Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 217-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.09.2010-01.04.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.09.15/21(373)
Принят
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Дата принятия
23.08.2010
Подписан
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.08.2010
Дата вступления в силу
25.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 օգոստոսի 2010 թ.
ք. Երևան

թիվ 217-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2010 թվականի օգոստոսի 23-ի դռնբաց նիստում «Երևանի քաղաքային կաթի գործարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) 2010 թվականի օգոստոսի 11-ի թիվ 67 դիմումի (այսուհետ՝ Դիմում) հիման վրա քննարկեց ֆիզիկական անձի մասնակցությամբ համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը։

Դիմումով Ընկերությունը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի վերաբերյալ։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերում օգտագործվում է «մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում» արտահայտությունը։ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում սահմանվում են «ապրանքային շուկա», «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման», «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման», «ապրանքային շուկայի սուբյեկտներ», «ապրանքային շուկայի ծավալ» հասկացությունները և չի պարզաբանվում, թե ինչ է նշանակում «միևնույն ապրանքային շուկայում գործելը», ինչը կարող է Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերի տարաբնույթ ընկալումների տեղիք տալ։ Միևնույն ժամանակ, հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը։ Քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր, գրանցվելու պահից իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Քաղաքացիներն առանց պետական գրանցման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր գրանցվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե հանդիսանում են արտոնագրային վճար վճարողներ կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր։ Հետևաբար, հաշվի առնելով այն, որ միևնույն ապրանքային շուկայում հնարավոր է գործել միայն ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, իսկ վերոգրյալ՝ արտոնագրային կամ գյուղատնտեսական համատեղ գործունեությունից բացի, այլ ոլորտներում արգելվում է քաղաքացու կողմից ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ուստի, Ընկերության կարծիքով, Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «դ» ենթակետերով նախատեսված հիմքերի դեպքում քաղաքացին առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու չի կարող հանդիսանալ համակենտրոնացման մասնակից։

Քննարկելով դիմումը՝ հանձնաժողովն ամրագրում է հետևյալը։

Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում՝

ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը,

բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը,

գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա։

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտ է համարվում ֆիզիկական անձը (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), իրավաբանական անձը, այլ կազմակերպությունը, դրա ներկայացուցիչը, ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը, անձանց խումբը։

Այսպիսով, ֆիզիկական անձը ևս հանդիսանում է համակենտրոնացման մասնակից։

Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե՝

ա) մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

բ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.

գ) մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.

դ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում և նրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ։

«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշվապահական հաշվառումը կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքման, գրանցման և ընդհանրացման համակարգ է՝ տնտեսական գործառնությունների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, հանձնաժողովը որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ այն դեպքերում, երբ համակենտրոնացման մասնակիցներից մեկը ֆիզիկական անձ է (ընդգրկված չլինելով անձանց խմբում), ապա համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն։

 

 

Ա. Շաբոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2022, N 121-Ն 01.04.2022, թիվ 217-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան