● նվիրատվություն. - ծայրաստիճան կարիքավոր 11 ընտանիքների էլեկտրաէներգիայի , գազի, բնակարանի վարձի վճարում համար, տարեկան ՝ 6,300,000 դրամ , - 130 երեխաների և 30 թոշակառուի ամենօրյա երթևեկության ծախսեր, տարեկան՝ 6,240,000 դրամ: Ընդամենը՝ 74,846,400 դրամ։ Կազմակերպչական ծախսերը՝ 14,055,440 դրամ, ընդամենը ծրագրի բյուջեն՝ 88,901,840 դրամ: | ||||||
10 |
6 |
N |
Ամսաթիվը |
Պայմանագրի կամ հաշիվ ապրանքագրի համարը |
Կազմակերպության կամ մատակարարի անվանումը |
Նկարագրությունը |
դրամ տարեկան առանց ԱԱՀ-ի | |
1 |
06.02.13 |
117345015 |
« Վեոն Արմենիա» ՀՁ ՓԲԸ |
Հեռախոսային, ինտերնետային կապի |
600,000 | |||
2 |
01.04.2014 |
03108134796 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ |
Գազի մատակարարում |
3,200,000 | |||
3 |
22.08.17 |
218150806 |
«Վեոլիա Ջուր» |
Խմելու ջրի մատակարարում |
200,000 | |||
4 |
17.01.2012 |
Պայմանագիր N 000502, |
« Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մ/ճ (Վանաձոր էլ.ցանց) |
Էլեկտրաէներգիայի |
1,700,000 | |||
5 |
16.12.18 |
Պայմանագիր N 4-293 |
«Էյ Ի Ջի Սերվիս» ՍՊԸ |
Գազի սարքավորումների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցում |
106,555 | |||
6 |
08.01.2018 |
Պայմանագիր N V-002 |
«Սպարապետ» ՍՊԸ |
Մթերքի ձեռքբերում |
30,014,400 | |||
7 |
08.01.2018 |
Պայմանագիր N 1/01-18 |
«Մխիթար Սիմոնյան» ԱՁ |
Հացի ձեռքբերում |
2,184,000 | |||
8 |
18.10.2018 |
Պայմանագիր N V-002 |
«Միքայել Բարաթյան» ԱՁ |
Միս և մսամթերք |
2400000 | |||
9 |
Բենզինի ձեռքբերում |
200,000 | ||||||
10 |
Գրենական պիտույքների, |
1,200,000 | ||||||
11 |
Ձմեռային կոշիկների, հագուստի ձեռքբերում |
3,250,000 | ||||||
12 |
Ձեռարվեստական կենտրոնների համար նյութերի ձեռքբերում |
800,000 | ||||||
13 |
Գրասենյակային ծախսեր |
435,000 | ||||||
14 |
Արտասահմանից բեռների ներմուծում (բարերարների կողմից ուղարկվող նվերներ) |
1,000,000 | ||||||
15 |
09.11.2018 |
Պայմանագիր N 2823-22 |
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ |
Գազի կաթսայի տեխնիկական զննման ծառայության մատուցում |
68,184 | |||
16 |
խոհանոցային սարքավորումների |
800,000 | ||||||
17 |
խոհանոցային պարագաների |
1,200,000 | ||||||
18 |
բժշկական-սանիտարական առաջին անհրաժեշտության պարագաների ձեռքբերում |
300,000 | ||||||
19 |
մշակութային պարագաների ձեռքբերում, թատրոն, կինո, պիկնիկ |
2,000,000 | ||||||
Ընդամենը |
51658139 | |||||||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կենցաղային ծախսեր` պայմանագրեր «Վեոն Արմենիա»-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի, «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ: ● ջուր` 200,000 դրամ,
● էլեկտրաէներգիա` 1,700,000 դրամ,
● հեռախոս, ինտերնետ՝ 600,000 դրամ ,
● գազ՝ 3,200,000 դրամ,
● գրասենյակային ծախսեր՝ 435,000 դրամ,
● բենզին՝ 200,000 դրամ,
● գազի սարքավորումների տեխնիկական սպասարկում՝ 106,555 դրամ, ● գազի կաթսայի տեխնիկական զննում՝ 68,184 դրամ,
● աշխատավարձ վարչական աշխատողների (ադմինիստրատոր, ֆոնդերի հայթայթող)՝ 7,545,701 դրամ :
Ընդամենը 14,055,440 դրամ | ||||||
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների այլ կազմակերպությունների հետ |
1. ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
3. ՀՀ առողջապահության նախարարություն
4. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
5. Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի սոցիալական վարչություններ
6. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք աշխատում են ռիսկի խմբի երեխաների հետ
7. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության հետ
«Օրրանը» համագործակցում է նաև սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ: | ||||||
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ կառավարություն 2003 թ.հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: ● ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական հաշվետվություններ են ներկայացվում «Օրրան» ԲՀԿ-ի տնօրենների խորհրդին, ● գույքագրումը և բաշխումն իրականացվում են «Օրրան» ԲՀԿ –ի գործադիր տնօրենի, հաշվապահի և սոցիալական աշխատողի, ինչպես նաև շահառուների ստորագրություններով ու անձնագրային տվյալներով, ● ամսական հաշվետվություններ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայություններին, ● ֆինանսական աուդիտն իրականացվում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|