Գլխավոր տեղեկություն
Номер
N 504-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (12.05.2023-20.01.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
11.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2023
Дата вступления в силу
12.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 504-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

11.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

 N 504-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը

Իրավական հիմքը

1.

«Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի փոխհատուցվող գումարները ռիսկային համարելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 15-րդ հոդվածի 2-րդ կետեր, 25-րդ հոդվածի 1-ին կետ (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 95-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասեր, 348-րդ հոդվածի 1-ին մաս)

2.

«Միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2023 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 24-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մաս)

3.

«Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը

2024 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետ (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մաս) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-102-Ն օրենքի 2-րդ հոդված («Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաս)

4.

«Մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը հաշվառված և չկատարված (չմարված) հարկային պարտավորությունների անձնական հաշվի քարտերում հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի ընդունումը

2024 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի 27-րդ հոդված (Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.03.2024, N 283-Ա 30.03.2024, N 504-Ա
19.01.2024, N 59-Ա 20.01.2024, N 504-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան