ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
28 նոյեմբերի 2022 թ. |
Հ. 4117-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՅԱԿՈԲ ԵՎ ԼՈՒՏՈՎԻԿԱ ԱՅՆԹԱՊԼԵԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ Հ.87 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ Հ.104 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՍԵՍ ՄԵԾԻ ԱՆՎԱՆ Հ.124 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ Հ.171 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ ԳԱԼԻՆԱ ՍՏԱՐՈՎՈՅՏՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ Հ.177 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ԵՐԵՎԱՆԻ Հ.180 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2600-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Ռազմիկ Ազիզի Արասխանյանի, «Երևանի հ.104 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Նվեր Նիկոլայի Հովհաննիսյանի, «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Վարսիկ Հրանդի Պետրոսյանի, «Երևանի հ.171 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Գայանե Յուրիկի Կարախանյանի, «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ.177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Հմայակ Ռոմեոյի Հովհաննիսյանի, «Երևանի հ.180 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Մայրանուշ Մերուժանի Առաքելյանի դիմումները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 21.11.2022թ. հ.Ն/27551-22 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց», «Երևանի հ.104 հիմնական դպրոց», «Երևանի Ներսես Մեծի անվան հ.124 հիմնական դպրոց», «Երևանի հ.171 հիմնական դպրոց», «Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ.177 հիմնական դպրոց», «Երևանի հ.180 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների անդամներ Ռազմիկ Ազիզի Արասխանյանի, Նվեր Նիկոլայի Հովհաննիսյանի, Վարսիկ Հրանդի Պետրոսյանի, Գայանե Յուրիկի Կարախանյանի, Հմայակ Ռոմեոյի Հովհաննիսյանի, Մայրանուշ Մերուժանի Առաքելյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 3-ի հ.1758-Ա և օգոստոսի 10-ի հ.2450-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2600-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 5-րդ սյունակում` «Արասխանյան Ռազմիկ Ազիզի» բառերը փոխարինել «Մովսիսյան Արթուր Սամվելի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին, առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժին, բաժնի պետ» բառերով.
2) 2-րդ կետի 5-րդ սյունակում` «Հովհաննիսյան Նվեր Նիկոլայի» բառերը փոխարինել «Աղայան Վարդիկ Գենիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ «Երևանի հ.2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն, վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի ղեկավար» բառերով.
3) 3-րդ կետի 5-րդ սյունակում` «Պետրոսյան Վարսիկ Հրանդի» բառերը փոխարինել «Թոռչյան Արամ Յուրիի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ» բառերը՝ «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար» բառերով.
4) 4-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Կարախանյան Գայանե Յուրիկի» բառերը փոխարինել «Ազարյան Ջուլիետա Հովսեփի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ» բառերը՝ «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ» բառերով.
5) 5-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Հովհաննիսյան Հմայակ Ռոմեոյի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Սեդա Տիգրանի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ» բառերը՝ «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի պետ» բառերով.
6) 6-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Առաքելյան Մայրանուշ Մերուժանի» բառերը փոխարինել «Աղայան Վարդիկ Գենիկի» բառերով, իսկ 6-րդ սյունակում՝ «Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի 1-ին կարգի մասնագետ» բառերը՝ «Երևանի հ.2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն, վերապատրաստումների և մեթոդական աջակցության բաժնի ղեկավար» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:
|
Հր. ՍարգսՅԱՆ |