Գլխավոր տեղեկություն
Номер
N 1690-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.10.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.10.2021
Дата вступления в силу
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1690-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118 -Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

2) «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում․

3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի է։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հոկտեմբերի 14-ի N 1690-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քա-նակը

Ծագման
երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1․

8462211009

Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – – թվային ծրագրային կառավարմամբ՝ – – – թերթավոր նյութից պատրաստված արտադրա-տեսակները մշակելու համար՝ – – – – – այլ

Կռման հաստոց KCN100T/2500 Պայմանական ճնշում` 1000 ԿՆ Սեղանի երկարությունը` 2500 մմ Հիմնական շարժիչ` 7.5 կվտ Կառավարման առանցքներ` X+Y Կառավարիչ՝ Cybelec CT8P

հատ

1

Չինաստան

Չինաստան

12 437 000

 

2.

8462310009

Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – – թվային ծրագրային կառավարմամբ՝ – – – այլ

Հարդարման հաստոց QC12Y-6X2500 Կտրման հաստությունը` 6 մմ Կտրման երկարությունը` 2500 մմ Հետնամաս՝ 600 մմ Հիմնական շարժիչ` 7.5 կվտ Կառավարիչ՝ Estun E21S

հատ

1

Չինաստան

Չինաստան

6 344 000

 

3.

8462491000

Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – – այլ՝ – – – թերթավոր նյութից պատրաստված արտադրա-տեսակները մշակելու համար

Անկյունային եզրակորացման հաստոց QF-3*120 Կտրման հաստությունը՝ 3 մմ Կտրման երկարությունը` 120 մմ Հիմնական շարժիչ` 1.5 կվտ

հատ

1

Չինաստան

Չինաստան

2 087 000

 

4.

8462109000

Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ կամ արտահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար՝ – կռիչ կամ դրոշմիչ մեքենաներ (ներառյալ մամլիչները) և մուրճեր՝ – – այլ

Կլորացման հաստոց RMB40HV

հատ

1

Չինաստան

Չինաստան

2 129 000

 

5․

8462230009

Հաստոցներ (ներառյալ մամլիչները)՝ ծավալային դրոշմման, կռման կամ դրոշմման միջոցով մետաղները մշակելու համար, մետաղների մշակման համար կորացման, եզրակորացման, հարդարման, կտորահատիչ, անցքահատիչ հաստոցներ (ներառյալ մամլիչները), ինչպես նաև վերևում չնշված մամլիչներ՝ մետաղների կամ մետաղների կարբիդների մշակման համար ՝ -- այլ՝ --- թերթավոր նյութից պատրաստված արտադրա-տեսակները

մշակելու համար

Անկյունային եզրակորացման հաստոց QF-3*120 կտրման հաստությունը՝ 3մմ կտրման երկարությունը՝ 120 մմ, հիմնական

շարժիչ՝ 1.5 կՎտ

հատ

1

ԵՄ, ԱՊՀ, ԱՄԷ,

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա

ԵՄ, ԱՊՀ, ԱՄԷ,

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Կանադա, Իսրայել, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա

2 000 000

 
 

Ընդամենը՝

           

24 997 000

 

(հավելվածը լրաց., փոփ. 18.07.24 N 1123-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2024, N 1123-Ա 19.07.2024, N 1690-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան