ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1656-Ն
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սևանա լճի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, 13-րդ հոդվածի 3-րդ և 4.1-ին մասերով, 15-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2024 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 28-ի N 1656-Ն որոշման |
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Համակատարողը |
Ժամկետը |
2024 թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | ||
1. Կառավարման համակարգի կատարելագործում | ||||||||
1.1. |
«Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի բարելավում |
1) «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում թվով 5 հանրային լողափի կազմակերպում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ներքին գործերի նախարարություն ՀՀ առողջապահու-թյան նախարարու-թյուն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2024 թ. և շարունա- կական |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2) «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացում (մասնավորապես, տարեկան անտառպլանավորման, հատատեղերի հատկացման տեղորոշման), մասնագիտական ունակությունների կատարելագործում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թ. |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||||
3) Սևանա լճի առափնյա տարածքում գտնվող շուրջ 2400 հանգստի, սննդի (300 մշտական գործող) օբյեկտների կոյուղու և կենցաղային հոսքաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցում և շահագործում՝ համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 23-ի N 397-Ն որոշման |
Օբյեկտները շահագործող տնտեսավարողներ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
2024 թ. շարունակական |
Օբյեկտները շահագործող տնտեսավարողների միջոցների հաշվին | ||||
2. Սևանա լճի ջրհավաք ավազանի բնապահպանական և բնօգտագործման գործառույթների կատարելագործման միջոցառումներ | ||||||||
2.1. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի իրականացում |
1) Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության, այդ թվում՝ ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, միջոցառումների մշակում 2) Սևանա լճում և լճի ջրհավաք ավազանում հիդրոօդերևութաբանա- կան մոնիթորինգի իրականացում 3) Սևանա լճի ջրհավաք ավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի իրականացում 4) Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանի գետերում հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2024 թ. և շարունա- կական |
«Հիդրոօդերևութաբա- նության և մոնիթո- րինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրա- կանացվող ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի 1016 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ» ծրագրի 11004 «Հիդրոօդերևու- թաբանություն, շրջա- կա միջավայրի մոնի- թորինգ և տեղեկատվության ապահովում» միջոցառման շրջանակներում կողմից 2024 թ. ենթակա պետական նշանակության աշխատանքների ծրագրին համապատասխան | ||
2.2. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տեղեկատվական համակարգի ստեղծում |
Սևանա լճի և ջրհավաք ավազանի տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի մշակում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) Կադաստրի կոմիտե |
2024 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.3. |
Սևանա լճից ոռոգման սեզոնին ջրի արդյունավետ օգտագործման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրախնայող տեխնոլոգիաների ներդնում |
Կլիմայի փոփոխության հետևանքով սակավաջրու- թյան, ջրային ռեսուրս- ների արդյունավետ կառավարման նպատակով մարզերում, համայնքներում և Սևանա լճի հարակից համայնքներում ջրա- խնայող տեխնոլոգիաների օգտագործումը (կաթիլային ոռոգման ցանցի ներդրմամբ) հնարավորություն կտա սակավ և սահմանափակ քանակությամբ ջրային ռեսուրսներով իրականացնելու արդյունավետ ոռոգում՝ հնարավորինս նվազեցնելով Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումը |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Արարատի ՀՀ Արագածոտնի մարզպետների աշխատակազմեր |
2024 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.4. |
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի սպասարկման, շահագործման ու պահպանման աշխատանքների իրականացում |
Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառույցի շահագործում և պահպանում՝ օրենսդրությամբ սահմանված նորմերի համաձայն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
2024 թ. և շարունակական |
Արփա-Սևան թունելի պահպանման և շահագործման նպատակով պահպանման ծախսերի համար ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից կպահանջվի 300,000.0 հազ. դրամի հատկացում | |||
2.5. |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության ազդեցության գնահատում Սևանա լճի էկոհամակարգի վրա |
Ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսության գործունեության հետևանքով կենսածին տարրերի (ֆոսֆոր, ազոտ) քանակի հաշվարկում և Սևանա լճի էկոհամակարգի վրա ազդեցության գնահատում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
2024 թ. |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.6. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրում (382,42 հա) |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկ և ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում՝ 382,42 հա («Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից՝ 110,82 հա, կապալառուի կողմից՝ 271,6 հա) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» միջոցառում՝ 98603,1 հազ. դրամ | ||
2.7. |
Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնում |
Սևանա լճի շրջակայքում 5 հեկտար անտառաշերտի հիմնում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցներով |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ (համաձայնությամբ) |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.8. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածք- ների մաքրման աշխատանքների իրականացում |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում ջրի տակ մնացած շինությունների ու ենթակառուցվածքների ապամոնտաժում և թափոնների մաքրում, 1901.5 մ բացարձակ նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված և տիրազուրկ շենք- շինությունների ապամոնտաժում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում |
Ինքնակամ կառուցված շենք-շինություններով զբաղեցված հողամասերի սեփականատերեր Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ համայնքներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թ. և շարունա- կական |
Ինքնակամ կառուցված մաքրման ենթակա շենք-շինությունների սեփականատերերի միջոցների հաշվին, պետական կամ համայնքային սեփականու- թյուն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շենք-շինությունների և տիրազուրկ շինությունների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.9. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում, օգտագործման թույլատրելի չափաքանակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայմանների ուսումնասիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում |
Կենդանական ռեսուրսների, այդ թվում` ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում և օգտագործման թույլատրելի չափաքա- նակների սահմանում, ձվադրավայր հանդիսացող հիմնական գետերում ձկան վերարտադրման պայ- մանների ուսումնա- սիրում, բնական ձվադրավայրերի առկա վիճակի գնահատում, վերականգնման ուղիների մշակում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2024 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվա- ռում» միջոցառման շրջանակներում` 15452.2 հազ. դրամ և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.10. |
«Սևան» ազգային պարկի և համայնքների միջև սահմանների ճշգրտում |
«Սևան» ազզային պարկի սահմանների չափագրում, կոորդինատների ճշգրտում և ամրագրում «Սևան» ազգային պարկի և հարակից համայնքների հետ խնդրահարույց տարածքների հստակեցում, համադրվող տարածքների խնդրի կարգավորում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Կադաստրի կոմիտե ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2024 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.11. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում առաջացած կեղտաջրերի մաքրում |
Գյուղական առափնյա համայնքներում՝ կոյուղացում, մաքրման կայանների (լոկալ, կենսաբանական) տեղադրում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե Տեղական ինքնակա- ռավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցների հաշվին | ||
2.12. |
Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածքների շինարարության նախա- գծանախահաշվային փաստաթղթերի մշակում, կենսաբանական մաքրում իրականացնող կեղտաջրերի մաքրման կայանների նախագծում |
Կենսաբանական մաքրման և տիղմի մշակման կառուցվածք- ների նախագծանախա- հաշվային փաստա- թղթերի մշակման և շինարարության ֆինան- սավորման աղբյուրի (աղբյուրների) հստա- կեցում, գործող մեկ կեղտաջրերի մաքրման կայանում պիլոտային ծրագրով կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում ու շինարարության իրականացում՝ համապատասխան ֆինանսավորման առկա- յության պարագայում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե «Վեոլիա Ջուր» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.13. |
Այլընտրանքային ջրային ռեսուրսների օգտագործում, նոր ջրամբարների նախագծում, կառուցում |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների նախագծում, կառուցում |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2024 թ. և շարունակական |
ՀՀ պետական բյուջեով և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.14. |
Ըստ տարեկան հաստատված առավելագույն չափաքանակի Սևանա լճից ջրթողումների և ջրառների պլան-ժամա-նակացույցի կազմում, ներկայացում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն (ապրիլ-մայիս) |
Հիմք ընդունելով յուրաքանչյուր տարի համապատասխան ջրօգտագործողների կողմից ներկայացված հայտերը (գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման համար գործող նորմատիվային պահանջներին համապատասխան)՝ կազմվում է ջրթողումների և անվերադարձ ջրառի |
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2024 թ. և շարունակական |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
2.15. |
Ձկան պաշարների համալրում |
Էնդեմիկ և հազվագյուտ ձկնատեսակների վերարտադրության ապահովում, մանրաձկան բացթողում և սիգի ձվադրման շրջանում որսի արգելում |
Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ (համաձայնությամբ) Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին |
2024 թ. և շարունակական |
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում | ||
2.16. |
«Սևան» ազգային պարկի պահպանություն, պարկում գիտական ուսումնասիրությունների և անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ |
Պարկի տարածքի բնական էկոհամա- կարգերի, լանդշաֆտա- յին ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպա- նություն, վերարտադրու- թյուն, գիտական ուսում- նասիրություններ և շրջակա միջավայրի դիտանցի իրականացում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
2024 թ. և շարունա- կական |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` «Սևան» ազգային պարկի պահպա- նության, պարկում գիտական ուսումնա- սիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարում» միջոցա- ռում, նախատեսված հատկացումը՝ 431979.4 հազ. դրամ | ||
2.17. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի կենսառեսուրսների (այդ թվում` ձկան և խեցգետնի) արդյունահանման և արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների և արդյունագործական որսի որակի բնութագրերի սահմանում |
«Սևանա լճի էկոհամա- կարգի վերականգնման, պահպանման, վերար- տադրման և օգտագործ- ման միջոցառումների 2024 թվականի տարե- կան ծրագիրը հաստա- տելու մասին» ՀՀ կառա- վարության որոշման (այսուհետ` որոշում) հաստատումից հետո` հիմք ընդունելով նախորդ տարվա «Սևանա լճում և դրա ջրհավաք ավազա- նում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» միջոցառման ամփոփ արդյունքները, կատարվում է լրացում որոշման մեջ |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) |
2024 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում | ||
2.18. |
Ջրային պաշարների հաշվառում, նոր ջրային հաշվեկշռի կազմում |
1) Համալիր ուսումնասիրությունների կատարման միջոցով հաշվառել Սևանա լճի ջրհավաք ավազանի ջրային պաշարները, ջրային հաշվեկշռի հաշվարկման նոր մեթոդիկայով ճշգրտել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը 2) Լճի մակերևույթից գոլորշացման հաշվարկման մեթոդիկայի վերանայում և կլիմայական տարրերի փոփոխության հետ կապված՝ գոլորշացման մեծության փոփոխության գնահատում |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.19. |
Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի տարածքում մարզերի և համայնքների՝ ըստ ոլորտների |
Արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, տուրիզմի, քաղաքաշինության և բնապահպանության ոլորտների զարգացման միջոցառումների մշակում |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ՀՀ քաղաքաշինության կոմիտե |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին | ||
2.20. |
Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման գիտահետազոտական աշխատանքների համապարփակ ծրագրերի մշակում |
Էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման գիտական հիմունքների մշակում՝ «Սևանա լճի էվտրոֆացման մեխանիզմների գնահատում և «ծաղկման» երևույթների դեմ պայքարի մեթոդների մշակում» ծրագիր |
ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ ԳԱԱ (համաձայնությամբ) |
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն |
2024 թ. և շարունակական |
Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին |
Աղյուսակ
ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ՁԿԱՆ ԵՎ ԽԵՑԳԵՏՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ, ԼՃԻ ԱՓԻՑ ՈՐՍԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՐՍԻ ՈՐԱԿԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
NN ը/կ |
Ձկան տեսակը |
Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը (տոննա) |
Ձկնորսության համար թույլատրելի քաշը և արդյունագործական չափը (ծնոտից մինչև պոչային լողակի կտրվածքը) միավորի համար (գրամ/սանտիմետր) |
Նախաձվադրային- ձվադրման ժամանակահատվածը |
1. |
Սիգ |
257 |
400/30 ոչ պակաս |
նոյեմբերի 15-հունվարի 20 |
2. |
2024 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել | |||
Ընդհանուր պահանջներ | ||||
3. |
Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մ հեռավորության վրա | |||
4. |
Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով) | |||
5. |
Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ սահմանել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը |
(աղյուսակը լրաց. 08.02.24 N 182-Ն)
(հավելվածը լրաց. 08.02.24 N 182-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.08.2024, N 1361-Ն | 30.08.2024, N 1656-Ն | |
08.02.2024, N 182-Ն | 09.02.2024, N 1656-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|